Այն, որ Թուրքիայի վարչապետի այցն ԱՄՆ հեշտ չէր լինելու, կանխատեսում էին շատ քաղաքական փորձագետներ։ Բայց այն, որ բանակցությունների առաջին ակնառու դրևորումը պետք է լիներ ԱՄՆ-ում Թուրքիայի դեսպանի հրաժարականը` ոչ ոք կանխատեսել չէր կարող, քանի որ Նաբի Շանսոյը թուրքական ամենափորձառու դիվանագետներից մեկն է համարվում: Այսօր ռուս և արևմտյան վերլուծաբանները փորձում են հասկանալ, թե քաղաքական ի՞նչ […]
Վերլուծական
Սպիտակ տանը Թուրքիայի վարչապետի ջերմ ընդունելությունը, մեղմ ասած, զարմանքով ընդունվեց ոչ միայն հայերիս շրջանում, այլև նույն ԱՄՆ-ի դաշնակից եվրոպական երկրներում: Բարակ Օբաման երկժամյա առանձնահատուկ ընդունելություն կազմակերպեց Էրդողանի պատվին, համատեղ ասուլիսի ժամանակ էլ վերջինիս անվանեց «լավագույն ընկեր», իսկ թուրքի ներկայացրած պետությունը` «մեծ երկիր»: Դեկտեմբերի 7-ի Ամերիկան ու նրա ղեկավարը և վերջինիս թուրք գործընկերը շատ նման էին […]
Հայ – թուրքական հարաբերությունների վերջին զարգացումներն ստիպում են մեզ մեր շրջապատի նկատմամբ դառնալ առավել զգայուն։ Նկատի ունենալով մեր Հայրենիքի գլխին կախված մեծ աղետը, որն առայժմ երևում է օգոստոսի 31-յան զույգ արձանագրությունների տեսքով, ակամայից ինքդ քեզ թումանյանական հարց ես ուղղում. «ինչի՞ց սկսվեց էս ամեն ինչը… »։ Յուրաքանչյուր սերունդ իր միջից ծնում է քաղաքագետների ու քաղաքական գործիչների […]
ԱՄՆ նախագահ Օբաման նոյեմբերի 20-ին Ամերիկայի հայկական կազմակերպություններին հղած իր նամակում «Ցեղասպանություն» տերմինի հետ դարձյալ խայտառակ բառախաղերի էր դիմել: Այս դեպքում, ծայր աստիճան միամիտը միայն կարող է կարծել, թե նա կճանաչի Հայոց Ցեղասպանությունն իր պաշտոնավարման մնացած ժամկետում: Նախագահական քարոզարշավի ընթացքում, երբ սենատոր Օբաման շարունակ խոստումներ էր տալիս Հայոց Ցեղասպանության ճանաչման մասին, հայ գործիչները լարված հետևում […]
Խորհրդային գիտնական-արևելագետներից մեկը` Ի. Դյակոնովը, ժամանակին իր հրապարակած «Մարաստանի պատմություն» գրքում տեսակետ է հայտնել, որ հին միդիացիները ադրբեջանցիների նախնիներն են եղել: Նման մեծանուն գիտնականի կողմից այսպիսի դիրքորոշումը բավական լուրջ կասկածների տեղիք էր տալիս հենց գիտնականների կողմից, քանի որ այն իրականության հետ և ոչ մի աղերս չունի: Իհարկե, հայտնի է, որ Խորհրդային Միությունում պետական մակարդակով ընթանում […]
2008 թ. սեպտեմբերից ի վեր Թուրքիայի հետ Հայաստանի բանակցությունների նպատակն էր առանց որևէ նախապայմանների դիվանագիտական հարաբերությունների հաստատումն ու արդյունքում միակողմանի փակ սահմանի բացումը: Այս սկզբունքով է ՀՀ արտաքին գերատեսչության կողմից մեկնարկել և ընթացել բանակցային ողջ գործընթացը, որի արդյունքում` 2009 թ. մարտ-ապրիլին համաձայնեցվեցին, իսկ հետագայում նախաստորագրվեցին արձանագրությունները: Վերջապես, հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում այդ փաստաթղթի տակ իրենց ստորագրությունները […]
Շուրջ երեք ամիս է խոսեցինք, ասեցինք, ազգովին քննարկեցինք, վիճեցինք, լարվեցինք, անգամ զայրացանք, սակայն այդպես էլ եզրահանգման չեկանք: Տարակարծիք մնացինք ու… բաժանվեցինք: Այդպես էլ չփորձեցինք, մենք մեզ համար չպարզեցինք, թե իրականում ո՞րն է դրված խնդիրը և ո՞րն է լինելու ակնկալվող արդյունքը, ի վերջո, ո՞րն է բուն հանցագործությունը, որո՞նք են հիմնական՝ առանցքային վտանգները և ի՞նչպիսին կարող են […]
Հայ-ադրբեջանական հակամարտությունը վերջին մի քանի ամսում առավել շատ է օգտագործվում աշխարհաքաղաքական գործընթացներում, իսկ երկու խոշոր բևեռները չեն էլ թաքցնում դրանից հնարավորինս շատ միավորներ շահելու իրենց ձգտումների մասին: Այդ համատեքստում երկու թշնամի պետությունների դիրքերում, կարծես, աննկատ գումարելիների տեղափոխություն է լինում: Ռուսաստանի ավանդաբար (հաճախ պարտադրված) ռազմավարական դաշնակից Հայաստանը աստիճանաբար մոտենում է արևմտյան քաղաքականությանը: Զարմանալիորեն սա նկատում են […]
Վտանգվո՞ւմ է արդյոք, հայի ինքնությունը Հայաստանի և Թուրքիայի փոխհարաբերությունների զարգացման դեպքում Հայաստանի և Թուրքիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման դեպքում մեր ազգային ինքնության կորստի մասին պատկերացումները համակարգված չեն և կարիք ունեն պարզաբանման: Ինքնությունը պատմամշակութային երևույթ է, որի հիմքում ընկած են այնպիսի էական գործոններ, ինչպիսիք են ազգային պատկանելիո-թյան զգացումը, ազգային ինքնագիտակցությունը, պետությունը, լեզուն, ավանդույթները: Ակնհայտ է, որ […]
Արցախյան խնդիրը ռազմական ճանապարհով լուծելու Ադրբեջանի նախագահ Ալիևի հերթական ռազմատենչ հոխորտանքներին հաջորդեց Ադրբեջանի պաշտպանության նախարար Ս.Աբիևի նույնաբովանդակ հայտարարությունը, թե «ստեղծված իրավիճակում Ադրբեջանն իր հողերն ազատագրելու այլ ճանապարհ չի մնում` բացի պատերազմից»: Եվ ահա, երկրի բարձրաստիճան ղեկավարությանը հաճոյանալու համար, վերջիններիս ռազմատենչ բարբաջանքներին արագ արձագանքեցին մի քանի իշխանական գործիչներ: Նրանցից ոմանք, օրինակ, հակահարված տալով ռուս քաղաքագետի այն […]




