Ինչպես հայտնի է Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը պաշտոնական այցով դեկտեմբերի 23-ին ժամանել է Թեհրան, հանդիպել իրանցի պաշտոնակից Մանուչեհր Մոթթաքիի հետ: Այնուհետեւ նրանք համատեղ մամուլ ասուլիս են տվել, որտեղ, ըստ ադրբեջանական լրատվամիջոցների, հայտարարվել է, թե Իրանին գազ վաճառելու հարցում կողմերը համաձայնության են եկել: Հատկանշական է, որ եթե ադրբեջանական ԶԼՄ-ները լայնորեն լուսաբանում են այցը, ապա Իրանի […]
Վերլուծական
Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը դեկտեմբերի 6-8 Վաշինգտոն կատարած իր այցի ընթացքում վիրավորական հայտարարություններ է արել Հայոց Ցեղասպանության վերաբերյալ: ԱՄՆ նախագահ Օբաման Սպիտակ տանը Էրդողանին հյուրընկալելու փոխարեն պետք է նրան «persona non grata»՝ անցանկալի անձ հայտարարեր: Արդյո՞ք Սպիտակ տանը Օբաման կողջուներ Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադին և գովեստներ կշռայլեր նրա հասցեին՝ նկատի ունենալով Հոլոքոստի վերաբերյալ նրա ժխտողական […]
Հայաստանի և Թուրքիայի միջև Ցյուրիխում ստորագրված արձանագրությունները սուր քննադատության են ենթարկվում թուրքական ընդդիմության, լրագրողների և մի շարք վերլուծաբանների կողմից, որոնք շարունակվում են ուղղակիորեն մեղադրել նախագահ Աբդուլլահ Գյուլին և վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանին` Հայաստանին զիջումների գնալու և «ադրբեջանցի եղբայրներին դավաճանելու» համար: Ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական կուսակցության» ղեկավար Դենիզ Բայքալը և Ազգայնական շարժում կուսակցության առաջնորդ Դևլեթ Բահչելին, հետևողականորեն դատապարտում […]
Թուրքիայի կառավարական շքախմբի` ամերիկյան հանդիպումների շրջանակներում դեկտեմբերի 10-ին Ահմեդ Դավութօղլուն Վաշինգտոնում մասնակցել է SETA հիմնադրամի կազմակերպած Թուրքիայի քաղաքականության սկզբունքները խորագրով համաժողովին: Դավութօղլուին ակնհայտորեն դուր չեն եկել Թուրքիային բնորոշող` առանցքային փոփոխություն կամ նոր օսմանիզմ ձևակերպումները: Իր ելույթում թուրքը դժգոհել է, թե իրենց քաղաքականությունը ներդաշնակում է Եվրամիության պահանջներին: «Մենք կովկասյան նոր տարածաշրջան ենք ցանկանում ունենալ, որտեղ չի […]
Դեկտեմբերի 11-ին Թուրքիայի Սահմանադրական դատարանում ութժամյա հագեցած քննարկումից հետո հնչեց դատավորի մուրճի ձայնը: Դա նշանակում էր, որ Ահմեթ Թյուրքի ղեկավարած «Ժողովրդավարական հասարակություն» (ԺՀԿ) քաղաքական ուժն այլևս կուսակցություն չէր, այլ համախոհների խումբ: Դա նշանակում էր, որ կոտրվեց Թուրքիայի քուրդ ազգային փոքրամասնության ներկայիս քաղաքական ողնաշարը: Ու վերջապես, դա նշանակում էր, որ իրենց իրավունքների պաշտպանության համար քրդերը ստիպված […]
Ադրբեջանցիների մի ստվար հատվածը հայերին արհամարհում է Այն, որ ադրբեջանական հանրույթը մեր հանդեպ մեղմ ասած հանդուրժող չէ և որ այդպիսին չի դառնա նաև տեսանելի հեռանկարում ակնհայտ իրողություն է: Իսկ կա՞, արդյոք, այդ անհանդուրժողականությունը չափող որևէ հետազոտություն, որը սույն խնդրի վերաբերյալ մեզ կտար հստակ քանակական տվյալներ: Պարզվում է` կա: Այսպես. 2005 թ. Հետաքննող Լրագրողների «Ռեգիոն» հետազոտական […]
Չնայած ԽՍՀՄ կայսրության փլուզումից հետո արցախահայերն առաջինն էին, որ ինքնորոշման և հայրենիքին միանալու ցանկություն հայտնեցին, բայց վերջինը չդարձան բռնությունների ենթարկվելու առումով: Արցախը, սակայն, միակն էր, որ ազգային ուժերով կարողացավ ազատագրվել: Հայաստանի հյուսիսում Աբխազիան, Օսիան ու Աջարիան ռուսական բացահայտ աջակցություն ստացան, և միանշանակ, դա էր պատճառը, որ հետագայում ռուսական կողմը համաձայնության եկավ վրացիների հետ և Աջարիան […]
Ադրբեջանցի հոգեբան Ազադ Իսազադեն կարծում է, որ. «Ադրբեջանական հասարակության ոչ բոլոր անդամներն են պատրաստ միանալու «իրենց հողերի» ազատագրման համար պայքարին»: Իսազադեն ադրբեջանցի հասարակության մեջ այդ հարցում առկա անտարբերությունը մեկնաբանում է հետևյալ կերպ. «Վետերանների նկատմամբ պետության ուշադրության բացակայությունը բացասաբար է ազդում բնակչության մարտական ոգու բարձրացման վրա»: Նույն խնդիրն է դիտարկում նաև կոնֆլիկտաբան Արիֆ Յունուսը. նրա կարծիքով, […]
Վրաստանը, հոգևոր-մշակութային, տնտեսական լիակատար շրջափակման ենթարկելով Սամցխե-Ջավախք-Ծալկա (այսուհետ՝ Ջավախք) տարածաշրջանը, գնալով արագացնում է վերջինիս յուրացման գործընթացը։ Յուրացման մեկ և ամենակարևոր ուղղություններից մեկն էլ տեղանվանագրությունների վրացականացումն է, որը վերջին շրջանում պաշտոնական հրովարտակներից ու օրենսդրական փուլից անցել է գործադրման փուլ։ Այն կատարվում է հիմնականում երկու տարբերակով։ Առաջինը տեղանվանագրության արմատական փոփոխումն է, երբ նախորդ անվանման փոխարեն տվյալ վայրը […]
18 տարի առաջ, 1991թ. դեկտեմբերի 10-ին, արցախահայությունը, օգտագործելով ազատ կամարտահայտման իր իրավունքը,«Այո» ասաց իր անկախությանը: Հիշարժան այդ իրադարձություններն արդեն պատմության սեփականությունն են դարձել: Դրանց արդյունքում ամրապնդված արժեքներն ու պատմության դասերը, սակայն, արդիական են նաեւ այսօր: Շրջադարձային իրադարձությունները սկսվեցին 1988թ.: Օգտվելով Գորբաչովյան վերակառուցման ընձեռված հնարավորությունից և ՄԱԿ-ի հռչակած ազգերի ինքնորոշման իրավունքի սկզբունքին համահունչ, արցախահայությունը առաջ քաշեց […]




