Ինչպես և ենթադրվում էր, ՀՀ ՍԴ-ն այսօր որոշում կայացրեց, ըստ որի հայ-թուրքական արձանագրությունները համապատասխանում են ՀՀ Սահմանադրությանն ու Անկախության Հռչակագրին։ ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը մինչև որոշումը հրապարակելը մոտ 20 րոպե ներկայացնում էր այն փաստարկները, որոնցով պետք է հիմնավորվեր նման որոշումը։ Հատկանշական է այն, որ հանգամանալից նախաբանում ՍԴ-ն ընդունում էր բոլոր այն փաստարկները, որոնք […]
Հայ-թուրքական հարաբերություններ
Ընդամենը մի քանի րոպե առաջ ՀՀ Սահմանադրական դատարանը կայացրեց սպասված որոշումը. ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը հայտարարեց, որ հայ-թուրքական արձանագրությունները, չնայած առկա վերապահումներին, այնուհանդերձ, համապատասխանում են ՀՀ Սահմանադրությանն ու Անկախության Հռչակագրին: ArmAr.am
Այս պահին ՀՀ Սահմանադրական դատարանի անդամներն անցել են խորհրդակցական սենյակ՝ որոշելու հայ-թուրքական արձանագրությունների սահմանադրականությունը: ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը նիստի սկզբում ասել էր, որ չի կարող որոշման կայացման կոնկրետ ժամկետ նշել, այն կարող է լինել այսօր կամ վաղը, կամ երեք ամսվա ընթացքում: Տեղեկացնենք, որ ՍԴ շենքի մոտ շարունակվում է բողոքի ցույցը, որը կազմակերպել են ՀՅԴ և […]
ՀՀԿ մամուլի խոսնակ, ԱԺ ՀՀԿ խմբակցության քարտուղար Էդուարդ Շարմազանովը՝ խոսելով ՍԴ-ում քննարկվող հայ-թուրքական արձանագրությունների մասին, մեկ անգամ ևս շեշտեց, որ ՀՀԿ-ն` Թուրքիայի հետ առանց նախապայմանների հարաբերությունների կողմնակից է և արձանագրություններում նախապայմաններ չի տեսնում։ «Եթե նախապայմանների մասին կարող է խոսք գնալ, ապա նախապայմաններ առաջադրելու շատ ավելի մեծ և արդարացի իրավունքներ ունի հայկական կողմը, որովհետև Թուրքիան է […]
Ինչպես քիչ առաջ հայտնեց ArmAr.am-ի թղթակիցը, Սահմանդրական Դատարանը` օգտվելով իր իրավասություններից հայ-թուրքական արձանագրությունների քննարկման համար հրավիրված դատական նիստը հայտարարել է դռնփակ: ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը ներկաներին տեղեկացրեց, որ երեկ հայ-թուրքական արձանագրությունների դեմ ուղղված հանրահավաքի մասնակիցների ներկայացրած հայտարությունը ՍԴ -ն ընդունել է. «Արձանագրությունների ու դրանցում ամրագրված պարտավարությունների վերաբերյալ ներկայացված նկատառումները բազմացվել ու տրամադրվել են ՍԴ բոլոր […]
Այս պահին, Սահմանադրական դատարանի շենքի դիմաց կազմակերպված բողոքի ակցիան շարունակվում է: Ցուցարարների թիվն անցնում է 1000-ը, նրանք պարզել են պաստառներ` «Ոչ թուրքական պայմաններին», «Ոչ մի զիջում թուրքերին», «Հայոց ոգին չի նահանջի», «Սահմանադրական դատարան, մերժի’ր հակահայկական արձանագրությունները» բովանդակությամբ: ArmAr.am-ի թղթակցի հետ կարճատև զրույցում` ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանն ասել է.«Մենք մարտականորեն ենք տրամադրված, մեր առաջ քաշած […]
Այսօր ժամը 11:00-ին Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանը կգումարի իր նիստ, որի ժամանակ կքննարկվեն Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերություններ հաստատելու մասին հայ-թուրքական արձանագրությունները: Ելույթ կունենա ՀՀ Արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը: Նախարարը հանդես կգա որպես ՀՀ նախագահի ներկայացուցիչ` հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում ստորագրված հայ-թուրքական երկու արձանագրություններով: Նիստի զեկուցող է նշանակված ՍԴ անդամ Վլադիմիր Հովհաննիսյանը։ Ասենք, որ նախատեսված […]
Ցուցարարները կայրեն արձանագրությունները Այսօր hայստանյան ողջ հասարակության ու քաղաքական ուժերի ուշադրության կենտրոնում ՀՀ Սահմանադրական դատարանում սպասվող քննարկումներն են: ՀՀ ՍԴ-ն կքննի Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերություններ հաստատելու մասին հայ-թուրքական արձանագրություններն ու կտա եզրակացություն՝ հայ-թուրքական արձանագրությունների սահմանադրականության վերաբերյալ։ Իսկ մինչ այդ Սահմանադրական դատարանի շենքի դիմաց սկսվել են` ընդդեմ հայ–թուրքական արձանագրությունների բողոքի գործողությունները: Ակցիային, որի կազմակերպիչն է […]
Ինչպես տեղեկացրել է ArmAr.am–ը, հունվարի 11-ին Երեւանում անցկացվեց 14 քաղաքական ուժերի ու բազմաթիվ հասարակական կազմակերպությունների` հայ-թուրքական արձանագրությունների դեմ ուղղված համատեղ հանրահավաքը: Ելույթ ունեցան ԱԺ ՀՅԴ խմբակցության անդամ, պաշտպանության, ներքին գործերի եւ ազգային անվտանգության մշտական հանձնաժողովի նախագահ Հրայր Կարապետյանը, ՀՌԱԿ ատենապետ Հարություն Առաքելյանը, «Նոր Ժամանակներ» կուսակցության ղեկավար Արամ Կարապետյանը եւ ՀՅԴ Հայաստանի Գերագույն Մարմնի ներկայացուցիչ, ԱԺ […]
Վաղը՝ հունվարի 12-ին ՀՀ Սահմանադական դատարանի կողմից կտրվի եզրակացություն՝ հայ-թուրքական արձանագրությունների սահմանադրականության վերաբերյալ։ Եզրակացությունը կուղարկվի ՀՀ նախագահին։ Եթե այն դրական լինի, արձանագրությունները կներկայացվեն ՀՀ Ազգային ժողովի վավերացմանը: Առայժմ չկա եզրակացություն, կան միայն կանխատեսումներ։ ՀՀ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Արմեն Մարտիրոսյանի կարծիքով Սահմանադրական դատարանի եզրակացությունը դրական կլինի։ «Ընդհանրապես, ՍԴ-ն բոլոր հնարավորություններն ունի, որպեսզի՝ հաշվի առնելով ՀՀ […]




