Ֆրանսիայի Բուր-լե -Վալանս քաղաքի գրադարանի սրահում Ֆրանսիայում ապաստան ստացած թուրք սոցիոլոգ եւ գրող Փնար Սելեքը ներկայացրել է իր հեղինակած վերջին «Որովհետեւ նրանք հայ են» գիրքը։ Ինչպես գրում է Nouvelles d’Arménie պարբերականը, գրքի ցուցադրությանը ներկա է եղել 120 մարդ, որոնց թվում՝ բազմաթիվ պաշտոնական անձինք։ Գրքի ցուցահանդեսին ներկա է եղել Վալանսի եւ Բուր-լե -Վալանսի քաղաքապետներ Նիկոլյա Դարագոնը […]
Regions


Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսը դատական հայց կներկայացնի Թուրքիայի դեմ Սիսի կաթողիկոսության հարցով: Այս մասին հայտնում է Horizon Weekly-ն: Դա տեղի կունենա երկու շաբաթվա ընթացքում, հայցով Արամ Ա-ն Թուրքիայի իշխանություններից կպահանջի վերադարձնել Կիլիկիայի Սիսի կաթողիկոսությունը: Գործում կներգրավվեն մարդու իրավունքների արտասահմանցի իրավաբաններ: Այս մասին Արամ Ա-ն հայտարարել է Անթիլիասում կաթողիկոսության կենտրոնական վարչության հանդիպմանը: Արամ Առաջինը […]

Խոսելով ԼՂ հակամարտության գոտում իրավիճակի սրման մասին ռուսական «Ռեգնում» լրատվական-վերլուծական գործակալության գլխավոր խմբագիր, ՌԴ առաջին կարգի պետական խորհրդական Մոդեստ Կոլերովը ասել է հետևյալը. «Ադրբեջանի իշխանությունների մոտ տպավորություն է ստեղծվել, թե կարող են օգտվել Ռուսաստան-Արևմուտք հակամարտությունից: «Նրանք գտնում են, որ Հայաստանը Ռուսաստանի հետ բարեկամության հետևանքով աշխարհում թույլ դիրքում է հայտնվել, այսինքն` Ռուսաստանի հետ սերտ գործընկերության արդյունքում […]

Հայաստանի և Արցախի Հանրապետությունների նախագահները Սփյուռքի խոշոր կազմակերպությունների ղեկավարների հետ միասին հանդես եկան համատեղ աննախադեպ հռչակագրով՝ հայտարարելով Թուրքիայից «իրավական պահանջների» համապարփակ թղթածրարի մշակման մասին՝ «անհատական, համայնքային և համազգային իրավունքները ու օրինական շահերը» վերականգնելու համար:

Ադրբեջանական զինվորները մասսայական հրաժարվում են կրակել հայկական ուժերի ուղղությամբ: Խախտելով իսլամի օրենքները ադրբեջանական զինուժը վերջերս ստիպված կատարում է գիշերային թաղումներ, իսկ այդ թաղումներ իրականացրած զինվորներն էլ հենց տարածում են իրենց այդ խայտառակության մասին լուրը և ինքնաբերաբար խուճապ առաջացնում Բաքվում: Բաքվում այսօր բացահայտ խոսում են Հայկական կողմի պատժիչ գործողությունների արդյունքում կորցրած նոր դիրքերի և ազերիների կողմից […]

Արտակ Զաքարյանի գնահատմամբ՝ Հայոց ցեղասպանության համազգային հռչակագիրը 100-րդ տարելիցին ընդառաջ փաստաթուղթ է, ուղերձ՝ համայն մարդկությանը և կարևոր խոսք է մարդկության պատմության մեջ: Եվ այն պարունակում է բոլոր դրույթները, որոնք ապագայում ևս շարունակելու են լինել ինչպես հայ ժողովրդի, այնպես էլ Հայաստանի Հանրապետության միջազգային քաղաքական օրակարգում։

Ըստ «Ստրատֆոր»ի զեկույցի՝ վերջին զարգացումները ցույց են տալիս, որ հետխորհրդային տարածքում Մոսկվայի ամենահավատարիմ դաշնակիցներ Բելառուսը և Հայաստանը հնարավոր է վերանայեն իրենց հարաբերությունները Ռուսաստանի հետ՝ Արևմուտքի հետ հակամարտության լույսի ներքո:

Հայկական, ասորական, քաղդեական ինքնապաշտպանական ուժերը իրենց կարգապահության եւ նվիրվածության շնորհիվ պաշտպանում են ոչ միայն բնակչությանը, թաղամասերը, կրթական կենտրոնները եւ կրոնական կառույցները, նրանք նաեւ աջակցում են կառավարական եւ ոչ կառավարական ուժերին շարունակելու իրենց պայքարը ահաբեկչության դեմ:

Էթյեն Մահչուպյանի հայտարարությունը ցույց է տալիս, որ նա չի գիտակցում եւ ծանոթ չէ հայկական ընկալումներին եւ հարցին մոտենում է միակողմանի` թուրքական տեսանկյունից

ՄԻԵԴ-ն իր վճռում նշել էր, որ Հոլոքոստի իրողության համար կան բավարար ապացույցներ, օրինակ՝ գազային խցերի առկայությունը, իսկ Հայոց ցեղասպանությունը որակվել էր որպես պատմական վեճ: Գեւորգ Կոստանյանի խոսքով, նման որակումը սկզբունքորեն անընդունելի էր Հայաստանի համար, եւ հայկակա կողմը չէր կարող այլեւս մնալ դիտորդի դերում: Եվրադատարան արդեն ներկայացվել են բավարար հիմնավորումներ, որոնք ապացուցում են Հայոց ցեղասպանության իրողությունը:




