«Այս տեսքով մենք դեմ ենք արձանագրություններին եւ դեմ ենք լինելու, քանի որ դրանք մեր երկրի ապագայի համար վտանգ են ներկայացնում եւ նախապայմաններ ունեն: Եթե վերապահումներով այդ վտանգները չեզոքացվեն, ոչ մի խնդիր չկա վավերացնելու համար, քանի որ դրանք նաեւ համահունչ կլինեն ՍԴ որոշմանը»,- այսօր հայտարարել է ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն […]
Հայ-թուրքական հարաբերություններ
ՀՅԴ-ն պատրաստվում է փետրվարի 19-ին Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում նախնական քննարկում անցկացնել հայ-թուրքական արձանագրությունների թեմայով: Ինչպես լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը, իրենք ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանին առաջարկելու են, որպեսզի նա օրակարգում չընդգրկի այդ հարցը, նախքան արտաքին հարաբերությունների հանձնաժողովի եզրակացությունը: Դա, ըստ Ա. Ռուստամյանի, […]
ՀՅԴ-ն պատրաստվում է վաղը` փետրվարի 19-ին Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում նախնական քննարկում անցկացնել հայ-թուրքական արչձանագրությունների թեմայով: Հայտնի է, որ այդ արձանագրություններն արդեն ուղարկվել են Ազգային ժողով, որոնք համաձայն ԱԺ կանոնադրության` ինքնաբերաբար ընդգրկվում են ԱԺ քառօրյա նիստերի օրակարգում: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանն […]
Թուրքիայի ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական կուսակցության» (CHP) փոխնախագահ Օնուր Օյմենը և նույն կուսակցության` Ստամբուլից առաջադրված պատգամավոր Շյուքրու Էլեքդաղը Թուրքիայի խորհրդարանում մամուլի ասուլիս են հրավիրել: Ըստ թուրքական «Cumhuriyet» թերթի` ասուլիսի օրակարգում Հայաստանի Սահմանադրական դատարանի ընդունած որոշումը և ԱՄՆ Կոնգրեսի օրակարգ բերվելիք Հայոց ցեղասպանության նախագիծն են եղել: «Հայաստանի Սահմանադրական դատարանը Թուրքիայի հետ ստորագրած արձանագրությունների սահմանադրականությունն ուսումնասիրելուց հետո մի որոշում […]
ԱՄՀ առաքելության ղեկավար Մարկ Լյուիսը, ով այսօր գտնվում է Հայաստանում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է, թե. «Հայ-թուրքական սահմանի բացումը մեծ տնտեսական օգուտներ կտա Հայաստանին»: Նա հայ լրագրողներին փորձել է համոզել հետևյալ կերպ. «Ծովափ չունեցող Հայաստանի համար փակ սահմանը բարդացնում է տնտեսության վիճակը, մեծացնում տրանսպորտային ծախսերը, սասանում մրցակցությունը: Իսկ եթե հայ-թուրքական սահմանը բացվի, կհանգեցնի […]
Aksiyon հանդեսի հետ հարցազրույցում Հայ-թուրքական գործարար խորհրդի թուրք համանախագահ Քաան Սոյաքը կարծիք է հայտնել, թե ինքը լավատես է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցում: Չնայած արտահայտված լավատեսությունը, այնուհանդերձ թուրք գործարարը նաև անկեղծորեն նկատել է, որ այդ գործընթացը հայտնվել է փակուղում: «Այո, գործընթացը խցանված է, սակայն հնարավոր կլինի այն հաղթահարել: Թուրքիան պետք է իր դիրքորոշումը բացատրի ինչպես թուրք, […]
Ազգային Ժողովի մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ, հանրապետական պատգամավոր Ռաֆիկ Պետրոսյանն այսօր հայտարարել է, թե Հանրապետական կուսակցության անդամների մեծամասնությունն այսօր կողմնակից են հայ-թուրքական արձանագրությունները վավերացնել` չսպասելով Թուրքիայի քայլերին: «Իմ կարծիքով, այդ ձգձգումները տեղին չեն, եւ ճիշտ կլինի, որ ինչպես նախահարձակ է եղել Հայաստանը, այդպես էլ նախահարձակ մինչեւ վերջ գնա, շարունակի: Դա […]
ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Բիլ Բըրնսը փետրվարի 18-ին Սիրիայից կժամանի Անկարա։ Այս մասին տեղեկացնում է թուրքական Milliyet-ը: Ամերիկյան բարձրաստիճան պաշտոնյան Անկարայում կքննարկի PKK-ի դեմ համատեղ պայքարի, Իրանի, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման եւ ԱՄՆ Կոնգրեսում Ցեղասպանության օրինագծի վերաբերյալ խնդիրները։ ArmAr.am
«Հայաստանը պետք է շարունակի ակտիվ քաղաքականությունը հայ-թուրքական հրաբերությունների կարգավորման հարցում»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է ԱԺ փոխխոսնակ Սամվել Նիկոյանը: Նրա կարծիքով, ստեղծված իրավիճակում երեք հավանական սցենար կարող է լինել. «Կա’մ արձանագրությունների վավերացումը երկու երկրների խորհրդարաններում զուգահեռ տեղի կունենա, ինչը հնարավոր չէ, կա’մ Հայաստանը պետք է քայլերի սպասի Թուրքիայի կողմից կա’մ էլ պետք է […]
Մադրիդյան «թարմացված» նոր անվանում ստացած սկզբունքները հունվարի 25-ից հետո դարձել են հարավկովկասյան դիվանագիտության խաղաքարտերից: Թեև երկու շաբաթ էր տրվել կողմերին` սկզբունքներին ծանոթանալու և առաջարկներ ներկայացնելու համար, բայց արդեն 4 շաբաթ անց կոնկրետ հայտարարություն կամ առաջընթաց այդ առումով չկա: Փետրվարի 15-ին, սակայն, Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովը հայտարարությամբ հանդես եկավ, թե իր երկիրն ընդունում է […]




