ArmAr.am-ի հարցազրույցը բանասիրական գիտությունների թեկնածու, հրապարակախոս Ավիկ Մարությանի հետ
Թեգ` հայ-թուրքական հարաբերություններ
Ի դեպ, գաղտնիք չէ, որ այդ հասարակական կազմակերպությունները հիմնականում ֆինանսավորվում են միջազգային կառույցների կողմից: Իսկ երաժշտություն պատվիրում է նա, ով վճարում է…
«ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի տարածաշրջանային այցի ամենակարեւոր արդյունքներից մեկն այն է, որ նա բավական կոշտ արտահայտեց ԱՄՆ դիրքորոշումը ԼՂՀ հիմնախնդրի խաղաղ լուծման այլընտրանքի բացակայության մասին»,-կարծում է Կովկասի Ինստիտուտի գիտության բաժնի տնօրեն Սերգեյ Մինասյանը: Նրա խոսքով, այդ հայտարարությունը կատարվեց ոչ այնքան Երեւանի, որքան Բաքվի համար: «ԱՄՆ պետքարտուղարն իր աջակցությունը հայտնեց նաեւ ղարաբաղյան կարգավորման սանկտպետերբուրգյան սկզբունքներին եւ […]
Անդրադառնալով հայ-թուրքական հարաբերություններին, թուրքական լրատվամիջոցները փորձում են տարբեր տեսանկյունից վերլուծել ու ներկայացնել իրավիճակը: Խնդրին անդրադարձել է նաև թուրքական «Միլլիյեթ» (Milliyet) թերթի հոդվածագիրը: Նա նկատում է, որ Թուրքիայի արտաքին քաղաքական մարտավարությունն այլևս սպառել է իրեն: Ավելին, այն դարձել է վնասաբեր, քանի որ ոչ ճիշտ մարտավարության արդյունքում վատացել են Թուրքիայի հարաբեորւթյուններն այս ու այն դաշնակից կամ բարեկամ […]
ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Բիլ Բեռնսը փետրվարի 19-ին այցելելու է Բաքու: Ադրբեջանցի քաղաքագետներն այցի առնչությամբ տարբեր կարծիքն են հայտնում: Քաղաքագետ Օքթայ Սադիխզադեի կարծիքով, Բիլ Բեռնսի այս այցը Ադրբեջանի վրա ճնշում գործադրելու նպատակ ունի, իսկ ճնշումը պայամանավորված է հայ-թուրքական հարաբերություններով.« ԱՄՆ պետքարտուղարի տեղակալը պահանջելու է, որ Բաքուն չմիջամտի հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը»: ArmAr.am
Aksiyon հանդեսի հետ հարցազրույցում Հայ-թուրքական գործարար խորհրդի թուրք համանախագահ Քաան Սոյաքը կարծիք է հայտնել, թե ինքը լավատես է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցում: Չնայած արտահայտված լավատեսությունը, այնուհանդերձ թուրք գործարարը նաև անկեղծորեն նկատել է, որ այդ գործընթացը հայտնվել է փակուղում: «Այո, գործընթացը խցանված է, սակայն հնարավոր կլինի այն հաղթահարել: Թուրքիան պետք է իր դիրքորոշումը բացատրի ինչպես թուրք, […]
«Ղարաբաղյան խնդրի կարգավորումն ու հայ-թուրքական հարաբերությունների մերձեցման գործընթացն իրար հետ ոչ մի կապ չունեն»,- այսօր հայտարարել է Շվեյցարիայի արտաքին գործերի նախարար, Եվրոպայի խորհրդի նախարարների խորհրդի նոր նախագահ Միշելին Կալմի-Ռեյը։ Նրա կարծիքով, Ցյուրիխում ստորագրված արձանագրությունները երկու երկրների խորհրդարանների կողմից պետք է վավերացվեն. «Մենք հույս ունենք, որ Հայաստանը և Թուրքիան առաջիկայում կվավերացնեն արձանագրությունները։ Ինչ վերաբերում է Ղարաբաղյան […]
Դավիթ Ջամալյան Հոգեբանական գիտությունների թեկնածու Հայ-թուրքական հարաբերությունների հեռանկարը ներկայիս հայ հասարակությանը հուզող արդիական խնդիրներից է: Ինչպիսի՞ն պետք է լինեն դրանք և պետք է լինե՞ն, թե` ոչ: Ընդգծելով այդ հարաբերությունների անխուսափելիության փաստը` հարկավոր է բազմակողմանիորեն վերլուծել առկա իրողությունները և դրանք կառուցել` առավելագույնս նվազեցնելով նոր սխալներ գործելու հավանականությունը: Այս խնդիրը պահանջում է համակարգային մոտեցում և ենթադրում մի […]
«Այս դիվանագիտական «բորշը» պատրաստված է արևմուտքի` այսօրվա Բաբելոնի կողմից և պարտադրված է մեզ: Բայց հայ ժողովուրդն այն չի ուտի»,- վստահ է մարքսիստ Դավիթ Հակոբյանը: Հայ-թուրքական արդեն ստորագրված արձանագրությունների տեքստերը «տգետ ու հայատյաց» որակելով` համարում է «աղերսագիր». «Մեզ երկրորդ անգամ պարտադրում են Բեռլինի կոգրեսն ու Լոզանի պայմանագիրը»: Արձանագրություններում Դավիթ Հակոբյանը դիվանագիտական խաբկանքներ է տեսնում. «Շրջափակումը միջազգային […]
Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման նկատմամբ անտարբեր չեն ոչ տարածաշրջանի մեր հարևան պետությունները, ոչ էլ միջազգային քաղաքական դաշտի գլխավոր խաղացողները: Այլ կերպ լինել չէր էլ կարղ: Տարածաշրջանը դարձել է «Հյուսիս-Հարավ» և «Արևելք-Արևմուտք» գլոբալ քաղաքական ուժահոսքերի մեծ խաչմերուկը, դրանց հատման ու բախման կետը: Հայաստանի Հանրապետության և Թուրքիայի միջև փակ սահմանը որոշակիորեն սահմանափակում է քաղաքական խոշոր դերակատարների գործունեությունը […]




