Վերլուծական

Հունվար 29, 2015թ. 15:16

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի նիստի ավարտից հետո Նախագահ Սերժ Սարգսյանը հանձնաժողովի անդամների և ընդլայնված նիստի մասնակիցների հետ այսօր այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր՝ ծաղկեպսակ դրել Հայոց մեծ եղեռնի զոհերի հուշարձանին և հարգանքի տուրք մատուցել անմեղ զոհերի հիշատակին: Պետական հանձնաժողովի անդամներն այնուհետև ծանոթացել են Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի նոր ցուցադրության նախապատրաստման աշխատանքների ընթացքին: […]


Հունվար 28, 2015թ. 23:25

Հայաստանի հրեական համայնքի նախագահ Ռիմա Վարժապետյան-Ֆելլերը վերջերս մի ջախջախիչ հոդված գրեց՝ «Համաշխարհային հրեականությունը չի կարող գործիք դառնալ հակահայ քարոզիչների ձեռքին» վերնագրով: Նա քննադատեց բոլոր նրանց, ովքեր իրականացնում են նման քարոզչություն՝ գրելով «պատվիրված և միակողմանի հոդվածներ… շահադիտական նկատառումներով»:   Նման գրողները փորձում են շահարկել Իսրայելի քաղաքական շրջանակները և փառաբանել ադրբեջանա-իսրայելական հարաբերությունները, որոնք հիմնականում բաղկացած են զենք […]


Հունվար 28, 2015թ. 22:50

ահաբեկչական կազմակերպության անդամը դարձել է թուրքական իշխանությունների կողմից հավանավորվող անձը՝ վայելելով նրանց բացահայտ աջակցությունը: Ի՞նչն է նման վերբերմունքի պատճառը: Թուրքիայի ԱԳ նախարարը օրերս հայտարարեց, թե  Հայոց ցեղասպանությունը միջազգային սուտ որակող գործիչը անպայման ներկա կգտնվի ստրասբուրգյան նիստին: Այսինքն՝ Փերինչեքի 117 տարվա դատապարտումը չեղյալ է հայտարարվել, իսկ նրա առաջ կարմիր լույս է վառվել որպես Հայոց ցեղասպանության կեղծարարի:


Հունվար 28, 2015թ. 12:55

Դիտելով կազմակերպության կազմած աղյուսակը՝ կարելի է տեսնել, որ Հայաստանը, Լեռնային Ղարաբաղը, Վրաստանն և Թուրքիան ճանաչվել են մասամբ ազատ, մինչդեռ Ադրբեջանը, Իրանը ու Ռուսաստանը՝ անազատ երկրներ:


Հունվար 26, 2015թ. 22:31

Այն կանխատեսումը, թե Գյումրիի դաժան սպանությունից հետո գործընթացները քաղաքականացվելու են ու փորձ է արվելու կատարված սարսափելի ոճիրը որոշակի նպատակների ծառայեցնել՝ իրողություն է դառնում: Ոճրագործության հետընթացքը այսօր արդեն ցույց է տալիս դրա նպատակը. Հայաստանի դեմ այսօր իրականացվում է քարոզչական լայնածավալ պատերազմ՝ ժամանակակից բոլոր տեխնոլոգիրաներով, իսկ թիրախը հայ-ռուսական հարաբերություններն են: Երկու երկրների հարաբերություններում սեպ խրելու պատրաստ ուժերը […]


Հունվար 24, 2015թ. 13:25

Լեզվաքաղաքականությունն այն միջնաբերդն է, որի հանձնելուց հետո հաղթարշավ է սկսում ապազգայնացումը Լեզվաբանությունը գիտություն է լեզվի համակարգի, նրա գոյաձեւերի, զարգացման, հաղորդակցման կանոնների մասին: Հիմնականում ընդգրկում է աշխարհաճանաչողություն՝ նյութ-բառ-անձ փոխհարաբերություն, գրագիտության դասընթաց, ճարտասանություն՝ գեղեցիկ եւ տրամաբանված խոսքի կառուցում: Լեզվաքաղաքականությունը պետական կառավարման համակարգի ուղղորդված, բայց չկանոնարկված՝ իրավիճակային ազատության աստիճան ունեցող գործընթաց է: Այն պետական-ազգային անվտանգության գործոն է, առավելագույն […]


Հունվար 22, 2015թ. 22:51

Ընթացիկ տարվա առաջին ամիսը հատկանշած իրադարձությունները մտածելու տեղիք են տալիս, որ մեր թշնամիները պետական մակարդակներով բազմաթիվ նոր ուղղություններով ձեռնարկել են շատ աշխույժ պայքար՝ հանրային կարծիքը կողմնորոշելու եւ հայկական պետությունների ուշադրությունը շեղելու քաղաքականություն: Փորձենք ամփոփ կետերով նշել այն ուղղությունները, որոնք մինչ այժմ երեւում են Անկարայի եւ Բաքվի միացյալ միջպետական շտաբի կողմից հայկական հարցերի գծով ուշադրություն շեղելու […]


Հունվար 21, 2015թ. 18:42

“Քայքայիչ պաշտամունքներից տուժածների վերականգնողական և օգնության կենտրոնի” նախագահ ԱԼԵՔՍԱՆԴՐ ԱՄԱՐՅԱՆՆ անդրադառնալով հունվարի 12-ին Գյումրիում տեղի ունեցած սարսափելի սպանդին՝ չի բացառում, որ Ավետիսյանների ընտանիքի անդամների սպանությունը կարող է հրահրած լինել այն աղանդավորական կազմակերպությունը, որի հոգևոր հովիվներ են մարդասպան Վալերի Պերմյակովի ծնողները: “Այս սպանության մեջ մեր հասարակությունը փորձում է քաղաքական ենթատեքստ փնտրել, բայց ոչ ոք աղանդավորական հետք […]


Հունվար 21, 2015թ. 17:47

Այս օրերին հանրության ուշադրությունը սեւեռված է Գյումրիում կատարված ողբերգությանն ու կատարվածին առնչվող զարգացումներին: Սակայն միաժամանակ տագնապալի լուրեր են ստացվում սահմանից ու Արցախի պաշտպանության բանակի առաջնագծից:
Իրավիճակը իսկապես լարված է, ավելին՝ ադրբեջանական կողմը հետեւողականորեն շարունակում է մեծացնել լարվածությունը: Եթե հակիրճ, ապա բորենին, տվյալ դեպքում՝ ալիեւյան վարչախումբը, արյան հոտ է առել:


Հունվար 15, 2015թ. 01:38

«Փաստերով ապացուցված է, որ Հայաստանն առաջին պետությունն է, որը պաշտոնապես քրիստոնեությունն ընդունել է որպես պետական կրոն: Այնպես որ դա անհերքելի է: Ինչ վերաբերում է Օսրոենեին, ապա այնտեղ էլ քրիստոնեության մուտք գործելը կապվում է հայոց Աբգար թագավորի հետ, բայց այդ ժամանակ քրիստոնեությունը պետականորեն չի ճանաչվել».Բագրատյանի մոգոնած կեղծիքին արձագանքում են մասնագետները: