Հայ-թուրքական հարաբերություններ

Մարտ 2, 2010թ. 10:00

Այս օրերին Թուրքիայում շատ լարված է ներքաղաքական իրավիճակը։ Քրդական գործոնը լռեցնելուց հետո Թուրքիայի իշխանությունները սկսել են ձերբակալել թուրք բարձրաստիճան զինվորականությանը, ովքեր դժգոհ են իշխող կուսակցության, կարելի է ասել նաև՝ երկրի վարչապետ Ռ. Էրդողանի քաղաքականությունից։ Մենաբանելով ստեղծված իրավիճակը թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը նշեց, որ Թուրքիայում զինվորականության և աշխարհիկ ուժերի պայքարը բավական լուրջ հիմքեր ունի և այսօր մենք […]


Մարտ 1, 2010թ. 18:22

Հայաստանի Ազգային Ժողովում  «Միջազգային պայմանագրերի մասին» օրենքի ընդունումը Թուրքիայում դեռ որեւէ կերպ չի մեկնաբանվում: Այսօր «Հայելի» ակումբում լրագրողների հետ հանդիպման ժամանակ  թուրքագետ Արտակ Շաքարյանն ու կառավարման մասնագետ Հարություն Մեսրոբյանն ասել են, թե ավելի շուտ արձագանքում է ադրբեջանական մամուլը, քան թուրքականը: «Թուրքիան անտարբեր է հայ- թուրքական հարաբերությունների հնարավոր հաստատման գործընթացի նկատմամբ, այդ երկրին այլ հարցեր են […]


Մարտ 1, 2010թ. 14:03

Մարտի 7-ին Նյու Յորքում տեղի կունենա «Հայ-թուրքական հարաբերություններ.սխալներ և հնարավորություններ» վերնագրով համաժողովը, որի  կազմակերպիչները Նյու Յորքի և Նյու Ջերսիի ՀՅԴ հանձնախմբերն են: Համաժողովին մասնակցելու են Հայաստանում ԱՄՆ նախկին դեսպան Ջոն Էվանսը, Ամերիկայի Հայ Դատի հանձնախմբի (ANCA) ներկայացուցիչ Քեն Խաչիկյանը, Լոս Անջելեսի Կալիֆորնիայի համալսարանի (UCLA) պրոֆեսոր Ռիչարդ Հովհաննիսյանը և հայ գիտնական Դեննիս Փափազյանը: ArmAr.am


Մարտ 1, 2010թ. 11:29

ՀՀ խորհրդարանի ՀՅԴ խմբակցության քարտուղար Արտյուշա Շահբազյանը պատասխանելով ArmAr.am էլեկտրոնային օրաթերթի լրագրողի հարցին, թե ո՞ր դեպքում է հնարավոր, որպեսզի հայ-թուրաքական արձանագրություններն առանց խորհրդարանում քննարկման դրվելու՝ չեղյալ համարվեն, նշեց, որ այսօր արդեն բավարար հիմքեր կան, որպեսզի հայ-թուրքական արձանագրությունների հետ կապված գործընթացը կասեցվի։ Ըստ Ա. Շահբազյանի,  դրա համար նախևառաջ հիմք է հանդիսանում այն, որ հայ-թուրքական արձանագրությունների ստորագրումից […]


Փետրվար 26, 2010թ. 09:00

ՀՀ նախագահի աշխատակազմից տեղեկացնում են, որ Ուկրաինայի նորընտիր Նախագահ Վիկտոր Յանուկովիչի երդմնակալության պաշտոնական արարողությանը մասնակցելու նպատակով Կիևում գտնված Հայաստանի Հանրապետության նախագահը չի ընդունել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին: Մինչդեռ Թուրքիայի արտաքին գործերի նախարար Դավութօղլուն, որ ևս մասնակիցում է  Ուկրաինայի նորընտիր նախագահ Վիկտոր Յանուկովիչի պատվին տրվող ընդունելությանը, մոտեցել և կարծիքներ են փոխանակել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ: […]


