Զինված ուժեր

Հունվար 15, 2015թ. 00:43

Գյումրիում ընտանիքի 6 անդամների սպանության մեջ կասկածվող Վալերի Պերմյակովի հայրը հոգևորական է: Այս մասին փաստում է «Փրկությունը Հիսուսի մեջ է» եկեղեցու կայքը: Ըստ առկա տեղեկատվության՝ նշված կազմակերպությունը քրիստոնեական եկեղեցի է, որի կարգախոսն է՝ «Փրկություն Հիսուսով»: Եկեղեցին ավելի հայտնի է որպես «Հիսունականների եկեղեցի», որը Հայաստանում ճանաչված աղանդ է: Կայքում Պավել Պերմյակովը ներկայացված է որպես եկեղեցու հոգևոր […]


Հունվար 15, 2015թ. 00:29

Сергей Шакарянц. “ЕЩЁ И ЕЩЁ РАЗ О ТРАГЕДИИ В ГЮМРИ. Вопрос же тут не в том, что и где и как и кто должен судить не судить. И тем более – не в том, что именно по трагедии в Гюмри России надо что-то “миру доказывать”. Я НЕ ВЕРЮ, что парень, пусть и туповатый и недалёкий, […]


Հունվար 15, 2015թ. 00:15

Հայտնի արտահայտութուն կա, Ռուսաստանին խելքով չես հասկանա և իսկապես, ինձ մոտ տպավորություն է, որ այդ երկրի վերլուծական շրջանակները կտրված են իրականությունից ու չեն տիրապետում իրենց երկրի շուրջ ծավալվող իրադարձություններին: Ասածիս վկայությունը Գյումրիում տեղի ունեցած վերջին իրադարձություններն են, ռուսները ինձ համար շատ կասկածելի հանգամանքներում ձերբակալեցին իրենց վիժվածքի զավակին և միանգամից հրաժարվեցին հանձնել նրան հայկական կողմին, ինչը […]


Հունվար 15, 2015թ. 00:07

Ռուսական մի շարք կայքեր անդրադարձել են երեկ Վալերի Պերմյակովի տված խոստովանական ցուցմունքներին: Մի շարք լրատվական աղբյուրներում կան լրացուցիչ տեղեկություններ, որոնք վերաբերում են անմարդկային սպանության դրդապատճառներին: Մասնավորապես՝ «Lifenews» ու «newsru.com» կայքերը գրում են, Պերմյակովը պատմել է, թե դուրս է եկել զորամասից, քանի որ չի ցանկացել ծառայել, ուզել է փախչել ու անցնել Թուրքիայի սահմանը, որպեսզի իրեն չգտնեն […]


Հունվար 14, 2015թ. 22:08

Այսօր հայ հանրության պահանջը հետևյալն է՝ հայ ընտանիքի սպանության մեջ կասկածվողը պետք է հանձնվի Հայաստանի իրավապահ մարմիններին, դատավարությունը պե՛տք է ընթանա Հայաստանում: Սա նաև շատ կարևոր քայլ է վստահության առումով: Ու պետք է, որ դրանում շահագրգիռ լինի հենց Ռուսաստանը, որպեսզի կատարված ոճրագործությունը հակառուսական տրամադրությունների արտահայտման պատճառ չդառնա:


Հունվար 14, 2015թ. 20:45

Այսօր` հունվարի 14-ին, ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը հանդիպում է ունեցել ՌԴ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, բանակի գեներալ Արկադի Բախինի հետ: Հանդիպման ընթացքում ՌԴ պաշտպանության նախարարի առաջին տեղակալը տեղեկացրել է, որ ՌԴ պաշտպանության նախարարության հանձնաժողովն ավարտել է ներքին ծառայողական քննության աշխատանքները ՌԴ 102-րդ ռազմակայանում և բոլոր մեղավորները բացահայտվել են: Բանակի գեներալ Ա.Բախինը հայտնել […]


Հունվար 13, 2015թ. 15:28

2015 թվականը բավական անհանգիստ սկիզբ ունեցավ Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի սահմանին կանգնած մեր զինվորների համար. հայ-ադրբեջանական առանց այն էլ լարված հարաբերություններում արձանագրված հետտոնական սրացումների հետեւանքով հայկական կողմն արդեն իսկ 4 զոհ է տվել, կան վիրավորներ։
Ադրբեջանցի «դիվերսանտների» սադրիչ գործողություններին, մեր հարցերին ի պատասխան, անդրադառնում է ԼՂՀ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ ՎԱՀՐԱՄ ԱԹԱՆԵՍՅԱՆԸ


Հունվար 12, 2015թ. 16:38

Նախարարը հայտարարել է, որ տարվա սկզբից ի վեր հակառակորդի կողմից իրականացրած դիվերսիոն գործողություններից հետո արձանագրված թերությունների եւ հաջողությունների հիման վրա կազմել է 7 կետից բաղկացած հրաման:


Հունվար 11, 2015թ. 00:44

Զոհրաբ Եգանյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է. “Երեկ, երբ հանդիպել էինք սահմանապահ զորամասի հրամանատարի հետ, մի շատ հետաքրքիր դեպք պատմեց, որն արտահայտում է այսօրվա բանակում տիրող բարոյահոգեբանական վիճակի մասին: Օգոստոսի սկզբին, երբ ադրբեջանցիներն առաջին դիվերսիոն գործողությունն իրականացրին և մենք տվեցինք առաջին զոհը, N զորամասի շարքայիններից մեկը հաջորդ օրը պետք է գնար 10 օրյա արձակուրդի և […]


Հունվար 8, 2015թ. 23:05

«Հայրենասեր» կազմակերպությունը տպագրել է 2015 թվականի օրացույց՝ նվիրված Արցախյան գոյամարտի 12 պանծալի հերոսներին։ Կազմակերպությունը դիմում է բոլորին. նրանք, ովքեր ցանկանում են նվեր ստանալ այս օրացույցը, կարող են info@hayrenaser.org էլեկտրոնային հասցեին ուղարկել իրենց հեռախոսահամարը, հասցեն` ՀՀ-ում և ԼՂՀ-ում, և կազմակերպությունը նշված հասցեներով փոխանցի օրացույցը։ Փառաբանենք մեր հերոսների անցած ուղին և քաղենք հայրենասիրության դասեր։