Թեգ` Թուրքիա

Հոկտեմբեր 2, 2009թ. 11:30

Թուրքիայում երեկ մեկնարկել է Մեջլիսի աշնանային նստաշրջանը: Երկրի նախագահը բացելով նիստն ու խորհրդարանականներին ներկայացնելով առաջիկա օրակարգային հարցերը, իր ելույթում շեշտել է, որ խորհրդարանի առաջնային հարցերից է լինելու քրդական խնդիրն ու հայ-թուրքական արձանագրությունների քննարկումը:


Հոկտեմբեր 2, 2009թ. 10:00

Եվրոպայի մարդու իրավունքների հանձնակատար Թոմաս Համարբերգը հանդես գալով Թուրքիայի փոքրամասնությունների մասին զեկույցով, նրանում անդրադարձել է Թուրքիայի դպրոցներում տիրող ներկա իրավիճակին և մատնանշել այն փաստը, որ ամեն օր` մինչ դասը սկսվելը, բոլոր աշակերտները` միասնաբար, մի քանի անգամ կրկնում են երդում հիշեցնող հետևյալ նախադասությունը. «Որքան երջանիկ է նա, ով իրեն թուրք է համարում»: Ըստ Համարբերգի, Թուրքիայի տարրական […]


Սեպտեմբեր 30, 2009թ. 19:22

Այսօր Հայաստանի հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները «Մոսկվայի տանը» մասնակցեցին հայ-թուրքական հարաբերությունների ներկա փուլին վերաբերող խորհրդաժողովին: «Նախաստորագրված արձանագրությունները հայ-թուրքական հարաբերությունների համատեքստում» խորագիրը կրող միջոցառման նախաձեռնողներն էին «Միտք» վերլուծական կենտրոնը, «Արդարություն և իրավունք» և «Նոր Հայաստան» հասարակական կազմակերպությունները: Ավելի քան երեք ժամ տևած քննարկման ընթացքում ելույթ ունեցած մոտ երկու տասնյակ կազմակերպությունների ներկայացուցիչները, բազմակողմանորեն վերլուծելով իրավիճակը,  քննադատության արժանացրեցին օգոստոսի […]


Սեպտեմբեր 30, 2009թ. 14:02

«Կարին» ավանդական երգ ու պարի համույթի ղեկավար Գագիկ Գինոսյանը վերջերս է վերադարձել Արևմտյան Հայաստանից, որտեղ շրջագայության ժամանակ հանդիպել է քրիստոնյա հայերի մուսուլման ժառանգներին: Նրան էլ ուղղեցինք մեր հարցերը. – Հայերն այնտեղ մե՞ծ թիվ են կազմում: – Թերևս երկու միլիոն կլինեն. թե սահմանի բացումն ի՞նչ օգուտ կտա, որքանո՞վ նրանց հոգում կխլրտա հայի գենը, դժվար է ասել: […]


Սեպտեմբեր 30, 2009թ. 10:23

Հարցազրույց` նկարիչ Նիկոլ Աղաբաբյանի հետ

-Այսօր բուռն քննարկումներ են ծավալվում հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման շուրջ: Եվ մասնակից պետությունները, և մեր իշխանությունները հայտարարում են, որ Հայաստանի և Թուրքիայի միջև դիվանագիտական հարաբերություններ պետք է հաստատվեն առանց նախապայմանների: Ուրեմն, ի՞նչն է մեզ անհանգստացնում:


Սեպտեմբեր 28, 2009թ. 19:06

Ինչպես տեղեկացրել է ArmAr.am-ը, Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը թուրքական NTV-ի լրագրողների` Լեռնային Ղարաբաղ կատարած այցի կապակցությամբ բողոքի նոտա էր հղել պաշտոնական Անկարային: Թուրքական «Միլլիյեթ» թերթը տեղեկացրել է, որ Թուրքիայի արտգործնախարարությունն արդեն պաշտոնապես պատասխանել է Բաքվին: Թուրքիայի արտգործնախարարությունը հայտարարել է. «Մեր լրագրողների այդ պահվածքը հակաօրինական է և որևէ կապ չունի Թուրքիայի վարած քաղաքականության հետ: Հուսով ենք, […]


Սեպտեմբեր 28, 2009թ. 18:35

Հունիսի 26-ին Թուրքիայի գլխավոր դատախազությունը որոշում էր կայացրել փակել MySpace կայքը և Last FM-ը, ինչպես նաև AkıllıTv.com թուրքական կայքը։ Որոշումը ուժի մեջ է մտել երեք ամիս անց` սեպտեմբերի 26-ին։ «Լրագրողներ առանց սահմանների» միջազգային կազմակերպությունը քննադատել է Թուրքիայում MySpace ինտերնետային կայքի արգելափակումը: Կազմակերպության հրապարակած հայտարարությունում նշված է, որ Թուրքիան հեռու է քաղաքակիրթ աշխարհից, որ այդ երկրում […]


Սեպտեմբեր 28, 2009թ. 10:00

Սեպտեմբերի 28-ից մինչև հոկտեմեբերի 2-ն ընկած ժամանակահատվածում Թուրքիայի զինված ուժերի նախաձեռնությամբ զորավարժություններ կանցկացվեն Թուրքիայում, Ադրբեջանում ու Վրաստանում:

Տարածված տեղեկատվության համաձայն` կազմակերպվող զորավարժությունները նվիրված են երեք երկրներով անցնող նավթատար-գազատար խողովակաշարերի արդյունավետ պաշտպանությանը:


Սեպտեմբեր 26, 2009թ. 10:00

ՄԱԿ–ի և անվտանգության գագաթաժողովների շրջանակներում Թուրքիայի վարչապետ Էրդողանը հանդիպել է ԱՄՆ–ի և Ռուսաստանի նախագահներին: Առաջին հանդիպումը ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի հետ էր: Ըստ թուրքական լրատվամիջոցների, կողմերը հիմնականում քննարկել են Մերձավոր Արևելքի խնդիրներն ու  Ղարաբաղյան հիմնահարցը: Թուրքիայի վարչապետը, անդրադառնալով Հայաստանի և Ադրբեջանի հակամարտությանը, կարևորել է Մինսկի խմբի դերը, ակնարկելով, որ Անկարան էլ կարող է նպաստել գործի […]


Սեպտեմբեր 24, 2009թ. 10:15

Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիբ Էրդողանի Նյու Յորքյան բոլոր հանդիպումներում առանձնահատուկ տեղ է զբաղեցնում հայ – թուրքական հարաբերությունների կարգավորման հարցը: Թուրքիայի վարչապետի ելույթներում նույն շեշտադրումներն են: Իսկ ղարաբաղյան թեման այդպես էլ չի դադարում հնչեցվել նրա կողմից: