Վերլուծական

Նոյեմբեր 6, 2009թ. 11:32

Հարութ ՍԱՍՈՒՆՅԱՆ Իրավական հարցերով նշանավոր փորձագետ Ջեֆրի Ռոբերտսոնը այս շաբաթ բացահայտեց Հայոց Ցեղասպանության վերաբերյալ Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարության կողմից արված մի շարք կեղծ և անստույգ հայտարարություններ: Միջազգային իրավաբանը ցույց տվեց, որ արտաքին գործերի նախարարությունը տարիներ շարունակ Հայոց Ցեղասպանության փաստերի առնչությամբ մոլորության մեջ է գցել բրիտանական պառլամենտին՝ թուրքական կառավարության բարեհաճությանը արժանանալու նպատակով: Հանգամանորեն ուսումնասիրված քառասուն […]


Նոյեմբեր 6, 2009թ. 10:56

Ադրբեջանական «Ենի Մուսավաթ» ընդդիմադիր կուսակցության պաշտոնական կայքը նոյեմբերի 2-ին տեղեկություն տարածեց, ըստ որի ԱՄՆ-ը Ադրբեջանին զգուշացրել է, որ եթե վերջինս Լեռնային Ղարաբաղում փորձի ռազմական գործողություն իրականացնել, ապա ԱՄՆ-ը կճանաչի Լեռնային Ղարաբաղի անկախությունը: Աղբյուրի համաձայն, զգուշացումն արվել է ԱՄՆ պետքարտուղարի օգնական Թինա Կայդենաուի միջոցով («news.am», 03.11.2009): Ադրբեջանում ԱՄՆ դեսպանության հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Թերրի Դևիդսոնը […]


Նոյեմբեր 5, 2009թ. 16:49

Նյու Յորքում ընթացող ՄԱԿ-ի Գլխավոր ժողովի 64-րդ նստաշրջանի ժամանակ ՄԱԿ-ի 3-րդ կոմիտեն քննարկումներ է անցկացրել «ինքնորոշման իրավունք» օրակարգային թեմայի շուրջ: Քննարկումները տարբերվել են նախորդներից ընթացքի լարվածությամբ ու վեր հանված թեմայի սուր կողմերով: ՀՀ արտաքին գործերի նախարարության մամլո ծառայության վկայությամբ քննարկման ընթացքում Ադրբեջանի պատվիրակությունը փորձ է արել վեր բարձրացնել տարածքային ամբողջականության խնդիրը` վեր դասելով այն միջազգային […]


Նոյեմբեր 5, 2009թ. 10:02

Նոյեմբերի սկզբին Հայաստան կժամանեն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ռոբերտ Բրադտկեն (ԱՄՆ), Յուրի Մերզլյակովը (Ռուսաստան) և Բեռնար Ֆասյեն (Ֆրանսիա): Ինչպես հայտնի է, նախքան տարածաշրջան այցելելը համանախագահները Վիեննայում անցկացրել են  Արցախի հարցով խորհրդակցական նիստ, որին համանախագահներից բացի մասնակցել են նաև Ավստրիայում Հայաստանի ու Ադրբեջանի դեսպաններ Աշոտ Հովակիմյանն ու Ֆուադ Իսմայլովը, ինչպես նաև Թուրքիայի փոխարտգործնախարար Ունալ Չեվիքյոզը: Վերջինիս […]


Նոյեմբեր 4, 2009թ. 16:31

Դավիթ Ջամալյան հոգեբանական գիտությունների թեկնածու Թուրքական էթնոսի հոգեբանական նկարագիրը լավ պատկերացնելու համար անհրաժեշտ է անդրադառնալ նրանց կողմից դարեր շարունակ իրականացված ուծացման քաղաքականությանը բնորոշ մի շարք առանձնահատկությունների: Ինչպես հայտնի է, օսմանների պետության օրոք արդեն պետականության տեր դարձած թուրք-օսմանների վերաբերմունքը քրիստոնյաների հանդեպ բնութագրվել է վերջիններիս իրավունքների ոտնահարմամբ և տնտեսական շահագործմամբ: Օսմանյան պետության մեջ քրիստոնյայի զբաղեցրած անհավասար, ստորադաս […]


