Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլը ֆրանսիական «L’Express» ամսագրին տված հարցազրույցում, խոսելով հայ-թուրքական հարաբերությունների մասին, հայտարարել է, թե այդ առումով արձանագրությունների ստորագրումը առաջին քայլն էր, իսկ հետո` «Աստծո կամոք ամեն ինչ լավ կլինի»: Նա տեղեկացրել է, որ այժմ Թուրքիայի կառավարությունը պատրաստվում է փաստաթղթերը ներկայացնել խորհրդարանի վավերացմանը: Ապա խոսքը համեմել ժողովրդական մի ասացվածքով, թե` «Բարի կամքը միշտ […]
Հայ-թուրքական հարաբերություններ
Ինը քայլ` նախքան արձանագրությունների վավերացումը Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների «կարգավորման» առաջին իսկ փորձըՙ Ցյուրիխում հոկտեմբերի 10-ին տեղի ունեցած արձանագրությունների ստորագրման արարողությունը, ձախողման եզրին հայտնվեց, երբ երկու երկրների արտգործնախարարները առարկեցին արարողությունից հետո հնչեցվելիք հայտարարությունների տեքստերի բովանդակությանը: Քանի որ երկու կողմերն էլ իրավունք ունեին նախօրոք ծանոթանալու մյուսի ելույթին, Հայաստանի արտգործնախարարը բողոքեց, որ թուրքական կողմը ծրագրել է […]
Վարդան ՕՍԿԱՆՅԱՆ Վատ ձևակերպված արձանագրությունները, որոնք նախանշում են հայ-թուրքական պաշտոնական հարաբերությունների սկիզբը, Ցյուրիխում պսակվեցին անորոշ և անխոստումնալից ստորագրման արարողությամբ: Ստորագրող կողմերը և արարողությանը ներկա համաշխարհային տերություների ներկայացուցիչները քար լռությամբ ուղեկցեցին փաստաթղթերի ստորագրումը: Երբ նման “պատմական” պահին կողմերից և վկաներից որևէ մեկն ի վիճակի չէ մյուսների համար ընդունելի և համաձայնեցված որևէ բան ասել ո’չ երկար սպասված […]
Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման նկատմամբ անտարբեր չեն ոչ տարածաշրջանի մեր հարևան պետությունները, ոչ էլ միջազգային քաղաքական դաշտի գլխավոր խաղացողները: Այլ կերպ լինել չէր էլ կարղ: Տարածաշրջանը դարձել է «Հյուսիս-Հարավ» և «Արևելք-Արևմուտք» գլոբալ քաղաքական ուժահոսքերի մեծ խաչմերուկը, դրանց հատման ու բախման կետը: Հայաստանի Հանրապետության և Թուրքիայի միջև փակ սահմանը որոշակիորեն սահմանափակում է քաղաքական խոշոր դերակատարների գործունեությունը […]
Ցյուրիխում հայ-թուրքական արձանագրությունների ստորագրման պատվիրակության կազմում էր նաև արտգործնախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը։ Նա այսպես մանրամասնեց փաստաթղթի ստորագրման ձգձգման պատճառները. «Առաջինը պետք է ելույթ ունենային փաստաթղթերը ստորագրող երկրների ԱԳ նախարարները, ապա ելույթներով պետք է հանդես գային բոլոր ներկաները»,-ասում է պարոն Քոչարյանն ու հավելում, թե քանի որ շատ էր կարևորվում բանավոր խոսքը, տեքստերը պետք է նախապես տրամադրվեին […]
Նախագահ Սերժ Սարգսյանն աշխատանքային այցով Մոսկվա մեկնելուց առաջ «Զվարթնոց»օդանավակայանում պատասխանել է լրագրողների հարցերին. Պարոն Նախագահ, հիմա, երբ արձանագրություններն արդեն ստորագրված են, կարելի՞ է համարել, որ Ձեր դրած պայմանը` Թուրքիա գնալ բաց սահմանի դեպքում, կատարված է: Նախագահ Սարգսյան– Մենք երբեք որեւէ մեկի հետ նախապայմանների լեզվով չենք խոսել: Ընդհակառակը, մենք միշտ պնդել ենք, որ մեր հարաբերությունները պետք […]
Հայաստանի և Թուրքիայի միջև ստորագրված արձանագրությունների համատեքստում գլխավոր խնդիրը, որ տարընթերցումների տեղիք է տալիս, 1921թ. կնքված Կարսի պայմանագիրն է: Տարիներ շարունակ թուրքական կողմը պահանջում է, որ երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման միակ ճանապարհը վերոհիշյալ պայմանագրի վերահաստատումը լինի: Հայ-թուրքական վերջին արձանագրություններում առանձին կետով նշված է` կողմերը պարտավոր են ճանաչել երկու երկրների միջև գոյություն ունեցող ընդհանուր […]
Մեր երկիրը կանգնած է կարևորագույն պատմական և քաղաքական որոշման առաջ, և Սիվիլիթասում մենք հավատում ենք քաղաքական բանավեճի կարևորությանը: Բայց այս արձանագրությունների դեպքում, կարծում եմ, որ քննարկումը շեղվել է ճիշտ ուղուց: Մենք ոչ միայն կանգնել ենք փաստի առաջ, այլև ասվում է, որ ոչինչ հնարավոր չէ փոխել և որ այդ փաստաթղթերը որևէ նախապայման չեն պարունակում: Այս արձանագրությունները […]
«Հայաստանի եվրոպական շարժում» կազմակերպությունը մտահոգված է հայ–թուրքական հարաբերությունների վերականգնման գործընթացի կապակցությամբ։ Այս մասին Tert.am–ին իր մտահոգություններն է հայտնել կազմակերպության նախագահ Վիկտոր Ենգիբարյանը։ «Մի կողմից մեր պետությունը, մեր նախագահը, իրավացիորեն, առաջարկում է հարաբերությունների վերականգնում առանց նախապայմանների, մյուս կողմից թուրքական կողմը իր նախապայմաններն է առաջարկում, որոնց հայկական դիվանագիտական ենթակառուցվածքները համարժեք արձագանքի չեն արժանացնում։ Մենք մտահոգ ենք, ու […]




