Թուրք վերլուծաբան Քադրի Գյուրսելն անդրադարձել է այն չորս հիմնական հարցերին, որոնք ուղղվելու են Էրդողանին` հստակ պատասխաններ ստանալու ակնկալիքով: Այս մասին տեղեկացնում է Panorama.am-ը: Եվ այսպես, սպասվում է, որ Վաշինգտոնում Թուրքիայի վարչապետին կարվեն այսօրինակ հարցադրումներ: 1. Իրանի միջուկային ծրագրերի հարցում ի՞նչ եք անելու Իրանի հետ կապված գործընթացն արագորեն փոխվում է: Հնարավոր է, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը […]
Հայ-թուրքական հարաբերություններ
«Պետք է ամուր կառչել այդ հայտարարություններից, որոնցում միջազգային փորձագետներն ու բարձրաստիճան անձինք տարանջատում են հայ-թուրքական հարաբերություններն ու Արցախի հարցը»,- «Փաստարկ» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց «Ժառանգություն» խմբակցության ղեկավար, ԱԺ պատգամավոր Ստեփան Սաֆարյանը: Ս. Սաֆարյանը կարծում է նաև, որ հակառակ դեպքում հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը ստիպված պետք է լինեն սպասելու Արցախի հարցի լուծումից հետո, իսկ […]
Աթենքում Էդվարդ Նալբանդյանը հանդիպում է ունեցել Եվրոպայի Խորհրդի գլխավոր քարտուղար Թյորնբյոր Յագլընդի հետ էր: ԱԳՆ մամուլի և տեղեկատվության վարչության հաղորդմամբ, զրույցի ընթացքում քննարկվել են ԵԽ գործունեությանն առնչվող մի շարք հարցեր: Նախարար Նալբանդյանն ու գլխավոր քարտուղար Յագլընդը հանգամանալից զրույց են ունեցել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի շուրջ: ԵԽ գլխավոր քարտուղարը ողջունել է կազմակերպության անդամ երկրների միջև բնականոն […]
Թուրքագետ Հակոբ Չաքրյանի թարգմանությամբ ներկայացնում ենք թուրքական «Սաբահ» թերթի դեկտեմբերի 2-ի համարում տպագրված «Արեւմուտքի հետ Թուրքիայի հարաբերությունը թունավորող երկու հիմնախնդիր» հոդվածից մի հատված. «Արեւմուտքի հետ Թուրքիայի հարաբերությունը 80 տարի շարունակ թունավորում է երկու հսկա հարց: Առաջինը Կիպրոսի խնդիրն է, երկրորդըՙ Հայկական հարցը: Ով ասես չի զբաղվել Կիպրոսի հիմնահարցովՙ Դենքթաշը, Էջեւիթը, Դեմիրելը: Սակայն չեն կարողացել քանդել […]
ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Արտյուշա Շահբազյանի կարծիքով Թուրքիայի խորհրդարանում արձանագրությունները կվավերացվեն, քանի որ դրանք բխում են Թուրքիայի շահերից. «Նրանք հաստատակամ են իրենց նախապայմաններում, որի շուրջ էլ մենք արտահայտում ենք մեր ամբողջ դժգոհությունը։ Այսօր որպես նախապայման Թուրքիան արձանագրությունների վավերացման խնդիրն ուղղակիորեն կապում է ղարբաղյան խնդրի լուծման հետ. ի՞նչ սկզբունքների հիման վրա և ո՞ւմ օգտին, հասկանալի է։ […]
«Արցախ» ակումբում այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսում ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Արտյուշա Շահբազյանն անդրադարձավ երեկ ՀՅԴ և 11 կուսակցությունների կողմից արված հայտարարությանը, ըստ որի, այդ կուսակցությունները՝ միավորելով ուժերը, պետք է պայքարեն, որպեսզի հայ-թուրքական արձանագրություններն այն տեսքով, որ ներկայումս կան, չվավերացվեն։ Նշվեց, որ բացի այն, որ արձանագրությունները հակասում են Հայաստանի անկախության հռչակագրին և ՀՀ Սահմանադրության 83,5 […]
Euronews-ը ցուցադրել է «Փոփոխություններ բերող քամին Լեռնային Ղարաբաղում» ֆիլմ Արցախի մասին, որը հարուցել է ադրբեջանցիների դժգոհությունը: Սակայն չենք կարող չնշել, որ վերոնշյալ ֆիլմում առկա են նաև մտահոգիչ անճշտություններ: Այսպես. օրինակ՝ հայերի կորուստները 7 հազարի փոխարեն նշված է` 17 հազար, ԼՂՀ-ի տարածքը երկու անգամ փոքր է ներկայացվում: Եթե հաշվի առնենք, որ Հայաստանը և որոշ գերտերություններ հայ-թուրքական […]
ԱԺ Հանրապետական պատգամավոր, ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը այսօր Մամուլի ազգային ակումբում ասել է, թե դրական տեղաշարժեր է նկատվում նաև Ղարաբաղյան խնդրի կարգավորման գործընթացում: Հանրապետական պատգամավորը էական է համարել, որ երեկ Միացյալ Նահանգների պետքարտուղարի տեղակալ Ֆիլիպ Գորդոնը հենց Անկարայում` ԱՄՆ դեսպանատանը շեշտել է, որ հայ– թուրքական հարաբերությունների եւ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի […]
ArmAr.am- էլեկտրոնային օրաթերթն իր ընթերցողներին է ներկայացնում` Երևանի պետական համալսարանի հայագիտական հետազոտությունների ինստիտուտի փորձագետների վերլուծությունները` Հայաստան-Թուրքիա հարաբերությունների մասին Նման հարցադրումը, անշուշտ, շատերի համար խիստ զարմանահարույց կարող է լինել: Եվ դա պատահական չէ, քանզի դժվար է առաջին իսկ պահից «որսալ» երկու Մհերի և ստորագրված արձանագրությունների եղելության միջև որոշակի «կապը»: Եվ սա այն դեպքում, երբ ստորագրված արձանագրությունների […]
«Համաշխարհային ասպարեզում ուժի հիմնական վերկտորները կիսում են այն հիմնական գաղափարը, որ հայ-թուրքական հարաբերությունները ոչ մի կերպ չի կարելի կապել հայ-ադրբեջանական հարաբերությունների, Արցախի հարցի կարգավորման հետ»,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը: Ընդ որում, ըստ պարոն Սաֆրաստյանի, Թուրքիայի կողմից այս երկու գործընթացները մեկը մյուսով պայմանավորելը ոչ մի ազդեցություն չի թողնում բարձր ատյաններում ու միջազգային ասպարեզում, […]




