Մենք արդեն տեղեկացրել ենք, որ «Հեռուստաեթերի մաքրման պահանջ» նախաձեռնությունը դիմել է մի շարք ատյանների, այդ թվում՝ նաեւ ՀՌԱՀ նախագահին՝ ներկայացնելով Հ2-ով հեռարձակվող «Գլենդել լայֆ շոու» հաղորդման ժամանակ իրենց նկատած խախտումները Այդ կապակցությամբ մենք երեկ զրուցեցինք ՀՌԱՀ անդամ ԱՐՄԵՆ ՄԿՐՏՉՅԱՆԻ հետ։ -Նախ ուզում եմ ասել, որ մեր առաջին եւ կարեւոր գործառույթը ոչ թե պատժել եւ վերահսկելն […]
Հարցազրույցներ
Ինչպես հայտնի է, Եվրախորհրդարանում այսուհետ կգործի Արցախի հետ բարեկամության խումբ, որը կգլխավորի ԵԺԿ խմբակցության անդամ Ֆրանկ Էնգելը։ Ի՞նչ նոր հնարավորություններ է բացում այս նախաձեռնությունը Արցախի Հանրապետության, արցախահայության առջեւ, ինչ հեռանկար է խոստանում ԼՂՀ անկախության միջազգային ճանաչման առումով։ Մեր հարցերին պատասխանում է «Ժառանգություն» խորհրդարանական խմբակցության քարտուղար ԹԵՎԱՆ ՊՈՂՈՍՅԱՆԸ։ -Սա Եվրախորհրդարանի պատգամավորների եւ «Հայաստանի եվրոպացի բարեկամների» համատեղ […]

Հայաստանի ԵՏՄ անդամակցմամբ մեր առաջ բացվում է հսկայական շուկա և Արցախի էկոլոգիապես մաքուր սնունդը չի կարող չունենալ իր պահանջարկը այդ շուկայում: Հետևաբար, հարկավոր է ճիշտ աշխատել ու արդյունավետորեն օգտվել ստեղծված հնարավորությունից՝ Հայաստանի միջոցով դուրս գալ ԵՏՄ շուկա ու գրավել թեկուզ փոքր, բայց ուրույն տեղը:
Ինչպես հայտնի է, սահմանադրական փոփոխությունների հայեցակարգի նախագիծը ներկայացվել է հանրապետության նախագահին։ Փաստաթղթի լրամշակված տարբերակն ինչքանո՞վ է տարբերվում ամիսներ առաջ Սերժ Սարգսյանի սեղանին դրված նախնական տարբերակից, որքանո՞վ է հաշվի առնում քաղաքական ուժերի մտահոգությունները եւ Վենետիկի հանձնաժողովի դիտողությունները։ Շարունակում ենք ընթերցողների ուշադրությանը ներկայացնել մեր հարցազրույցը սահմանադրական բարեփոխումները նախապատրաստող մասնագիտական հանձնաժողովի անդամ ՎԱՐԴԱՆ ՊՈՂՈՍՅԱՆԻ հետ։ -Փաստորեն հանձնաժողովը չլուծեց […]

Մենք մեծապես կարող ենք շահել, եթե հաջողենք լուծել ներքին մի կարևոր խնդիր՝ ձերբազատվենք կոռուպցիայից: Եթե նվազեցնենք կոռուպցիոն ռիսկերը, ապա մեր եվրոպացի գործընկերները Հայաստանը կնախընտրեն այլ ԵՏՄ երկրներից ու շատ գործարքներ, ծրագրեր կիրականացնեն հենց Հայաստանում, հարկերն էլ այստեղ կվճարեն: Ուղղակի պետք է հետևողականորեն աշխատել ու վստահություն ձեռքբերել:

Մենք պետք է ամեն ինչ անենք` այս իրավիճակն օգտագործելով տնտեսական լուրջ խնդիրներ լուծելու եւ մեր տնտեսությունը զարգացնելու համար: Իսկ այդ գործում իհարկե շատ կարեւոր է քաղաքական կամքի դրսեւորումը` գործարար բանակին ճիշտ ուղղորդելու համար, ինչպես նաեւ գործարարների ճկուն ու ճիշտ կողմնորոշումը նոր իրավիճակում:

ԵԽ ԽՎ զեկույցի զեկուցողը արտասահմանյան բազմաթիվ քաղաքացիների պես կարող է այցելել Հայաստան, շրջել մեր տեսարժան վայրերով: Սակայն այս զեկույցի շրջանակներում մենք նրա հետ չենք համագործակցելու: Սա մեր պատվիրակության որոշումն է:

Արցախի Հանրապետությունը նման բովանդակությամբ զեկույց պատրաստող մարդուն թույլ չի տա մտնել Արցախ: Դա անհնարին բան է, սա կլինի հայհոյանք ուղղված մեր անկախ պետությանը, դա կնշանակի մեր հայրենիքի ազատագրման համար զոհված հերոսների հիշատակի անարգում:

Ինչպե՞ս վարվել ստեղծված իրավիճակում. համաձայնել ու աշխատել նման զեկույց պատրաստող հեղինակի հե՞տ, զեկույց, որի վերնագիրն արդեն իսկ հուշում է, թե ինչպիսին է լինելու բովանդակությունը: Թե՞ բոյկոտել, չներքաշվել այս խաղի մեջ, ու գեթ մեկ անգամ վարվել այնպես, ինչպես վարվում է Ադրբեջանը իր համար մերժելի որոշումների դեպքում՝ թույլ չտալով ադրբեջանամետ Ուոլթերի մուտքը Հայաստան և Արցախ

Վտանգավոր է այն շեշտադրումը, որ զեկույց պատրաստելը նախաձեռնող կին հույն պատգամավոր Բակոյանիսը հիմնավորեց հետևյալ կերպ, թե ԵԱՀԿ Մինսկի խումբը լավ չի աշխատում ու այս տարիների ընթացքում առաջընթաց չի գրանցել: Ես հակադարձեցի՝ դուք փորձում եք կանխորոշված զեկույց պատրաստել, ինչը չի կարող ընդունելի համարվել:




