Հայ-թուրքական հարաբերություններ

Հոկտեմբեր 26, 2009թ. 13:18

ԱՄՆ օրենսդիր մարմնի պաշտոնական պարբերականն անդրադառնալով հայ-թուրքական հարաբերությունների ներկայիս գործընթացին, գրել է. «Մի ակնկալեք, թե հայ-թուրքական հարաբարությունների հաստատման վերաբերյալ արձանագրությունների ստորագրումից հետո և դրա արդյունքում Հայոց Ցեղասպանության օրինագծի շուրջ լոբբիստական պայքարը կշրջանցի ընթացիկ գումարման կոնգրեսը»։ Վերլուծաբանը նկատել է, որ հայկական կողմը շարունակելու է հետամուտ լինել ցեղասպանության ճանաչմանը, և որ ԱՄՆ-ում օրինագծի աջակիցների թիվն օրեցօր աճում […]


Հոկտեմբեր 26, 2009թ. 09:30

Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման վերջին գործընաթացներին ակտիվ  հետևում ու արձագանքում է պոլսահայ համայնքը:  Եվ «Ակոս», և «Ժամանակ»   թերթերի վերջին համարները հիմնականում նվիրված են    հայ-թուրքական սահմանի բացման խնդրին: Պետք է նկատենք, որ թուրքահայ համայնքը, համաձայն վերոնշյալ լրատվամիջոցների, բավական ոգևորված է Հայաստանի ու Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման այս ընթացքից:   «Ժամանակ»  օրաթերթերի գլխավոր խմբագիրը Թուրքիա-Հայաստան ֆուտբոլային […]


Հոկտեմբեր 23, 2009թ. 18:22

«Նախորդ դարասկզբին հայ ժողովուրդը, վստահություն տածելով Ազատության, Հավասարության և Եղբայրության մասին երիտթուրքական «Միություն և առաջադիմություն» կուսակցության հռչակած սկզբունքների նկատմամբ, հավատ ընծայեց Օսմանյան պետության վերածնության գործին, բայց շատ չանցած` հանկարծակիի եկավ Օսմանյան հեղափոխության արյունոտ շրջադարձից և նորից կանգնեց նահատակության իր վաղեմի ճակատագրին դեմ հանդիման: Այս անգամ, սակայն, հենց երիտթուրքերը հանդիսացան հայերի լայնածավալ կոտորածների տխրահռչակ հեղինակները` դրանով […]


Հոկտեմբեր 23, 2009թ. 14:35

Հայ–թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը նոր խնդիրներ է առաջադրում տարածաշրջանային անվտանգության համար Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը բազում հարցեր է առաջադրել տարածաշրջանի գրեթե բոլոր պետությունների համար, քանի որ այն ի վիճակի է փոխել Հարավային Կովկասի քաղաքական պատկերը: Արդեն իսկ այն հանգամանքը, որ պաշտոնական Երևանն ու Անկարան բռնել են սահմանների բացման և դիվանագիտական հարաբերություններ հաստատելու ուղին, հիմնովին ձևափոխել […]


Հոկտեմբեր 23, 2009թ. 09:00

Հայ-թուրքական արձանագրությունների մասին Թուրքիայի խորհրդարանում ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուի ելույթի ամբողջական տեքստը: Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուն հոկտեմբերի 21-ին ելույթ ունենալով Թուրքիայի ազգային մեծ ժողովում` Մեջլիսում, պարզաբանումներ տվեց Հայասատանի հետ ստորագրված «Դիվանագիտական հարաբերությունների հաստատման» և  «Երկկողմ հարաբերությունների հաստատման» արձանագրությունների մասին: Մեջլիսի նիստը եղել է կիսափակ: Թերևս դա է պատճառը, որ հաջորդ օրը թուրքական թերթերը հրապարակեցին […]


