7-ամյա կանադահայ Աննա Փողհարյանը հայտնվել է այդ երկրի հասարակության և լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում: Աննան, որ սովորում է տեղի ավագ դպրոցներից մեկում, կարողացել է դիալիզի նոր ապարատ ստեղծել, որը կարող է համարվել հեղափոխություն առողջապահության ոլորտում: Տևական ժամանակ ուսումնասիրելով դիալիզի ապարատների աշխատանքն ու տեխնիկական հագեցվածությունը, Աննան կարողացել է դիալիզի ապարատի նոր նախատիպ ստեղծել: Դիալիզի ապարատներն արժեն մոտավորապես […]
Society


«Ելնելով միջազգային տնտեսական կառույցների, ինչպես նաեւ Եվրոպական միության հետ Հայաստանի Հանրապետության տնտեսական համագործակցության շրջանակներում պետական մարմինների գործունեությունը համակարգելու եւ ներդաշնակեցնելու անհրաժեշտությունից եւ ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 7-րդ կետով` որոշում եմ…

Երեկ ստոմատոլոգների միջազգային օրն էր, ինչի առնչությամբ որոշեցինք պարզել, թե մեզանում այդ ոլորտի ի՞նչ խնդիրներ ու ձեռքբերումներ կան և որքանո՞վ են ստոմատոլոգիական ծառայությունները հասանելի հասարակությանը: Պարզվում է` սա այն ոլոտն է, որտեղ վերջին մի քանի տարիներին պարբերեբար ծառայությունների գներ են վերանայվում` տարեցտարի ատամնաբուժական միջամտությունները թանկարժեք հաճույքի վերածելով սոցիալական ցածր և միջին խավերի համար: Իսկ գների […]

Աշխարհաքաղաքական հարաբերություններում ծայրահեղ լարվածություն, Արեւմուտքի եւ Ռուսաստանի միջեւ պատժամիջոցների պատերազմ. ահա այս պայմաններում մեկնարկեց Եվրասիական Տնտեսական Միությունը: Ստեղծված իրավիճակը արևմտյան պատժամիջոցների տակ գտնվող Ռուսաստանին ստիպում է ձեռնարկել նոր, մինչ այսօր չիրականացված տնտեսական քաղաքականություն: Տարբեր վերլուծաբաններ շեշտադրում են այն հանգամանքը, թե Ռուսաստանը այս իրավիճակում զբաղված լինելով ինքնապաշտպանական տնտեսական քաղաքականության մշակմամբ, հազիվ թե հնարավորություն, նաև ցանկություն ունենա […]

ՀՀ գլխավոր դատախազը դիմել է իր ՌԴ պաշտոնակցին՝ Գյումրու սպանության գործը ՀՀ-ին փոխանցելու միջնորդությամբ. այս մասին տեղեկացնում է ՀՀ գլխավոր դատախազության կայքը։ «ՀՀ գլխավոր դատախազ Գ. Կոստանյանը, ղեկավարվելով ՀՀ և ՌԴ միջև ՀՀ տարածքում ռուսաստանյան ռազմական բազայի գտնվելու հետ կապված գործերով իրավասության և փոխադարձ իրավական օգնության հարցերի վերաբերյալ Համաձայնագրի 6-րդ հոդվածով, հունվարի 12-ին Գյումրի քաղաքում […]

«Հայաստանի ինտեգրումը Եվրասիական Տնտեսական Միություն ծավալվել է մի ժամանակաշրջանում, երբ միջազգային հարաբերությունները ծայրահեղ լարված են, Արեւմուտքի եւ Ռուսաստանի միջեւ տեղի է ունենում պատժամիջոցների պատերազմ, իրադրությունը մոտ է սառը պատերազմին: Ահա այս պայմաններում հունվարի երկուսին մեկնարկեց ԵՏՄ-ն»

«Ենթադրություններն ազդում է ոչ միայն գործի, այլ մարդկանց հոգեբանության, մտածելակերպի վրա: Ո՞վ է ասում, որ քննությունը 15 րոպեն մեկ պետք է հաշվետու լինի ձեզ»,- ասաց ոստիկանապետը՝ հավելելով, որ ենթադրությունները, երևակայությունները, ոչ հավաստի տեղեկություններ տարածելը ազդում է նաև ոստիկանության աշխատանքի վրա՝ ոստիկանությունը ստիպված է լինում գնալ այդ բոլորի հետքերով, արդյունքում սպառում է իր ուժերը:

Օրերս մայրաքաղաքի հասարակական տրանսպորտի որոշ ուղեգծերում ուղեւորահոսքի նվազման պատճառով ավտոբուսային երթուղիներում ուղեգծերի վերանայման աշխատանքներ են տարվել, այսինքն՝ որոշ երթուղագծերի աշխատանքը դադարեցվել է:
Քաղաքապետարանի տեղեկատվության համաձայն՝ այլեւս չեն գործի թիվ 11, 15, 31, 51, 40, 30 ավտոբուսային երթուղիները: Հունվարի 26-ից այդ երթուղիներից օգտվող քաղաքացիները ստիպված կլինեն օգտվել տվյալ երթուղուն զուգահեռ գործող այլ համարներից:

Հայաստանի կողմից չի վավերացվել մի այնպիսի միջազգային պայմանագիր, համաձայն որի, ՀՀ տարածքում սպանություն կատարած օտարերկրյա քաղաքացու գործը կարող է չառնվել ՀՀ իրավապահ մարմինների վերահսկողության տակ:

Սա կարող է լինել Հայաստանի թշնամի՝ Ադրբեջանի կողմից կազմակերպված ինչ-որ մի դիվերսիոն նախապատրաստություն: Վալերի Պերմյակովը փորձել է հատել հայ-թուրքական և ոչ թե հայ-վրացական սահմանը, որը տեխնիկապես ավելի հեշտ կլիներ:




