Այն, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հիմքում ԱՄՆ-ն ու Ռուսաստանն իրենց շահերն են հետապնդում, պարզ էր ի սկզբանե։ Միամտություն կլինի կարծել, թե իսկապես, այն, ինչ տեղի է ունենում, միմիայն Հայաստանի ու Թուրքիայի բարի կամքի դրսևորման արդյունք է։ Իհարկե, պետք է հաշվի առնել նաև այն, որ այս խաղում որոշակի ակնկալիքներ ունի նաև Թուրքիան, այն է՝ հնարավորինս շուտ […]
Հայ-թուրքական հարաբերություններ
Արևմտյան լրատվամիջոցներն սկսել են ակտիվ քննարկել հայ-թուրքական հարաբերությունների ներկայիս գործընթացը: Հետաքրքիրն այն է, որ նրանք ևս արդեն իսկ արձանագրում են, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը հայտնվել է փակուղում: Բրիտանական The Economist պարբերականը` անդրադառնալով հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի վերջին զարգացումներին հանդես է եկել «Զրո առաջընթաց» խորագրով հրապարակմամբ: Արձանագրելով փակուղային իրավիճակը` պարբերականն արնդրադարձել է նաև, այսպես կոչված, […]
«Քանի դեռ Թուրքիայի մեջլիսի կողմից չեն վավերացվել հայ-թուրքական արձանագրությունները` մեր կողմից դրանց վավերցումը կլինի պատասխանատու քայլ: Մինչև այդ քայլին դիմելը, պետք է մի շարք քայլեր կատարենք»: Այս մասին այսօր լրագրողներին ասել է ՀՀԿ-ական պատգամավոր Մկրտիչ Մինասյանը: Պատգամավորը միաժամանակ փորձել է պարզաբանել` ինչ է հասկանում մի շարք քայլեր ասելով. ըստ նրա, նախ պետք է օրենք ընդունել, […]
Միջազգային պայմանագրերի մասին օրենքում փոփոխություններ կատարելու մասին կառավարության նախագիծը ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովում այսօր քննարկվել է որպես պարտադիր և ըստ անհրաժեշտության քառօրյայի օրակարգ ընդգրկվող հարց։ Դա նշանակում է, որ երկուշաբթի սկսվող խորհրդարանական քառօրյայում պատգամավորները կքննարկեն կառավարության ներկայացրած օրենքի նախագիծը։ Այս օրինագծի քննարկումը նման հրատապությամբ, ամենայն հավանականությամբ, պայմանավորված է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման ներկայիս փուլով։ Հիշեցնենք, […]
Թուրքիայի և Իսրայելի միջև վերջին շրջանում դրսևորված լարվածությունն իր ճգնաժամային խորությամբ աննախադեպ էր երկու երկրների փոխհարաբերությունների պատմությունում: Այս հանգամանքն ընդգծելով` թուրքական «Sabah» թերթն ուշադրություն է հրավիրում այն հանգամանքի վրա, որ երկու երկրների արտգործնախարարությունների միջև անցած երեքշաբթի օրն առաջին անգամ խորհրդակցություններ են տեղի ունեցել Կովկասյան և ռուսական թեմաներով: Աղբյուրի հաղորդմամբ` Իսրայելի արտգործնախարարության Եվրասիայի հարցերով խորհրդականի օգնական, […]
ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Բիլ Բեռնսը փետրվարի 19-ին այցելելու է Բաքու: Ադրբեջանցի քաղաքագետներն այցի առնչությամբ տարբեր կարծիքն են հայտնում: Քաղաքագետ Օքթայ Սադիխզադեի կարծիքով, Բիլ Բեռնսի այս այցը Ադրբեջանի վրա ճնշում գործադրելու նպատակ ունի, իսկ ճնշումը պայամանավորված է հայ-թուրքական հարաբերություններով.« ԱՄՆ պետքարտուղարի տեղակալը պահանջելու է, որ Բաքուն չմիջամտի հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը»: ArmAr.am
Մարտի 4-ին ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովում քննվելու է Հայոց Ցեղասպանության 252-րդ բանաձևը: Այս պահին շրջաննառվում է այն տեղեկատվությունը, թե Միջազգային հարաբերությունների կոմիտեի` ընդամենը 47 անդամները պաշտոնապես հաստատել են իրենց պատրաստակամությունը բանաձևին կողմ քվերկելու մասին: Սակայն, այս թիվը բավարար չէ բանաձևի ընդունման համար: Իրավիճակը սկսել է մտահոգել հայկական կառույցներին: Նույնիսկ ասվում է, որ միջազգային […]
Այսօր ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը իր նիստում իրականացնելու է հայ-թուրքական հարաբերությունների հաստատման վերաբերյալ ստորագրված արձանագրությունների նախնական քննարկում: Երեկայս մասին լրագրողներին տեղեկացրել էր հանձնաժողովի նախագահ Արմեն Ռուստամյանը: Նա նաև ասել է, որ հանձնաժողովն առաջարկում է մշակել հատուկ ընթացակարգ` նախնական քննարկման համար, բացի այդ` դիմելու է ԱԺ նախագահին, որպեսզի այս հարցի քննարկումն ԱԺ-ում ընթանա միայն […]
Թուրքիայի իշխանական վերնախավում ակնհայտ է խուճապը` պայմանավորված ԱՄՆ Կոնգրեսում Հայոց Ցեղասպանության ճանաչման մասին բանաձևի քննարկմամբ: «ԱՄՆ Կոնգրեսում Հայոց ցեղասպանության մասին բանաձեւի քննարկումը երկրների միջեւ հարաբերությունների կարգավորման տեսանկյունից ոչ մի լավ բան չի խոստանում, ինչպես նաեւ խանգարում է Կովկասում կայուն խաղաղության հաստատմանը»,-«սպառնում» է Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն։ Հիշեցնենք, որ քննարկումը սպասվում է մարտի 4-ին. այս պահին […]
Թուրքիայի առաջնորդը մերժել է ՆԱՏՕ հրթիռային պաշտպանության համակարգերն իր երկրի տարածքում տեղակայելու ԱՄՆ խնդրանքը: Նշենք, որ այդ համակարգը պետք է արգելափակեր Իրանի հավանական հարձակումը Եվրոպայի վրա: Ըստ թուրքական աղբյուրների` Թուրքիայի վարչապետ Էրդողանը բացառել է հեռանկարը, որ Անկարան կհամաձայնվի իրանական հարձակումը կանխելու համար երկրի տարածքում տեղակայել պաշտպանական համակարգեր: Ի դեպ, Էրդողանը նման առաջարկ ստացել է ԱՄՆ […]




