Քաղաքագետ Դավիթ Բաբայանն անդրադառնալով Օբամա-Էրդողան հանդիպմանը, նկատեց, թե Էրդողանի խոսքում, այնուամենայնիվ, նախապայմաններ կան։ ArmAr.am-ի թղթակցի հետ զրույցում նա նշեց, որ Թուրքիայի վարչապետի նման հայտարարությունները կանխատեսելի էին և դրանով մեկ անգամ ևս, կարելի է ասել, պարզաբանվում են մի շարք կարևորագույն գործընթացներ։ «Առաջինը, որ Թուրքիան պատրաստ չէ հայ-թուրքական հարբերությունների զարգացման գործընթացում` առանց նախապայմանների շարժվել առաջ։ Եվ երկրորդ, […]
Հայ-թուրքական հարաբերություններ
2008 թ. սեպտեմբերից ի վեր Թուրքիայի հետ Հայաստանի բանակցությունների նպատակն էր առանց որևէ նախապայմանների դիվանագիտական հարաբերությունների հաստատումն ու արդյունքում միակողմանի փակ սահմանի բացումը: Այս սկզբունքով է ՀՀ արտաքին գերատեսչության կողմից մեկնարկել և ընթացել բանակցային ողջ գործընթացը, որի արդյունքում` 2009 թ. մարտ-ապրիլին համաձայնեցվեցին, իսկ հետագայում նախաստորագրվեցին արձանագրությունները: Վերջապես, հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում այդ փաստաթղթի տակ իրենց ստորագրությունները […]
Շուրջ երեք ամիս է խոսեցինք, ասեցինք, ազգովին քննարկեցինք, վիճեցինք, լարվեցինք, անգամ զայրացանք, սակայն այդպես էլ եզրահանգման չեկանք: Տարակարծիք մնացինք ու… բաժանվեցինք: Այդպես էլ չփորձեցինք, մենք մեզ համար չպարզեցինք, թե իրականում ո՞րն է դրված խնդիրը և ո՞րն է լինելու ակնկալվող արդյունքը, ի վերջո, ո՞րն է բուն հանցագործությունը, որո՞նք են հիմնական՝ առանցքային վտանգները և ի՞նչպիսին կարող են […]
«Եթե չսկսվի ղարաբաղյան խնդրի լուծման համար օկուպացված ադրբեջանական հողերն ազատելու գործընթաց, Թուրքիայի մեջլիսում արձանագրությունների քննարկումն անհնար կլինի», – ԱՊԱ-ին հարցազրույցում հայտարարել է Թուրքիայի խորհրդարանի փոխնախագահ, կառավարող Արդարության և զարգացման կուսակցության անդամ Սադիք Յաքութը: Վերջինիս խոսքով, կանոնակարգի համաձայն, խորհրդարանում քննարկման համար պարտադիր ժամկետ նախատեսված չէ:«Մենք արձանագրությունների հետ կապված կարծիքներ ենք փոխանակում մեր արտգործնախարարության հետ: Գոյություն ունեն […]
«Թուրքերը չեն սիրում ներողություն խնդրել: Նույնիսկ ամենալիբերալ թուրքի համար հաճելի չէ ներողություն խնդրել իր օսման նախնիների համար»,-ասել է Անկարայի «Սաբահ» թերթի մամլո բաժնի նախկին ղեկավար Ասլի Այդինտասբասը: Ըստ «REGNUM» գործակալության, լեհական «Polityka» պարբերականը գրում է որ եթե այսօր թուրքերը ցույց են տալիս, որ ինչ-որ բաներ հասկացել են, ապա դա «միայն Եվրամիության պարտադրանքով, այդ կառույց մուտք […]
Հայտնի թուրք պատմաբան Թաներ Աքչամը, գտնվելով Միացյալ Նահանգներում հայությանը կոչ է արել ողջ ներուժով շարունակել Հայոց Ցեղասպանության ճանաչման գործընթացը և միջազգային հանրությանն ապացուցել, որ հայ-թուրքական արձանագրությունների ստորագրումն ամենևին չի նշանակում, որ հայկական հարցը սառեցվում է ու Ցեղասպանության ճանաչման գործընթացը կասեցվում: Ամերիկահայության հետ հանդիպման ժամանակ վերջիններս թուրք գրողին ասել են, եթե խնդիրը հարաբերությունների կարգավորումն է, ապա […]
Վտանգվո՞ւմ է արդյոք, հայի ինքնությունը Հայաստանի և Թուրքիայի փոխհարաբերությունների զարգացման դեպքում Հայաստանի և Թուրքիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման դեպքում մեր ազգային ինքնության կորստի մասին պատկերացումները համակարգված չեն և կարիք ունեն պարզաբանման: Ինքնությունը պատմամշակութային երևույթ է, որի հիմքում ընկած են այնպիսի էական գործոններ, ինչպիսիք են ազգային պատկանելիո-թյան զգացումը, ազգային ինքնագիտակցությունը, պետությունը, լեզուն, ավանդույթները: Ակնհայտ է, որ […]
Ռամկավար Ազատական կուսակցության Հայ Դատի Իրավաց Խորհրդի ուսումնասիրությունները եւ եզրակացությունները տխրահռչակ հայ-թուրքական արձանագրությունների օրինականության վերաբերյալ Ռամկավար Ազատական կուսակցության Հայ Դատի Իրավաց Խորհուրդը ուսումնասիրելով հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում ստորագրված “հայ-թուրքական երկու արձանագրությունների” համապատասխանումը ՀՀ օրենսդրութանը, ինչպես նաեւ այդ գործընթացին նախորդած նախապատրաստական աշխատանքները, դրանք որակում է ՀՀ օրենքներին հակասող գործառույթներ, որոնք իրականացրել է ՀՀ կառավարությունը, եւ առաջարկում է […]
Ինչո՞ւ են Վրաստանի իշխանությունները դրական արտահայտվում Վերին Լարս անցակետի բացման առնչությամբ. դա ամենևին է Հայաստանին օգնելու նպատակով չի արվում, համոզված է ՀՀԿ խմբակցության անդամ, Ջավախք հայրենակցական միության նախագահ Շիրակ Թորոսյանը. «Վրաստանը պարզապես, մտավախություն ունի, որ հայ-թուրքական սահմանը բացվելու պարագայում կարող է կորցնել տարանցիկ երկրի նշանակությունը Հայաստանի համար եւ զրկվել այդ կարգավիճակի բերած միլիոնավոր դոլարներից»: […]
«Հայաստանն ամեն ինչ պետք է անի, որպեսզի հայ-թուրքական հարաբերությունները գերտերությունների կողմից չօգտագործվեն որպես գործիք` իրենց խնդիրների կարգավորման գործում»,-այսօր «Մարդու իրավունքների ու ժողովրդավարության ինստիտուտում» տեղի ունեցած կլոր սեղանի ժամանակ հայտարարեց փորձեգետ Մանվել Սարգսյանը: Փորձագետը մտավախություն հայտնեց նաև այն առումով, թե Թուրքիան, ունենալով բազում խնդիրներ` քրդական, Կիպրոսի, այժմ նաև Իսրայելի հետ, կարող է դրանց լուծման համար հանցավոր […]




