Ցյուրիխում հայ-թուրքական արձանագրությունների ստորագրման պատվիրակության կազմում էր նաև արտգործնախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը։ Նա այսպես մանրամասնեց փաստաթղթի ստորագրման ձգձգման պատճառները. «Առաջինը պետք է ելույթ ունենային փաստաթղթերը ստորագրող երկրների ԱԳ նախարարները, ապա ելույթներով պետք է հանդես գային բոլոր ներկաները»,-ասում է պարոն Քոչարյանն ու հավելում, թե քանի որ շատ էր կարևորվում բանավոր խոսքը, տեքստերը պետք է նախապես տրամադրվեին […]
Թեգ` ԼՂՀ
Անձրևային եղանակը լրացուցիչ դժվարություններ է ստեղծել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում խաղողի բերքահավաքի կազմակերպման համար: Այս տարի սպասվում է 14-15 հազար տոննա բերք: Այսօրվա դրությամբ, հիմնական մթերողը` Ստեփանակերտի կոնյակի գործարանը, արդեն իսկ ընդունել է 2,5 հազար տոննայից ավելի խաղող:
Սեպտեմբերի 21-ին ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանին: «Ի սրտե շնորհավորում եմ Ձեզ Հայաստանի Հանրապետության Անկախության տոնի առթիվ: 1991 թվականի սեպտեմբերի 21-ը նոր էջ բացեց հայ ժողովրդի պատմության մեջ: Անկախ պետականության կերտումը մի դժվարին, բայց միաժամանակ պատվարժան ճանապարհ էր, որը մեր ժողովուրդը հաջողությամբ հաղթահարեց: Հայ ժողովուրդը վերականգնեց սեփական […]
ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 15-ին ստորագրել է հրամանագիր, Էդուարդ Աթանեսյանին` համաձայն իր դիմումի Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահի առաջին օգնականի պաշտոնից ազատելու մասին: ԼՂՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչություն
«2010 թվականին հանրապետության բոլոր բնակավայրերը կանոնավոր երթուղային կապով պետք է կապված լինեն շրջկենտրոնի և մայրաքաղաքի հետ»: ԼՂ Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի այս հանձնարարականն այսօր կառավարության նիստում հրապարակեց վարչապետ Արա Հարությունյանը:
Ըստ ԼՂՀ կառավարության սահմանված կարգի, 2009 թվականին աշնանացանի համար պետությունից վարկ ստանալու համար հողագործները պետք է առաջին հերկը կատարեին մինչև սեպտեմբերի 10-ը: Ժամկետն արդեն լրացել է, և գյուղատնտեսության նախարարությունում ամփոփում են արդյունքները: Գյուղատնտեսության փոխնախարար Վլադիմիր Զաքիյանի խոսքերով, սահմանված ժամկետում առաջին հերկի իրականացումը ինքնանպատակ չէ: Դա են պահանջում հացագործության տարրական ագրոկանոնները: Ժամանակին կատարված աշխատանքն ազդում է […]
Հարցազրույց պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ Արմեն Մարուքյանի հետ – Որքանո՞վ է ճիշտ հայ-թուրքական «երկկողմ սահմանների բացում» արտահայտությունը – Երկկողմ բացման մասին խոսելը ծիծաղելի է, որովհետև Հայաստանի Հանրապետությունը երբեք սահման չի փակել. ինչպես հայտնի է, սահմանը փակվել է Թուրքիայի Հանրապետության կողմից, ընդ որում, խախտելով միջազգային իրավունքի նորմերը, քանի որ որևէ ինքնավար պետության նկատմամբ նման արգելքներ կիրառելու […]
Հարցազրույց պատմական գիտությունների թեկնածու, ԳԱԱ-ի Արևելագիտության ինստիտուտի Քրիստոնեա Արևելք բաժնի վարիչ, ԼՂՀ Քաշաթաղի շրջանի վաչակազմի ղեկավար Ալեքսան ՀԱԿՈԲՅԱՆԻ հետ – Ղարաբաղյան հակամարտության քաղաքական կարգավորումը հնարավո՞ր է առանց իրավական փաստարկների առկայության: -Ղարաբաղի հիմնահարցի լուծումն առանց իրավական փաստարկների օգտագործման, կլինի կամային կամ բռնի լուծում, որը ձեռնտու չէ ոչ հայ, և ոչ էլ ադրբեջանցի ժողովուրդներին: Երբ ոշկհասունանա իրավական […]
Ռոբերտ Բրադկեին ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկայի համանախագահի պաշտոնում նշանակելու կապակցությամբ ԼՂՀ արտաքին գործերի նախարարությունը հայտարարում է, որ պատրաստ է այսուհետ եւս աշխատել ԵԱՀԿ ՄԽ համանախագահների, մասնավորապես, Ռոբերտ Բրադկեի հետ ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ եւ արդարացի լուծմանը հասնելու համար: Հուսով ենք, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահի պաշտոնում փորձառու դիվանագետ Ռոբերտ Բրադկեի նշանակումը վկայում է այն մասին, […]
Այսօր Ստեփանակերտում մեկնարկել են ԼՂՀ անկախության 18-րդ տարեդարձին նվիրված հանդիսությունները: ԼՂՀ մայրաքաղաք են ժամանել ԼՂՀ առաջին և ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը , ԼՂՀ երկրորդ նախագահ` Արկադի Ղուկասյանը , ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադեւոսյանը (Կոմանդոս) եւ այլոք: Ինչպես հաղորդվում է Ստեփանակերտից, միջոցառումների մեկնարկին ծաղկեպսկաներ դրվեցին Լեռնային Ղարաբաղի Գերագույն Խորհրդի առաջին նախագահ Արթուր Մկրտչյանի […]




