Հայ-թուրքական հարաբերություններ

Հունվար 11, 2010թ. 17:45

Այս պահին ջահերով երթ է տեղի ունենում Երևանում.  Այն բողոք է ուղղված հայ-թուրքական արձանագրությունների վավերացմանը:  Երթը Շահումյան հրապարակից ձգվում է դեպի Սահմանադրական դատարան: Մասնակիցները Սահմանադրական Դատարանին  են հանձնելու նամակ` հանրահավաքի անունից: Ընդդեմ հայ-թուրքական արձանագրությունների վավերացման հանրահավաքին   միացել են մեկ տասնյակից ավելի կուսակցություններ: Ելույթներ են ունեցել ՆԺԿ նախագահ Արամ Կարապետյանը, ՀՌԱԿ ատենապետ Հարություն Առաքելյանը եւ ՀՅԴ […]


Հունվար 11, 2010թ. 17:40

Վերջերս լույս տեսավ Հրանտ Դինքի «Երկու մոտ ժողովուրդ, երկու հեռու հարևան» գրքի հայերեն տարբերակը: ArmAr.am էլեկտրոնային օրաթերթի թղթակցի հետ զրույցում  խմբագիր Մխիթար Նազարյանն ասաց, որ  գիրքը հայ ընթերցողին հասցնելու ճիշտ ժամանակն էր, քանզի գրքում ներկայացված խնդիրներն ու առաջադրվելիք լուծումներն արդիական են հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման ճանապարհին. «Հրանտ Դինքը ցանկանում էր կամուրջ ստեղծել երկու ժողովուրդների միջև և […]


Հունվար 11, 2010թ. 16:57

ՀՀ Սահմանադրական Դատարանի Նախագահ Գագիկ Հարությունյանին` Հայաստան-Թուրքիա հարաբերություններին առնչվող Արձանագրությունների կապակցությամբ Հարգելի պարոն Հարությունյան, Ձեր ուշադրությունն ենք հրավիրում նրան, որ Հայաստան-Թուրքիա հարաբերությունները կարգավորել հավակնող Արձանագրություններն իրենց բնույթով և բովանդակությամբ ոչ թե Հայաստանի ու Թուրքիայի միջև դիվանագիտական հարաբերությունների և հարաբերությունների զարգացման մասին պայմանագրեր են, այլ միջազգային Ծրագիր[1] է , և նախատեսված է ՀՀ սահմանադրական կարգը մի […]


Հունվար 11, 2010թ. 15:20

Ցյուրիխում ստորագրված հայ –թուրքական արձանագրությունները տարաբնույթ կարծիքների, մեկնաբանությունների, հույզերի ու կրքերի բորբոքման  տեղիք տվեցին թե Հայաստանում, և թե Թուրքիայում։  Վերլուծաբաններից շատերի կարծիքով նման դրսևորումների ու ընկալումների պատճառը հիմնականում այն էր, որ երկու երկրներում էլ ժողովուրդը պատրաստ չէր նման համագործակցության, և մինչ նման քայլ նախաձեռնելը՝ պետք էր նախևառաջ նախապատրաստել հասարակությանը։ Հայաստանում կարծիքների բևեռացում տեղի ունեցավ.  հասարակության […]


Հունվար 11, 2010թ. 12:58

Վաղը Սահմանադրական դատարանը կտա իր եզրակացությունը, թե ինչքանով են հայ-թուրքական արձանագրությունները համապատասխանում ՀՀ օրենսդրությանը:  ArmAr-ի հետ զրույցում խնդրի վերաբերյալ իր տեսակետը հայտնեց քաղաքական գործիչ Ռուբեն Հակոբյանը. «Ես կարծում եմ, որ Սահմանադրական դատարանը կտա դրական եզրակացություն: Հարցը քաղաքական է: Կարելի է  բազմաթիվ փաստարկներ բերել, որ դա համապատաասխանում է ՀՀ օրենսդրությանը և ընդհակառակը` կոնկրետ փաստարկներով ապացուցել դրանց […]