Փետրվար 25, 2010թ. 19:36

Թուրքական մամուլը շարունակում է գնահատականներ տալ  ՀՀ Սահմանադրական դատարանի որոշմանը: Լրատվամիջոցներում հնչում են հերթական գնահատականները, թե. «ՀՀ ՍԴ որոշումը Թուրքիային և Ադրբեջանին հասցրել է դիվանագիտական մեկուսացման»: Թուրք վերլուծաբանները միաժամանակ արձանագրում են, որ Թուրքիայի որդեգրած քաղաքականությունը` շաղկապել  հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը արցախյան  հիմնախնդրի լուծման հետ` ձախողված է: Քաղաքական վերլուծաբանները իրավիճակից ելքեր են փնտրում: Դրանցից մեկը հետևյալն […]


Փետրվար 25, 2010թ. 18:30

Ինչպես հայտնի է, Ուկրաինայի նորընտիր նախագահ Վիկտոր Յանուկովիչի երդման արարողությանը մասնակցելու համար Կիև մեկնած Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն հանդիպում է ունեցել Կիև ժամանած Շվեյցարիայի արտգործնախարար Միշելին Քալմի Ռեյի եւ ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի ազգային անվտանգության գծով խորհրդական Ջեյմս Ջոնսի հետ։ Թուրքական լրատվամիջոցների փոխանցմամբ հանդիպումների գլխավոր թեմաներն են եղել Իրանի միջուկային ծրագիրը, Կովկասում վերջին շրջանում տեղի […]


Փետրվար 24, 2010թ. 17:55

ՀՀ խորհրդարանում ՀՀ կառավարության հետ հարց ու պատասխանի ընթացքում ԱԺ պատգամավոր Վարդան Խաչատրյանն ընդգծեց, որ հայ-թուրքական արձանագրությունների ստորագրումից անմիջապես հետո թուրքական բարձրաստիճան բազմաթիվ պաշտոնյաների կողմից անընդմեջ հայտարարություններ են հնչում, որ առանց Արցախի հարցի ադրբեջանամետ լուծման, Թուրքիան Հայաստանի հետ որևէ հարաբերություն չի հաստատի։ «Եթե նման կարծիք է արտահայտում երկրի վարչապետը, ԱԳ նախարարը, գենշտաբի ղեկավարը, ուստի նրանք […]


Փետրվար 24, 2010թ. 13:30

Թուրքական «Zaman» թերթը ընդարձակ վերլուծականով անդրադարձել է հայ-թուրքական կարգավորման գործընթացի մեկնարկին, ընթացքին և ներկայիս հանգրվանակետին: Ցյուրիխում ստորագրված «Դիվանագիտական հարաբերությունների հաստատման» և «Երկկողմ հարաբերությունների զարգացման» մասին արձանագրությունները, ըստ «Zaman»-ի, մեծ հաշվով չարդարացրեցին Անկարայի ակնկալիքները: Այսպես` «Թուրքիան սպասում էր, որ վերջապես կազատվի Ցեղասպանության ճանաչման միջազգային արշավի թիրախը լինելուց: Հետևաբար, կազատվի նաև 1915 թվականի իրադարձությունները որպես ցեղասպանություն բնորոշելու […]


Փետրվար 24, 2010թ. 13:00

Այս պահին Հայաստանի օրենսդիր մարմինը քննարկում է «ՀՀ միջազգային պայմանագրերի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին օրինագիծը»: ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Ռուստամյանը ելույթ ունենալով նշել է, թե օրինագծում կատարվող  փոփոխությունները պարտադիր են, սակայն ոչ բավարար: Նա հարց է հնչեցրել.«Ինչու չպետք է վերապահումներ անելու իրավունք ունենա ՀՀ Ազգային ժողովը»: ՀՅԴ ներկայացուցիչն  առաջարկել է, […]