Հայ-թուրքական հարաբերություններ

Փետրվար 16, 2010թ. 11:18

Ինչպես արդեն հայտնի է հայ-թուրքական արձանագրությունները գտնվում են  Հայաստանի խորհրդարանում: Պաշտոնական լրահոսի համաձայն, Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը,  խորհրդարանում դրանք ներկայացնելու նպատակով որպես ներկայացուցիչ նշանակել է արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանին: Իսկ երեկ արդեն ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը պաշտոնապես շրջանառության մեջ դրեց արձանագրությունները, դրանք քննարկելու համար գլխադասային է նշանակվել արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը:   Ի դեպ, արձանագրությունները գլխադասային` արտաքին […]


Փետրվար 16, 2010թ. 11:05

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ահմեթ Դավութօղլուն մեկօրյա այցով Կատարից մեկնել է Իրան: Դավութօղլուն հանդիպումներ  ունենալու Իրանի իշխանությունների ներկայացուցիչների հետ և քննարկելու միջազգային ու տարածաշրջանային մի շարք հարցեր: Այս մասին տեղեկացնում է թուրքական «CnnTurk» լրատվական ծառայությունը: Քննարկումների օրակարգում լինելու է Իրանի միջուկային ծրագրերի շուրջ ստեղծված միջազգային լարվածությունը: Ծրագրվածի համաձայն` Թուրքիայի արտգործնախարարն Իրանում հանդիպելու է ԻԻՀ  նախագահ […]


Փետրվար 15, 2010թ. 20:34

«Նախագահի լոնդոնյան ելույթը կարևորագույն իրադարձություն էր, ուր նախագահն անդրադարձավ Հայաստանի համար կարևոր երեք հարցերի` հայ-թուրքական հարաբերություններ, ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորում, Հայոց ցեղասպանության ճանաչում»: Այս մասին ասել է ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Մինասյանը: Սակայն վերջինիս հետ  բանավեճի հրավիրված  ՀԱԿ անդամ Կարապետ Ռուբինյանն այլ կածիքի է. «Որևէ նոր բան չի ասվել: Սկսած1988-ից` մենք աշխարհի բոլոր ծայրեր նման […]


Փետրվար 15, 2010թ. 20:19

«Ժառանգություն» խմբակցության անունից Ստյոպա Սաֆարյանն այսօր նամակով դիմել է ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանին: Ինչպես արդեն տեղեկացրել է ArmAr.am- էլեկտրոնային օրաթերթը, ԱԺ խոսնակ նախագահ Հովիկ Աբրահամյանի կողմից շրջանառության մեջ են դրվել հայ–թուրքական արձանագրությունները։ ԱԺ նախագահին ուղղված նամակում, «Ժառանգության» պատգամավոր Ստյոպա Սաֆարյանը գրում է. «2009թ. ապրիլի 23-ից ի վեր, երբ հայտարարվեց Հայաստանի և Թուրքիայի հանրապետությունների արտաքին գործերի […]


Փետրվար 15, 2010թ. 20:00

Ինչպես տեղեկացել է ArmAr.am էլեկտրոնային օրաթերթի թղթակիցը, այսօր Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի կողմից շրջանառության մեջ են դրվել հայ–թուրքական արձանագրությունները։ ԱԺ նախագահը արձանագրությունների քննարկման համար գլխադասային է նշանակել արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը։ ArmAr.am


Փետրվար 15, 2010թ. 19:39

Աշխատանքային այցով Ֆրանսիայի Հանրապետությունում գտնվող` Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանն այսօր հանդիպել է Ֆրանսիայի ազգային անվտանգության և պաշտպանության գլխավոր քարտուղար Ֆրանսիս Դելոնի հետ: Այս մասին տեղեկացնում է ԱԱԽ քարտուղարի մամլո գրասենյակը: Արթուր Բաղդասարյանն ու Ֆրանսիս Դելոնը փոխադարձաբար ներկայացրել են Հայաստանի Ազգային անվտանգության խորհրդի և Ֆրանսիայի Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի գործառույթները: Քննարկվել են երկու […]


Փետրվար 15, 2010թ. 14:50

Թուրքական «Sabah»  թերթը հրապարակել է թուրք վերլուծաբան Օմեր Թաշփնարի «ԱՄՆ-ի հետ առաջիկա քննությունները» հոդվածը, որտեղ քննարկվում են թուրք-ամերիկյան հարաբերությունները հայ-թուրքական կարգավորման գործընթացի տեսանկյունից: Հոդվածագիրը նշում է, որ Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» (ԱԶԿ) կուսակցությունը շատ շուտով լուրջ խնդիրներ է ունենալու Միացյալ Նահանգների հետ: «Դրանցից մեկը ԱՄՆ Կոնգրեսում Հայոց ցեղասպանության բանաձևի արշավն է, մյուսը ԱՄՆ-ի ցանկությունն […]


Փետրվար 15, 2010թ. 11:55

Թուրքիան հերթական անգամ փորձում է խանգարել ԱՄՆ Կոնգրեսում Հայոց ցեղասպանության բանաձևի քննարկումը։ Այդ նպատակին հասնելու համար Վաշինգտոնում է գտնվում Թուրքիայի ԱԳ նախարարի տեղակալ Ֆիրուդին  Սինիրդիօղլուն։ Թուրքական լրատվամիջոցների հաղորդմամբ, փետրվարի 15-16-ը Սինիրդիօղլուն  նախատեսվում է հանդիպել ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչ  Ռիչարդ Մորնինգսթարի և ԱՄՆ պետքարտուղարի 1-ին տեղակալ Ֆիլիպ Գորդոնի հետ և քննարկել ինչպես հայոց ցեղասպանության բանաձևի քննարկման, […]


Փետրվար 13, 2010թ. 16:28

Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանի հարցազրույցը Ալ Ջազիրա հեռուստատեսությանը ՀԱՐՑ. Պարոն Նախագահ, արձանագրությունները երկու երկրների կողմից վավերացվելուց հետո,  որո՞նք են լինելու հաջորդ քայլերը, ո՞րն է լինելու գործընթացի, այսպես ասած, այն «երջանիկ ավարտը», որին դուք ցանկանում եք հասնել: ՊԱՏԱՍԽԱՆ: Այդ արձանագրությունները գտնվում են իմ աշխատակազմում, և Երևան վերադառնալուց հետո ես դրանք ուղարկելու եմ Ազգային ժողով` վավերացման […]


Փետրվար 13, 2010թ. 15:31

Փետրվարի 11-ին Նյու-Յորքում տեղի է ունեցել քննարկում «Հայաստանի և Թուրքիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատում. տարածաշրջանում անվտանգության և համագործակցության հեռանկարներ» թեմայով: Քննարկմանը, որը կազմակերպվել էր «Ֆլեթչեր» ակումբի և «The New Century Foundation»-ի կողմից, մասնակցել են միջազգային իրավունքի և հարաբերությունների մասնագետներ, Նյու-Յորքի գործարար և դիվանագիտական շրջանակների ներկայացուցիչներ: Քննարկման ժամանակ հնչել են  հայկական և թուրքական կողմերի կարծիքները հայ-թուրքական […]