Անցյալ շաբաթ թուրքական «Աշխատավորական կուսակցության» ղեկավար Դողու Փերինչեքին չհաջողվեց Հունաստանում կրկնել տասը տարի առաջ Շվեյցարիայում իր կազմակերպած ժխտողական խաղը: Փերինչեքը ծրագրել էր իր սրբապիղծ «Թալեաթ փաշա» կոմիտեի անդամների հետ միասին մեկնել Աթենք՝ վիճարկելու Հայոց ցեղասպանության ժխտումն արգելող վերջերս ընդունված հունական օրենքը: Նա երազում էր «հերոս» դառնալ…
Ցեղասպանություն


Հայաստանը, որպես աշխարհի առաջին քրիստոնյա երկիր ուզի, թե չուզի հայտնվելու է Արևմուտք-Արևելք քաղաքակրթությունների բախման խաչմերուկում, կնշանակի դիտորդի դերում չենք կարող լինել: Ավելին, որպես քրիստոնյաներ աշխարհին մեր խոսքը, մեսիջն ուղղելու պարտավորություն ունենք, հետևաբար, սեփական օրակարգով ներկայանալու անհրաժեշտություն կա:

Այս թոհուբոհում իր հարցերը լուծել փորձող Անկարայի ներկայացուցիչը ճիգ չի խնայելու պաշտոնական Փարիզի խոստման իրականացումը տապալելու: Խոսքը վերաբերում է Ֆրանսիայում ցեղասպանության ժխտողականության քրեականացմանը:

Եթե 20-րդ դարասկզբին Եվրոպան այլ մոտեցում ցուցաբերեր Հայաստանի նկատմամբ, եթե չհովանավորեր իսլամը, ապա այսօր այլ իրավիճակ կլիներ: Բերեմ մեկ պատմական փաստ. 1920 թվականին հունիսի 1-ին, երբ ԱՄՆ սենատում քննարկվում էր հայկական հարցը, սենատոր Ռոբինսոնը ելույթ ունենալով ասում է՝ լսեք, դուք կարծես չեք ուզում պաշտպանել Հայաստանին և մանդատը մերժելու եք, բայց պետք է հասկանաք, որ ձեր քայլով քրիստոնեությունը ջախջախիչ հարված կստանա Արևելքում: Եվ ստացավ՝ Արևմուտքը դավաճանական կեցվածքի պատճառով:

“Նուվել դը Աղմենի” ամսագիրը հրապարակել է 2012 թվականին Ֆրանսիայի սահմանադրական դատարանի անդամ Հուբերտ Հայնելի եւ թուրքական խորհրդարանի պատգամավոր Յաշար Յաքըշի էլեկտրոնային նամակագրությունը:

«Ժամանակին Ֆրանսիան չպաշտպանեց պանթուրքիզմին զոհ գնացող հայությանը: Եվրոպան չսաստեց ոճրագործին, չբռնեց նրա արյունոտ ձեռքը, և թողեց, որ մի ողջ ժողովուրդ մորթվի: Ու այսօր այդ ոճրագործն իր զենքն ուղղել է հենց եվրոպացու դեմ: Պատմությունը կրկնվում է Եվրոպայի սրտում` Փարիզում»:

Տարեսկիզբը հայության համար հատկանշվում է քաղաքական բավական ուշագրավ եւ կարեւոր մի իրադարձությամբ: Ձայնը հնչեց Հայոց ցեղասպանությունը ճանաչած առաջին պետության կողմից: Պաշտոնական Մոնտեվիդեոն հանդես է գալիս նման հայտարարությամբ, հայության ամենահրատապ խնդրի շուրջ շատ կարեւոր նախանշում կատարելով:

Ամերիկահայ գրող, ռեժիսոր և պրոդյուսեր Քրիստոֆեր Ատամյանը հեղինակավոր The Huffinghton Post պարբերականում Հայոց ցեղասպանության թեմայով ուշագրավ հոդված է հրապարակել, որը մասնակի կրճատումներով ներկայացնում է tert.am կայքը:

Շուրջ 25 հազար մարդ արդեն միացել է այս խնդրագրին, և այդ թիվը արագ աճում է: Հաջողության հասնելու դեպքում ապրիլի 24-ին հազարավոր մարդիկ, այցելելով Google-ի գլխավոր էջ, կտեղեկանան Հայոց Ցեղասպանության մասին:

ՀԱՅՔ վերլուծական-տեղեկատվական կենտրոնը դեկտեմբերի 13-ին կազմակերպեց ասուլիսի հետևյալ թեմայով. ՋԵՄԱԼ ՓԱՇԱՅԻ ԹՈՌԱՆ ՇՈՒՆ ԵՐԵՎԱՆՈՒՄ. ՀԱՅԿԱԿԱՆ ԳՐԱՆՏԱԿԵՐ ԿԱՌՈՒՅՑՆԵՐԸ ԹՈՒՐՔԱԿԱՆ ԾՈՒՂԱԿՈՒՄ: Հյուրն է թուրքագետ ՌՈՒԲԵՆ ՄԵԼՔՈՆՅԱՆԸ:




