«Արձանագրությունները դե ֆակտո վաղուց էին ետ կանչված, հիմա ետ կանչվեցին նաև դե յուրե»: ասել է քաղաքագետ Ալեքսանդր Մարկարով, անդրադառնալով նախագահ Սերժ Սարգսյանի` Հայաստան-Թուրքիա արձանագրությունները ՀՀ ԱԺ-ից հետ կանչելու որոշմանը: «Այս գործընթացը, որը սկսվել է 2008-09թթ.-ին և որը հայտնի է նաև որպես «ֆուտբոլային դիվանագիոըթյուն», ըստ էության հանդես է եկել որպես քայլ Հայաստանի Հանրապետության և ՀՀ նախագահի […]
Հայ-թուրքական հարաբերություններ
Հայաստանը Թուրքիայի հետ դիվանագիտական հարաբերությունները կարգավորելուն ուղղված 2009 թվականի հոկտեմբերի 10-ին ստորագրված Արձանագրությունները հետ է կանչել Ազգային ժողովի օրակարգից: Թուրքական «Հուրրիյեթ» թերթին տված հարցազրույցում Թուրքիայի արտգործնախարարության դիվանագիտական աղբյուրը մեկնաբանել է Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի այդ քայլը: «Սխալ և անհաջող քայլ է: Դրանք անկեղծությունից զուրկ մոտեցումներ են»,-ասել է աղբյուրը: Պարբերականը հիշեցրել է, որ ՀՀ ԱԺ […]

Հայաստան-Թուրքիա արձանագրությունները Ազգային ժողովի օրակարգից հետ կանչելու մասին նախագահ Սերժ Սարգսյանի երեկ կայացրած որոշումը խիստ անհրաժեշտ քայլ էր Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի նախօրեին թուրքական ժխտողականության եւ քաղաքական աճպարարությունների ճանապարհը փակելու համար։ Անշուշտ 2009թ. հոկտեմբերի 10-ին, Ցյուրիխում ստորագրված զույգ փաստաթղթերը «Հայաստանի Հանրապետության ու Թուրքիայի Հանրապետության միջեւ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին» եւ «Հայաստանի Հանրապետության ու Թուրքիայի Հանրապետության […]
«Ես կանխատեսել էի, որ մինչեւ ապրիլի 24-ը նախագահը հետ կկանչի ցյուրիխյան արձանագրությունները, ընդհանուր առմամբ, տեղի ունեցավ այն, ինչ ես կանխատեսել էի, նույնիսկ՝ ավելի շուտ»- Aravot.am-ի հետ զրույցում, անդրադառնալով Հայաստան-Թուրքիա արձանագրությունների հետ կանչելուն, ասաց Արեւելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը: Նրա կարծիքով՝ արդեն պահն հասունացել էր եւ տեղին էր Սերժ Սարգսյանի՝ Հայաստան-Թուրքիա արձանագրությունները հետ կանչելու որոշումը. «Սա […]

Նախագահ Սերժ Սարգսյանը նամակով դիմել է ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանին՝ տեղեկացնելով Հայաստան-Թուրքիա արձանագրությունները ՀՀ ԱԺ-ից հետ կանչելու վերաբերյալ իր որոշման մասին, այս մասին տեղեկացնում է ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը։ Հանրապետության Նախագահի նամակում, մասնավորապես, ասված է. «Հարգելի պարոն Սահակյան, Հայաստան-Թուրքիա հարաբերությունների՝ առանց նախապայմանների կարգավորման գործընթացը սկսելիս մենք լիովին պատկերացրել […]

Ֆրանսիայի Բուր-լե -Վալանս քաղաքի գրադարանի սրահում Ֆրանսիայում ապաստան ստացած թուրք սոցիոլոգ եւ գրող Փնար Սելեքը ներկայացրել է իր հեղինակած վերջին «Որովհետեւ նրանք հայ են» գիրքը։ Ինչպես գրում է Nouvelles d’Arménie պարբերականը, գրքի ցուցադրությանը ներկա է եղել 120 մարդ, որոնց թվում՝ բազմաթիվ պաշտոնական անձինք։ Գրքի ցուցահանդեսին ներկա է եղել Վալանսի եւ Բուր-լե -Վալանսի քաղաքապետներ Նիկոլյա Դարագոնը […]

ԱՄՆ Մասաչուսեթս նահանգում Հայոց ցեղասպանության եւ վերջին 100 տարիներին ցեղասպանության ենթարկված բոլոր ազգերի զոհերի հիշատակը հարգող ցուցատախտակներ են փակցվել։ Նախագիծը պլանավորվում է շարունակել մինչեւ 2015թ. ավարտը, իսկ էլեկտրոնային վահանակները կամրացվեն ԱՄՆ ողջ տարածքում։ Այս մասին գրում է Armenian Weekly պարբերականը։ Վահանակների վրա հայտնվել են «Դատապարտի՛ր անցյալը, մի՛ դարձիր նոր զոհ, հիշի՛ր 1915թ. Հայոց ցեղասպանությունը» եւ […]

Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսը դատական հայց կներկայացնի Թուրքիայի դեմ Սիսի կաթողիկոսության հարցով: Այս մասին հայտնում է Horizon Weekly-ն: Դա տեղի կունենա երկու շաբաթվա ընթացքում, հայցով Արամ Ա-ն Թուրքիայի իշխանություններից կպահանջի վերադարձնել Կիլիկիայի Սիսի կաթողիկոսությունը: Գործում կներգրավվեն մարդու իրավունքների արտասահմանցի իրավաբաններ: Այս մասին Արամ Ա-ն հայտարարել է Անթիլիասում կաթողիկոսության կենտրոնական վարչության հանդիպմանը: Արամ Առաջինը […]

Թուրքական «Զիրաաթ» բանկի գործադիր տնօրենը խոսելով հայերի կողմից բանկի դեմ հարուցած դատական գործերի մասին՝ ասել է, թե բանկը շարունակելու է պայքարել փոխհատուցում չվճարելու համար: «Զիրաաթ» բանկի գործադիր տնօրեն Հուսեյին Այդընը լրագրողների հետ զրույցում անդրադարձել է ԱՄՆ-ում թուրքական բանկի դեմ հարուցված դատական գործերին: «Մեր բանկի դեմ երկու հայերի կողմից հարուցված դատական գործը, որով նրանք փոխհատուցում են […]
1915 թվականի Հայոց ցեղասպանության 100- ամյա տարելիցը ստիպում է մեկ անգամ ևս վերանայել սեփական ազգի հազարամյակների գոյի խորհուրդը և այլոց պատմական ամոթի անատոմիան, որ սնվել է միս ու արյունով: Արդյոք մեր ազգը ճիշտ է հասկացել այս աշխարհում գոյության գրված և չգրված օրենքները: Ինչու՝ արդար դատի պահանջ, այլ ոչ թե ՝ նպատակին հասածի պատմական ամոթի զգացում: […]