Դեկտեմբեր 29, 2009թ. 18:50

21-րդ դարի առաջին տասնամյակի ավարտին աշխարհը բազմաթիվ փոփոխությունների առաջ կանգնեց: Համաճարակներն ու ֆինանսատնտեսական ճգնաժամը մոլորակի գլխավոր մարտահրավերներից էին, որոնց դեմ պայքարը, ցավոք, շարունակվելու է նաև 2-րդ տասնամյակում: Պայքարի ու քաղաքականության հավերժական այս շրջապտույտում երևույթներն ու իրադարձությունները այնքան արագ են փոխարինում իրար, որ մարդիկ չեն էլ հասցնում հասկանալ` ինչ կատարվեց, ինչու կատարվեց ու ինչպես արձագանքել: Երևույթներ […]


Դեկտեմբեր 28, 2009թ. 18:57

Սիվիլիթաս հիմնադրամը, որը ղեկավարում է Հայաստանի նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը, դեկտեմբերի 28-ին հանրությանն է ներկայացրել իր տարեկան երկրորդ զեկույցը` «Հայաստան 2009. Խոստում եւ իրականություն» վերնագրով: Քննարկման հիմնական բանախոսներն էին Վարդան Օսկանյանը, ֆինանսների նախկին նախարար Լեւոն Բարխուդարյանը եւ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախկին նախագահ Հովհաննես Իգիթյանը: Վարդան Օսկանյան. «Բնական է, որ իշխանությունը միշտ էլ փորձում է […]


Դեկտեմբեր 28, 2009թ. 16:13

ArmAr.am էլեկտրոնային օրաթերթի հյուրն է ԱԺ փոխխոսնակ Սամվել Նիկոյանը –Մի քանի օրից հրաժեշտ կտանք 2009թ–ին, որը լի էր բազմաթիվ իրադարձություններով։ Ինչպե՞ս եք գնատատում անցնող տարին. ի՞նչ նվաճումներ ունեցանք, բնականաբար, բացթողումներ ևս եղան, որո՞նք էին 2009-ի ձեռքբերումներն ու դժվարությունները։ -2009թ. կարևորագույն իրադարձությունը ՀՀ նախագահի նախաձեռնած` հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացն էր, որը բնութագրվեց  իբրև համարձակ ու նախաձեռնողական […]


Դեկտեմբեր 26, 2009թ. 17:17

«Չեմ կարծում, թե հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը ձախողվել է, այն ընթացքի մեջ է, սակայն կողմերից յուրաքանչյուրը ձգտում է առավելագույն օգուտ քաղել այդ գործընթացի»: Այս մասին  ասել է ադրբեջանցի քաղաքագետ Արիֆ Յունուսը: Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ. «Հայ–թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը կարող է դեռ երկար ձգձգվել: Դա իսկական աշխարհաքաղաքական խաղ է: Ադրբեջանցիները չպետք է հույսեր փայփայեն, որ Թուրքիան […]


Դեկտեմբեր 25, 2009թ. 18:21

Թուրքական «SU TV» հեռուստաընկերությունը պատրաստվում է դեկտեմբերի 28-ից ամեն օր եթեր հեռարձակել հայերեն (արևմտահայերեն) լեզվով լրատվական ծրագիր: Այս մասին տեղեկացնում է թուրքական «Odatv» էլեկտրոնային կայքը: Նոր եթերաշրջանում այս նոր նախաձեռնության մասին հեռուստաընկերությունը տարածել է հաղորդագրութուն, որում մասնավորաբար ասվում է. ««SU TV»-ն նոր եթերաշրջանում  իր ջանքերը նպատակաուղղելու է ժողովրդավարակն պլատֆորմ դառնալու համար, որտեղ յուրաքանչյուր ոք արտահայտվելու […]