Նոյեմբեր 3, 2009թ. 13:20

Ալեքսանդր ՄԱՆԱՍՅԱՆ ArmAr.am  էլեկտրոնային օրաթերթը  շարունակում է  ներկայացնել փիլիսոփայական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ալեքսանդր Մանասյանի հոդվածաշարը: Նախորդ  վերլուծություններում հեղինակը խոսել է այն մասին, թե ինչպես է  հայ-թուրքական հարաբերությունների բարենորոգումը դիտարկվում Ամերիկայի Միացյալ Նահանգներից, Եվրոպայից և Ռուսաստանից: Այս հոդվածում հեղինակը խնդիրը դիտարկում է Անկարայի դիրքերից: Եվ այսպես` ԹՈՒՐՔԻԱ Կասկածից վեր է, որ Թուրքիան գիտի Մոսկովյան ու Կարսի […]


Նոյեմբեր 2, 2009թ. 15:25

«Կինոն մի ծես է, որին այժմ լայն զանգվածները ենթարկվում են միանգամայն հնազանդորեն, հետևաբար նա, ով ֆիլմ է ստեղծում լայն սպառողի համար, կանխատեսում է ամբողջ ժողովուրդների մտածելակերպի ուղղվածությունը, բարոյական և հոգեբանական վիճակը, ժողովուրդներ, որոնց վրա ամեն օր էկրաններից պատկերների հեղեղ է թափվում»: [1] Ֆեդերիկո Ֆելինի 2009 թվականին ֆրանսիացի ռեժիսոր Լորան Տյուելը հանրահայտ դերասան Ժան Ռենոյի մասնակցությամբ […]


Հոկտեմբեր 27, 2009թ. 14:50

Նախկին քոչվորները` ադրբեջանցիները, այսօր պատմական հայրենիքի կարիք են զգում… Դավիթ ՋԱՄԱԼՅԱՆ հոգեբանական գիտությունների թեկնածու Չորս տարի առաջ, երբ կործանվեց հայկական քաղաքակրթության գլուխգործոցը` Ջուղայի գերեզմանատունը, ադրբեջանցիների հոգևոր առաջնորդը, Ամենայն Հայոց Կաթողիկոսի բողոքին ի պատասխան, հայտարարեց, թե մենք` հայերս, զուր ենք վշտանում, քանի որ Ջուղայում հայկական ոչինչ չկա, թե այնտեղի հուշարձանները պատկանում են ադրբեջանցիների «նախնիներին»` աղվաններին: Հիրավի, […]


Հոկտեմբեր 26, 2009թ. 21:28

«ԱՐՄԱՐ» կայքը շարունակում է ներկայացնել փիլիսոփայական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ալեքսանդր Մանասյանի զրույցների շարքը` վերտառության մեջ նշված  թեմայով:  Այս զրույցում  փորձ է արվում խնդիրը դիտարկել մոսկովյան Կրեմլի աշտարակներից: ՌՈՒՍԱՍՏԱՆ Երևի թե հարկ չկա ապացուցելու, որ Ռուսաստանն «այս գործին» ամենից մոտիկ ու ամենից սերտ առնչվող պետությունն է:  Երեկ նա տեր ու տիրակալ էր Հարավ-կովկասյան տարածաշրջանում, բայց և […]


Հոկտեմբեր 26, 2009թ. 18:42

ՀՀ-ի իրավահաջորդության խնդիրը կամ Հայոց պետական այրերի մեղքերի սրբագրման նոր միջոց Վահե ՍԱՐԳՍՅԱՆ Հայ-թուրքական արձանագրությունների նախաստորագրմամբ հասարակական լայն քննարկումների մեկնարկից հետո մեջտեղ եկան մի շարք հարցադրումներ, որոնց նկատմամբ հանրությունը մինչ այդ ոչ միայն անտարբեր էր, այլև անտեղյակ։ Դրանցից էին, օրինակ, 1921թ. Մոսկվայի և Կարսի պայմանագրերը, սահմանների ճանաչման կամ չճանաչման իրավական մեխանիզմները, այս կամ այն պետությանը […]