Հոկտեմբեր 20, 2009թ. 16:04

ArmAr.am էլեկտրոնային թերթը շարունակում է ներկայացնել փիլիսոփայական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ալեքսանդր Մանասյանի հոդվածաշարը: Առաջին հոդվածում խոսվել է  Ամերիկայի Միացյալ Նահանգների մասին: Երկրորդում հեղինակն անդրադառնում է հայ-թուրքական հարաբերությունների նկատմամբ Եվրոպայի դիրքորոշումներին: ԵՎՐՈՊԱ Եվրոպան, որպես միջազգային քաղաքական դերակատար,Միացյալ Նահանգներին հակադրված է իր համաեվրոպական կառույցների տեսքով: Դրանք գլխավորապես Եվրոմիությունը և Եվրոպայի անվտանգության ու համագործակցության կազմակերպությունն  /ԵՀԱԿ/ են : […]


Հոկտեմբեր 20, 2009թ. 14:28

Հայ-թուրքական արձանագրությունները ներառում են նաև երկու երկրների միջև մշակութային կապերի ամրապնդում։ Ի՞նչ է սա նշանակում, մշակութային ինչպիսի՞ համագործակցության մասին է խոսքը։ Լևոն Անանյան (ՀՀ գրողների միության նախագահ) «Մշակույթն ամենազորեղ զենքն է, միջոցն է, գործիքն է, որը կարող է ազդել ու ներգործել երկու երկրների հասարակական կարծիքի վրա։ Մենք պետք է կարողանանք գրականությամբ, թատրոնով, երաժշտությամբ, մշակույթի տարբեր […]


Հոկտեմբեր 20, 2009թ. 12:22

Հայ-թուրքական արձանագրությունների ստորագրումից հետո աշխատանքային մեկ շաբաթ անցավ: Այդ ընթացքում տարածաշրջանի գրեթե բոլոր երկրներում ծավալվեցին  քաղաքական քննարկումներ, բանավեճեր, հնչեցին փոխադարձ մեղադրանքներ: Հայկական կողմն անհանգստություն էր հայտնում, որ թուրքերը հերթական անգամ կփորձեն նախապայմանների լեզվով խոսել ու արձանագրություններում ներառել մեզ համար անընդունելի կետեր, իսկ ադրբեջանաթուրքական ճակատը ոչ միայն հայտնվեց հիստերիկ շփոթմունքի մեջ, այլև  սկսեց նույնիսկ ճաքեր տալ: […]


Հոկտեմբեր 17, 2009թ. 15:48

Թուրքական CNN Turk լրատվական գործակալությունը հիմնվելով արտասահմանյան որոշ լրատավամիջոցների տարածած տեղեկատվության վրա, հայտնում է, որ  երեկ երեկոյան Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, թե իր երկիրը փնտրում է այլ ճանապարհներ` գազը Եվրոպա հասցնելու համար. Ադրբեջանի նախագահն ասել է. «Մենք այլընտրանք չունենք, քանի որ Թուրքիայի առաջարկած պայմաններն անընդունելի են Ադրբեջանի համար»: Ադրբեջանի նախագահը բացահայտ ակնարկել է, […]


Հոկտեմբեր 17, 2009թ. 15:37

«Մենք կարող ենք չգործարկել,Բաքու-Ջեյհան նավթամուղը»,- հայտնել է քաղաքագետ Վաֆա Գուլուզադեն Վեստի.ազ լրատվական կայքի հետ զրույցում: Գուլուզադեն հայտարարել է, որ եթե Թուրքիան, բացի Հայաստանի հետ սահմանը, դա նրա կողմից կդիտվի որպես դավաճանություն, որովհետև Հայաստանը գտնվում է շրջափակման մեջ, իսկ սահմանի բացումը կամրապնդի հայկական կողմի դիրքերը տարածարջանում: Քաղաքագետը նաև նշել է, որ հայ-թուրքական հարաբերությունների տարանջատումը Ղարաբաղյան հակամարտության […]