Մշակույթ

Նոյեմբեր 15, 2010թ. 18:40

«2010 թվականը Բուլղարիայում Հայաստանի տարի» փառատոնի շրջանակներում Բուլղարիայում Հայաստանի դեսպանության նախաձեռնությամբ հրատարակվել են բուլղարերեն թարգմանությամբ մի շարք գրքեր: Գրքերի թվում են «Սասունցի  Դավիթ» էպոսը,  Հրանտ Մաթեւոսյանի «Աստված. էս ինչ սիրուն աշխարհ է» վիպակների ժողովածուն, որը հրատարակվել է գրողի 75-ամյա հոբելյանի կապակցությամբ, Վահագն Կրբեկյանի «Հայերի մասնակցությունը ռուս-թուրքական 1877-78թթ. պատերազմում» գիրքը:


Նոյեմբեր 15, 2010թ. 09:33

Այսօր` նոյեմբերի 15-ին, սկսվող քառօրյայում Ազգային ժողովը որոշում է ընդունելու Լեզվի եւ Հանրակրթության մասին օրենքներում փոփոխությունների օրինագծի վերաբերյալ: Այդ օրինագծով նախատեսվում է բացել օտարալեզու դպրոցներ, ինչը լուրջ  վտանգ է հայոց լեզվի եւ հայոց պետականության համար: «Մենք դեմ ենք օտարալեզու դպրոցների բացմանը» նախաձեռնող խումբն այդ կապակցությամբ կազմակերպում է բողոքի ցույց, որը կկայանա Ազգային ժողովի Դեմիրճյան փողոցի […]


Նոյեմբեր 12, 2010թ. 17:15

Այսօր ՀՀ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ՍԾՏՀ ԽՎ-ում հայաստանյան պատվիրակության ղեկավար Գագիկ Մինասյանը, անդամներ Արեգ Ղուկասյանը, Վարդան Բոստանջյանը հրավիրած մամուլի ասուլիսում մանրամասներ ներկայացրեցին նոյեմբերի 1-ից 4-ը Թուրքիայի Տրապիզոն քաղաքում տեղի ունեցած ՍԾՏՀ ԽՎ 36-րդ լիագումար նիստի աշխատանքներից։ Պատվիրակության ղեկավարի հավաստմամբ, քննարկման հիմնական թեման եղել է «Միջմշակութային եւ միջքաղաքակրթական շփումներն ու խորհրդարանների […]


Նոյեմբեր 10, 2010թ. 15:30

Նոյեմբերի 9-ին Սիրիայում Հայաստանի դեսպան Արշակ Փոլադյանը հանդիպում է ունեցել ՍԱՀ մշակույթի նորանշանական նախարար դոկտոր Ռիադ Իսմաթի հետ: Հանդիպման ընթացքում դեսպանը Սիրիայի մշակույթի նախարարին է փոխանցել ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի շնորհավորական ուղերձն ու Հայաստան այցելելու հրավերը: Քննարկվել են մշակույթի բնագավառում հայ-սիրիական համագործակցության արդի վիճակը եւ զարգացման հեռանկարները: Արշակ Փոլադյանն ու դոկտոր Ռիադ Իսմաթը բարձր […]


Նոյեմբեր 9, 2010թ. 12:45

Նոյեմբերի 7-ին տեղի է ունեցել Գլենդեյլի ֆ‎իլհարմոնիկ նվագախմբի համերգը` Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսության հովանու ներքո: Նորաստեղծ նվագախմբի գեղարվեստական ղեկավարը Միքայել Ավետիսյանն է` Խաչատուր Ավետիսյանի որդին: Հենց նրա նախաձեռնությամբ է ստեղծվել Գլենդեյլի ‎ֆիլհարմոնիկը, որի կորիզը կազմում են հայաստանցի երաժիշտները: Նվագախումբն արդեն հասցրել է ճանաչում ձեռք բերել ոչ միայն հայ, այլեւ ամերիկացի երաժշտասերների շրջանում: Դրա վկայությունն […]


Նոյեմբեր 5, 2010թ. 19:30

Նոյեմբերի 3-ին Բուլղարիայի մշակույթի նախարարության «Սրեդեց» ցուցասրահում տեղի է ունեցել տաղանդաշատ արվեստագետ եւ հայերի մեծ բարեկամ Յուլիան Անգելովի «Հայերի առօրյան եւ տոները» խորագրով լուսանկարչական ցուցահանդեսը:


Նոյեմբեր 4, 2010թ. 10:00

Բանաստեղծ Նշան Շահենին նվիրված հուշերեկոն, Կալիֆորնիայի Հայ Գրողների Միության (ԿՀԳՄ) նախաձեռնությամբ, տեղի ունեցավ շաբաթ, 2010 հոկտեմբերի 30ին, Գլենդելի Հանրային Գրադարանում: Հեղինակի ընտանիքը լույս է ընծայել նրա բանաստեվծությունների ժողովածուն ՙՄտորումներ ճանապարհին՚ հատորը. կատարվում է գրքի շնորհանդեսը: ԿՀԳՄ վարչության անդամ բանաստեղծ, գրականագետ Գեվորգ Քրիստինյանը ներածական խոսքով մեկնարկում է հանդեսը: Այնուհետեվ երեկույթը վարում է հաղորդավար, ասմունքող Նունե Ավետիսյանը: […]


Նոյեմբեր 3, 2010թ. 11:00

Ընկ. Կարապետ Ճուհարեան կը պատկանէր յետ եղեռնեան առաջին սերունդին, որ հայուն տխուր օրերը ապրած էր, սերունդ մը՝ որ հայերէն գիտէր, հայերէն կը մտածէր ու հայերէն կը գործէր։


Նոյեմբեր 1, 2010թ. 10:30

Նոյեմբերի 2-ին, ժամը 15:00–ին ՀՀ ԳԱԱ նախագահության “կլոր դահլիճում” կայանալու է “Մարաշի ասեղնագործություն” (“Marash Needlework”) երկլեզու /հայերեն և անգլերեն/ գրքի շնորհանդեսը: Գիրքը հրատարակվել է Սիրիայում` Մարաշ հայրենակցական միության և Գերմանիկ Վասպուրական մշակութային միության հովանավորությամբ: Այս գրքի հրատարակությամբ Սփյուռքում պահպանված հայոց մշակութային ժառանգության հանրահռչակման, ուսումնասիրության մի մեծ ծրագրի իրականացման սկիզբն է ազդարարվում: Այն Հայաստան-Սփյուռք գիտամշակութային կապերի […]


Հոկտեմբեր 28, 2010թ. 13:28

Մինչ օրս «Հանրապետության նախագահի մրցանակ»-ի է արժանացել ամենատարբեր մասնագիտությունների տեր 161 անհատ` բնական, հումանիտար, տեխնիկական գիտությունների և ինֆորմացիոն տեխնոլոգիաների, ֆիզիկայի, բժշկագիտության, արվեստի, գրականության, դասական երաժշտության և այլ ոլորտներում: