Արևմտյան Հայաստան

Ապրիլ 23, 2014թ. 23:57

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն ուղերձ է հղել Ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ: Ինչպես հայտնում են Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմից՝ ուղերձում, մասնավորապես, ասված է. «Սիրելի հայրենակիցներ, Արդեն 99 տարի է, ինչ այս օրը համայն հայությունը սրտի կսկիծով հիշում է մեր ժողովրդին վրա հասած ամենամեծ ողբերգություններից մեկը` Հայոց ցեղասպանությունը, սգում և ոգեկոչում է անմեղ զոհերին: 1915 […]


Ապրիլ 23, 2014թ. 23:16

Հայերի Ցեղասպանությունը մեկ օրում չի սկսվել և մեկ օրում չի ավարտվել: Ավելին՝ այն չի կարելի ավարտված համարել այնքան ժամանակ, քանի դեռ Օսմանյան կայսրության իրավահաջորդը շարունակում է ժխտել ակնհայտ փաստը:


Ապրիլ 23, 2014թ. 22:26

Քաղաքական պայքարից շրջադարձ արվեց դեպի զինյալ պայքար, ԱՍԱԼԱ-ի գործողություններից աշխարհն արթնացավ, աշխարհը խոսեց Հայկական հարցի մասին, ամենուր նույն հարցն էր տրվում՝ ինչո՞ւ են հայերը սպանում թուրք դիվանագետներին: Իսկ պատասխանները հնչում էին դատավարությունների ժամանակ:


Ապրիլ 23, 2014թ. 00:08

Ամեն անգամ, երբ Հայոց ցեղասպանությունը հիշատակվում է աշխարհի որեւէ անկյունում, թուրք պաշտոնյաներն աղմուկ-աղաղակ են բարձրացնում՝ վատ արարքի մեջ բռնված չարագործի նման: Անցյալ շաբաթ աշխարհն ականատես եղավ թուրքական ցասման եւս մեկ պոռթկման, երբ Միացյալ Նահանգների Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը, չնայած Անկարայի վարչակարգի եւ նրա կողմից շռայլորեն վարձատրվող լոբբիստական ընկերությունների հզոր ճնշմանը, ընդունեց Հայոց ցեղասպանությունը ճանաչող թիվ […]


Ապրիլ 22, 2014թ. 23:48

Մեզանում՝ գուցեեւ միտումնավոր, գուցեեւ անգիտությամբ հաճախ շրջանառվող այն թյուրընկալումներին, թե հայերը «մորթվել են ոչխարների նման»՝ չկարողանալով ինքնապաշտպանվել: Մինչդեռ ճիշտ հակառակն է տեղի ունեցել…


Ապրիլ 22, 2014թ. 22:49

Թուրքիան շատ կարևոր է ինձ համար, ոչ թե նրա համար, որ պապիկս այնտեղից է եկել, այլ քանի որ իմ ամբողջ ազգն այդ հողերից է գալիս, որոնք բռնի ուժով զավթվել են նրանցից ոչ թե պատերազմի կամ երկրի սահմանների փոփոխության հետևանքով, այլ իթթիհաթականների կառավարության վայրագ հրահանգների պատճառով։


Ապրիլ 18, 2014թ. 00:21

Եվրոպայի խորհրդարանն այսօր տեղի ունեցած լիագումար նիստում, մայիսին կայանալիք ընտրություններին ընդառաջ, Սիրիայի հարցով բանաձև է ընդունել՝ արտահայտելով իր մտահոգությունը երկրում տեղի ունեցող վերջին զարգացումների շուրջ, հատկապես՝ կապված Քեսաբում և պատերազմի կենտրոնում հայտնված խոցելի համայնքներում տիրող իրավիճակի հետ: Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի (ANCA) փոխանցմամբ՝ բանաձևը, մասնավորապես, դատապարտում է հարձակումը Քեսաբ հայկական ավանի վրա՝ նշելով, որ «ռեժիմի […]


Ապրիլ 15, 2014թ. 22:58

Հայոց ցեղասպանության հարցը չի ընդգրկվի Միացյալ Նահանգների Սենատի օրակարգում, հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն թուրքական «Haber7» հեռուստաընկերության հետ զրույցում՝ հավելելով, թե այդ մասին իրեն հեռախոսով տեղեկացրել է ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերրին: Դավութօղլուի խոսքերով, Թուրքիան այդ հարցի շուրջ զարգացումներին չափազանց ուշադիր է հետևում, «և եթե այդ բանաձևը հայտնվի Սենատի օրակարգում, այդ դեպքում Թուրքիան չի լռի»: […]


Ապրիլ 15, 2014թ. 22:56

Ըստ հրապարակման՝ Քեսաբի գրոհը պլանավորվել է ամիսների ընթացքում: Թուրքիայի իշխանությունները օժանդակել են ապստամբ խմբավորումներին՝ թույլատրելով նրանց հատել ուժեղ ռազմականացված հսկողության տակ գտնվող թուրքական սահմանային անցակետը, որի դիրքը ռազմավարական կարևոր նշանակություն ուներ գրոհի հաջողության համար:


Ապրիլ 12, 2014թ. 22:38

Լաթաքիան Սիրիայի նախագահ Բաշար Ասադի հենակետն է, ինչն էլ պատճառ դարձավ, որ Թուրքիան թույլ տա զինյալներին Քեսաբ ներխուժել իր տարածքից, որ հետագայում այնտեղից կարողանա ռմբակոծել Լաթաքիան: Նման կարծիք այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտնեց թուրքագետ Գևորգ Պետրոսյանը: Նա ընդգծեց, որ հակամարտության հենց սկզբից Թուրքիան աջակցել է զինյալներին՝ հուսալով Ասադին հեռացնել, և իր ազդեցությունը մեծացնել այստեղ: «Թուրքիան […]