Անդրադառնալո՞ւ են, արդյոք, Հայաստանի և Թուրքիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման և փոխհարաբերությունների զարգացման մասին Արձանագրությունները Ղարաբաղյան հիմնհարցի կարգավորման գործընթացի վրա 2008 թ. սեպտեմբերից ի վեր Թուրքիայի հետ Հայաստանի բանակցությունների նպատակն էր առանց որևէ նախապայմանների դիվանագիտական հարաբերությունների հաստատումն ու արդյունքում միակողմանի փակ սահմանի բացումը: Այս սկզբունքով է ՀՀ արտաքին գերատեսչության կողմից մեկնարկել և ընթացել բանակցային ողջ […]
Վերլուծական
Դավիթ ՋԱՄԱԼՅԱՆ հոգեբանական գիտ. թեկնածու Գաղտնիք չէ, որ հրադադարի հաստատումից ի վեր հայ-ադրբեջանական հակամարտությունը տեղափոխվել է բարոյահոգեբանական հարթություն: Ավելին. ակնհայտ իրողություն է նաև այն, որ հայկական երկու պետությունները վերջին տարիներին վերածվել են ադրբեջանական հոգեբանական պատերազմի թիրախի: Մեր համոզմամբ, տարիներ շարունակ ՀՀ և ԼՂՀ դեմ թշնամու ծավալած հոգեբանական պատերազմը լայնածավալ ռազմական գործողությունները վերսկսելու նախապատրաստության կարևորագույն բաղադրիչներից […]
ArmAr.am- էլեկտրոնային օրաթերթն իր ընթերցողներին է ներկայացնում` Երևանի պետական համալսարանի հայագիտական հետազոտությունների ինստիտուտի փորձագետների վերլուծությունները` Հայաստան-Թուրքիա հարաբերությունների մասին Նման հարցադրումը, անշուշտ, շատերի համար խիստ զարմանահարույց կարող է լինել: Եվ դա պատահական չէ, քանզի դժվար է առաջին իսկ պահից «որսալ» երկու Մհերի և ստորագրված արձանագրությունների եղելության միջև որոշակի «կապը»: Եվ սա այն դեպքում, երբ ստորագրված արձանագրությունների […]
Հասկանալի է, որ հայերը շատ են վշտանում, երբ բախվում են Հայոց Ցեղասպանության իրողությունը խեղաթյուրող կամ ժխտող հայտարարությունների, իսկ սփոփված են զգում այն ժամանակ, երբ այն պատշաճորեն ճանաչված է: Սակայն, եթե նրանք ժխտողներին արագորեն դատապարտում են, ապա հաճախ ժամանակ չեն գտնում ճշմարտությունն ասողներին ըստ արժանվույն գնահատելու համար: Այս մտքերը ծագեցին գլխումսª Հայոց Ցեղասպանության մասին երկու արդարացի […]
Ինչպես հայտնի է, «Արարատ» ռազմավարագիտական կենտրոնը Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարան հայց է ներկայացրել՝ ընդդեմ Կովկասյան ինստիտուտի (տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյան)՝ Հայոց Ցեղասպանությունը ժխտող գրականություն տարածելու համար։ Գրքի նախաբանում, իհարկե, Ա. Իսկանադարյանը նշում է, որ հատորի հեղինակներն արտահայտում են իրենց անձնական տեսակետները, սակայն հարց է ծագում, ի՞նչն է դրդել վերջինիս թարգմանել, հրապարակել և տարածել […]
Նախօրեին Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևի վարչակազմը հրապարակել է Եվրաատլանտյան տարածաշրջանում անվտանգության ապահովմանն ուղղված պայմանագրի նախագիծը: Այս օրվան պաշտոնական Մոսկվան նախապատրաստվում էր դեռևս 2008 թվականի հունիսի 5-ից, երբ Դմիտրի Մեդվեդևը հանդես էր եկել եվրոպական անվտանգության պայմանագիր ստորագրելու նախաձեռնությամբ: Ռուսաստանի առաջնորդի այս նախաձեռնությունը ենթադրում է եվրաատլանտյան տարածաշրջանում ռազմաքաղաքական անվտանգության միասնական դաշտի ստեղծում, որն իրականացնելու համար Մեդվեդևն առաջարկել […]
ArmAr.am էլեկտրոնային օրաթերթը շարունակում է ներկայացնել փիլիսոփայական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ալեքսանդր Մանասյանի հոդվածաշարը` Հայաստանի Հանրապետության և Թուրքիայի հարաբերությունների կարգավորման խնդիրը` երրորդ երկրների դիտակետից: Նախորդ զրույցներում խոսվել է այն մասին, թե ինչպես է երևում հայ-թուրքական հարաբերությունների բարենորոգումը Ամերիկայի Միացյալ Նահանգների, Եվրոպայի և Ռուսաստանի, Վրաստանի,Ադրբեջանական Հանրապետության և Իրանի դիտակետից: Հատուկ անդրադարձ է եղել նաև Թուրքիային, որ փաստաթղթերը […]
Ադրբեջանի խորհրդարանը նոյեմբերի 26-ին քվեարկությամբ հաստատել է 2010թ. պետական բյուջեն: Եկող տարվա համար բյուջեն սահմանված է 10 միլիարդ 15 միլիոն մանաթի չափով: Դա, մոտավորապես, հավասար է 13 միլիարդ ԱՄՆ դոլարի: Հիմնական մուտքերը, որոնց հետ հույսեր են կապում ադրբեջանական իշխանությունները, պետական և մաքսային հարկերն են (շուրջ 6.25 մլրդ դոլար) և պետական նավթային ֆոնդից ստացվող եկամուտները (6.143 […]
Թուրքիայի կենտրոնական իշխանությունների և Արևմտյան Հայաստանի տարածքում բնակվող քրդերի միջև հարաբերություններն օր օրի լարվում են: Այնտեղ բնակվող քրդերը, որոնց թվակաքանակը մոտենում է 20 միլիոնի, պահանջում են ինքնավարություն, որի համար պայքարում բավական լուրջ հաջողությունների են արդեն հասել: Տարածված լրատվության համաձայն, Թուրքիայի կառավարությունը որոշում է ընդունել քրդաբնակ նահանգներում քաղաքների և բնակավայրերի տեղանունները գրել նաև քրդերենով: Այդ նախաձեռնության […]
«Ադրբեջանը ցանկանում է միանալ «Գլոնասս» ծրագրին»,- հայտարարել է Ռուսաստանի Դաշնության փոխվարչապետ Սերգեյ Իվանովը: Այս մասին հաղորդում է 1news.az-ը` հղում անելով «Նովոստի-Ուկրաինա» լրատվական գործակալությանը[1]: Սերգեյ Իվանովն ասել է, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ցանկություն է հայտնել Ռուսաստանի հետ համագործակցել «Գլոնասս» համակարգի շահագործման առումով: Ռուսաստանի վարչապետը նշել է, որ Ի. Ալիևն իր ցանկության մասին ասել է Դմիտրի […]




