Չեխ գրող Լադիսլավ Վետվիչկա. << Միշտ ցանկացել եմ այցելել միստիկ երկրներ, ինչպիսին Հայաստանն է։ Երբ առաջին անգամ այցելեցի Հայաստան ու Արցախ, չեմ կարող բառերով բացատրել, թե ինչ զգացողություն ունեցա հատկապես Արցախի ժողովրդի հետ շփվելիս: Այդ զգացողությունն ինձ միշտ հետ է կանչում Հայաստան, ու այս անգամ արդեն իմ 6-րդ այցելությունն եմ կատարում>>:
Culture-Hogevor
Ամեն տոնի առթիվ իշխանությունները կոչումներ և պարգևներ են շնորհում: Դա անշուշտ պետական քաղաքականության մի լծակ է, մեր երկրում՝ նաև մարդկանց իշխանամետ դարձնելու կամ ընդհակառակը՝ «պատժելու» լծակ: Դա վատ, հակաժողովրդական լծակ է: Իհարկե, մենք բոլորս էլ ցանկանում ենք գնահատված լինել: Բայց կարծում եմ մտավորականը չպիտի իշխանություններից պարգևներ ակնկալի, ավելին նա սկզբունքորեն պիտի դրանք վնասակար համարի: Ես […]
«Խղճի ազատության եւ կրոնական կազմակերպությունների մասին» օրենքը կաղում է, հուլիսի 14-ին իր տեսակետն է հայտնել ՀՀ կառավարության ազգային եւ կրոնական փոքրամասնությունների հարցերով բաժնի պետ Վարդան Ասցատրյանը: Ըստ նրա՝ համաձայն օրենքի, այս կամ այն կրոնական գործունեություն իրականացնող կառույցները պետք է գրանցվեն: Սակայն միջազգային իրավունքով դա պարտադիր չէ: «Իսկ քանի որ ՀՀ Սահմանադրությունում ամրագրված է միջազգային իրավունքի […]
Դե բնական է, որ Գառնու կամ Զվարթնոցի տաճարները վաճառելը նախարարությունը չի մարսի, ուստի ստիպված է փող սարքել դրանք օրավարձով տալով, ինչպես ռեստորանները կամ նման հաստատություններն են տալիս: Էական չէ` ո՞ւմ, ի՞նչ նպատակով: Մեջը փող լինի:
«Հռոմից ավելի հին մայրաքաղաքը» ֆիլմում Երևանի հնագույն քաղաք լինելը հաստատում են օտար գիտնականները, ովքեր տարիներ շարունակ զբաղվում են սեպագրերի վերծանմամբ և պեղումներ կատարելով:
Մի քանի տարի առաջ ինձ առաջարկեցին Երեւանում մի արձան դնել: Ես պատրաստեցի «Քայլող մարդը», որը նախատեսված էր դնել Հյուսիսային պողոտայում: Անգամ բրոնզ ձուլեցի արձանի համար: Սակայն նախաձեռնությունն այդպես էլ մնաց, թեեւ պատրաստ էի արձանը նվիրել քաղաքին առանց գումար պահանջելու: Այդպես էլ չհասկացա, թե ինչու կյանքի չկոչվեց…
իչ է, որ պատգամավոր Սամվել Ալեքսանյանը տիրացավ պետության կողմից պահպանվող եւ անձեռնմխելի համարվող պատմամշակութային հուշակոթողին, օրենքների խախտմամբ ձեւախեղեց այն, այժմ էլ` շուկա-սուպերմարկետի շահագործումից ամիսներ անց, շինության աջ թեւում «ԽՈՒպ կՐՏրտպՍՑ» անվանումով սրճարան է բացել:
Ա. Ընտանիքը ազգային-քրիստոնեական արժեհամակարգում. 1. Այլասերվածությունները հեթանոսական և աստվածաշնչական տեսանկյուններից. ա. Սեռական այլասերվածությունը հեթանոսական պաշտամունքներում. Ջեյմս Քենեդին իր «Եթե չլիներ Հիսուսը» (Սիմֆերոպոլ, ДИАЙПИ, 2009) գրքում գրում է, որ Հին աշխարհում ծաղկել են թե’ պոռնկությունը, թե’ խմբային սեքսը, թե’ լեսբիականությունն ու սոդոմականությունը: 1) Ըստ հնագետ Ջոզեֆ Ֆրիի` հին քանանական տաճարներում պաշտում էին այլասերված սեքսը: Հնագետ Ու.Ֆ.Օլբրայթն […]
արևմտյան ուղեղային կենտրոնները վաղուց են փնտրել ու գտել Հայաստանը ներսից քանդելու սցենարներ, որոնց շարժիչն աշխատում է այսպիսի նպատակադրմամբ. հայ հասարակության այլասերում, հավատի, բարոյականության խաթարում, հայ ընտանիքների կազմաքանդում, ասել է, թե՝ ողջ ազգային արժեհամակարգի փլուզում ու դրանց վերաձևում “ամերիկյան արժեքներին” համապատասխան:
նման ֆիլմերն անհրաժեշտ են ոչ միայն դրսում՝ Հայաստանը ճանաչելի դարձնելու նպատակով, այլև ազգային ինքնաճանաչման խթանման գործում: «Մեր ուսումնական ծրագրերում ֆիլմերը գրեթե ընդգրկված չեն, Հայաստանի կրթօջախների մեծ մասում ֆիլմադարաններ չկան, իսկ ֆիլմերը կարող են շատ ավելի տպավորիչ լինել, քան սովորական դասագրքային տեքստերը: Գիտահանրամատչելի ֆիլմերն, ի վերջո, գիտական աշխարհի նվաճումները հանրայնացնելու, ժողովրդի լայն խավերին հասանելի դարձնելու ամենաարդյունավետ ճանապարհներից են»,- ընդգծեց պատմաբան Արտակ Մովսիսյանը:




