Արևմուտքի կարգախոսն է՝ ո՜չ ազգային, կրոնական, մարդկային ու ավանդական արժեքներին, կարգախոս, որ կյանքի է կոչվում լիբերալ գաղափարախոսությունը զենք դարձրած: Ի՞նչ է սա, եթե ոչ աշխարհի ժողովուրդներին, նրանց ինքնությանն ու պետական ինքնիշխանությանն ուղղված լրջագույն մարտահրավեր:
Վերլուծական
ՀՀ պաշտպանական գերատեսչության ղեկավարը լայնածավալ մարտական գործողությունների սկսումը քիչ հավանական է համարում: Ս. Օհանյանը հարկ համարեց բոլոր կողմերին հիշեցնել, որ Արցախի խնդիրն արդեն իսկ լուծվել է ռազմական ճանապարհով…
Թուրք ազգայնամոլ Հասան Օքթայը հունվարի 20-ին երկրօրյա այցով եղել էր Երեւանում եւ այդ ընթացքում հանդիպել նաեւ թուրքագետ Հակոբ Չաքրյանի հետ: Հանդիպումից հետո ֆեյսբուքյան էջում նա տեղադրել էր թուրքագետի հետ իր լուսանկարը: Օքթայի ֆեյսբուքյան ալբոմում տեղ էր գտել նաեւ մեր Հանրապետության հրապարակում արված մի լուսանկար, որում նա ձեռքերը վեր պարզած ցուցադրում է «Գորշ գայլեր» կազմակերպության խորհրդանիշը: […]
Երեկ Մարդու իրավունքների Եվրոպական դատարանի Մեծ պալատում տեղի ունեցավ «Չիրագովն ընդդեմ Հայաստանի» գործի լսումը։ Այս մասին հայտնում է Ստրասբուրգում Panorama.am-ի թղթակիցը։ «Չիրագովն ընդդեմ Հայաստանի» գործով դիմումատուները ներկայանում են որպես Ադրբեջանի քրդեր, ովքեր ապրել են Լաչինում: Ըստ ներկայացվածի` Լաչինի բնակչության մեծ մասը եղել են քրդեր եւ ադրբեջանցիներ, ովքեր Ղարաբաղյան հակամարտության հետեւանքւվ ստիպված են եղել հեռանալ իրենց […]
Մեզանում տարիներ շարունակ շրջանառվել եւ այժմ սահմանադրական բարեփոխումների համատեքստում կրկին ակտուալացվում է պետության անվան փոփոխության հարցը, որի վերջին արծարծողը կրթության ու գիտության նախարարն է։ Խնդրի նման դրվածքը նախատեսում է ներկա «Հայաստանի Հանրապետություն» անվան փոխարեն օտարների կողմից մեզ պարտադրված՝ Արեւելյան Հայաստան անվան որդեգրումը, որն իբրեւ առաջարկ ամենեւին էլ նորություն չէ անկախ Հայաստանի պատմության մեջ։ Դեռեւս 1918-1920-ական […]
Հունվարի 21-ին Ստրասբուրգում կմեկնարկի Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նիստը, որը քննության կառնի ՙՍարգսյանն ու մյուսներն ընդդեմ Ադրբեջանի՚ և ՙՉիրագովն ու մյուսներն ընդդեմ Հայաստանի՚ հայցերը: Հիշեցնենք, որ Հյուսիսային Արցախի Շահումյանի շրջանի Գյուլիստան գյուղի նախկին բնակիչ Մինաս Սարգսյանը դեռեւս 2006-ին է հայց ներկայացրել Եվրոդատարան: Հայցում, մասնավորապես, նշված է, որ ադրբեջանական բանակը Սարգսյանների ընտանիքին ստիպել է դուրս գալ […]
Մեր ընթերցողին ենք ներկայացնում պատմաբան և ազգագրագետ,ԵՊՀ դասախոս, «Նորավանք» գիտակրթական հիմնադրամի փորձագետ Թամարա Վարդանյանի 2007թվականին գրած հոդվածը. այսօր այն առավել քան արդիական է ու լրջորեն մտորելու տեղիք է տալիս:
Թուրքիայի կառավարությունը, նրա լոբբիստական ընկերությունները և թուրք-ամերիկյան կազմակերպությունները միլիոնավոր դոլարներ են ծախսել Կոնգրեսի անդամներին և նրանց աշխատակիցներին Թուրքիա տանելու համար, ամբողջությամբ վճարելով ուղևորությունների հետ կապված բոլոր ծախսերը` նրանց հավատարմությունը գնելու մտադրությամբ:
Հայաստանի անկախացումից ի վեր, ՀՀՇ-ի ձեռքով մեզանում ներդրված ազատական մոդելի կամ վայրի լիբերալիզմի կործանարար քաղաքականության մասին բազմից է ասվել, փոխարենը, երբևէ չի դրվել դրանից ազատագրվելու խնդիր: Լևոն Շիրինյանը հրավիրելով շահագրգիռ կողմերի ուշադրությունը, հայտարարում է…
Վերջին շրջանում շատ է խոսվում «Սարի աղջիկ» երգի հայկական ծագման մասին: Երգը թուրք-ադրբեջանական սեփականաշնորհումից փրկելու նպատակով ստեղծվեց «Սարի աղջիկը» հայկական երգ է» նախաձեռնություն, որի հեղինակները քայլեր ձեռնարկեցին երգի թուրքական եւ ադրբեջանական արմատների մասին ապատեղեկատվությունը հերքելու համար: Նախաձեռնությանը միացավ նաեւ երգիչ Անդրեն: Հանրության շրջանում երգն ավելի ճանաչելի դարձնելու նպատակով վերջերս «Սարի աղջիկ» երգի հիման վրա Անդրեի […]




