ԼՂ Հանրապետություն

Սեպտեմբեր 29, 2010թ. 09:52

Լույս է տեսել  «Լուծումներ Լեռնային Ղարաբաղի/Արցախի համար. Ինքնորոշում և ճանաչում»  գիրքը: Գրքում եվրոպացի հեղինակավոր գիտնականները հիմնավորում են Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման և ճանաչման իրավունքը՝ միջազգային իրավունքի, քաղաքագիտության, անվտանգության, պատմության և իրավափիլիսոփայության տեսանկյուններից: Տեղեկացնենք, որ գիրքը տպագրվել է տեսել գերմանական Նոմոս հրատարակչությունում: Այսօր տեղի կունենա գրքի շնորհանդեսը:


Սեպտեմբեր 29, 2010թ. 09:14

Արցախի Հանրապետության վարչապետ Արա Հարությունյանի գլխավորությամբ անցկացված խորհրդակցության ժամանակ քննարկվել են գյուղատնտեսական հարցեր: Խորհրդակցությանը ներկա գյուղնախարար Ա.Ծատրյանը և շրջվարչակազմերի ղեկավարները վարչապետին իրազեկել են աշնանացանի ընթացքի վերաբերյալ: Գյուղնախարարի տեղեկատվությամբ` առ այսօր հանրապետությունում կատարվել է ավելի քան 20 հազար հեկտար հերկ: Բուն ցանքի աշխատանքները դեռ առջևում են: Վարչապետը հրահանգեց հետևել, որպեսզի ապահովվի լրիվ ցանքաշրջանառությունը, օգտագործվի որակյալ սերմացու […]


Սեպտեմբեր 28, 2010թ. 14:52

Այսօր տեղի է ունեցել ԼՂՀ կառավարության հերթական նիստը` վարչապետ Արա Հարությունյանի նախագահությամբ: Օրակարգային առաջին հարցի` ԼՂՀ 2011-2013 թթ. պետական միջնաժամկետ ծախսերի ծրագրի կապակցությամբ կառավարության ղեկավարը իր ներածական խոսքում նշել է, որ համաշխարհային տնտեսական ճգնաժամի պատճառով գործադիրը չի հաստատել 2010-2012 թթ. համար նմանատիպ փաստաթուղթ` հնարավոր չէր կանխատեսել եկամտային ու ծախսային հիմնավոր տվյալներ: Այժմ կա նման հնարավորություն […]


Սեպտեմբեր 28, 2010թ. 10:09

Խոր հարգանք տածելով Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու և Ձեր հովվապետական առաքելության հանդեպ, խնդրում ենք չշարունակել ադրբեջանցի հանցագործի դին Ադրբեջանին վերադարձնելու հարցում Ձեր միջնորդությունը…


Սեպտեմբեր 27, 2010թ. 16:30

Սեպտեմբերի 27-ին ԼՂՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Արթուր Թովմասյանը հանդիպում է ունեցել ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Սամվել Նիկոյանի հետ։ Ողջունելով աշխատանքային այցով ժամանած գործընկերոջը, ԼՂՀ ԱԺ փոխնախագահը կարևորեց Արցախ-Հայաստան միջխորհրդարանական համագործակցության ազգաշահ բնույթն ու այդ ասպարեզում ձևավորված ավանդույթները։ Այդ համատեքստում, որպես թարմ օրինակներ, նա վկայակոչեց ԼՂՀ Ազգային ժողովի սոցիալական ոլորտի հարցերի մշտական հանձնաժողովի մի […]


Սեպտեմբեր 27, 2010թ. 13:30

Ոմն Ռիզվան Հուսեյնով News.az կայքում, որն ակնհայտորեն Իլհամ Ալիեւի աշխատակազմի ցուցումներով է աշխատում, «բացահայտումների» շարք է հեղինակում…


Սեպտեմբեր 27, 2010թ. 12:06

Սեպտեմբերի 25-ին Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար Բան Կի-մունի հետ: Այս մասին տեղեկացնում է ԱԳՆ լրատվական ծառայությունը: Ըստ հաղորդման, Բան Կի-մունը բարձր է գնահատել Հայաստանի դերակատարությունը ՄԱԿ-ի նպատակների իրականացման գործում և մասնակցությունը Հազարամյակի զարգացման նպատակների գագաթաժողովին: ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի խնդրանքով Հայաստանի արտգործնախարարը ներկայացրել է արցախյան հիմնախնդրի կարգավորման գործընթացի վերջին զարգացումները: Այս […]


Սեպտեմբեր 27, 2010թ. 10:32

Դիպուկահար հրացաններից գնդակոծել է Հադրութի, Մարտունու, Ասկերանի և Մարտակերտի պաշտպանական ուղղություններում տեղակայված հայկական դիրքերը:


Սեպտեմբեր 24, 2010թ. 13:35

Ըստ ռազմական փորձագետ ԴԱՎԻԹ ՋԱՄԱԼՅԱՆԻ. «Արցախի Հանրապետության սահմանները ավարտվում են այնտեղ, որտեղ կանգնած է հայ զինվորը: Արցախը կայանում է իր փաստացի` 12000 քառ. կմ տարածքում, որը սահմանադրորեն հռչակված է իբրեւ իր անբաժան մասը: Հետեւաբար չկան ազատագրված տարածքներ, կա ազատագրված Արցախ, եւ վերջ: Պետք է հանդես բերել առավելագույն իրատեսություն. մեր օրերում տարածքային զիջում ասվածն այլեւս հրատապ […]


Սեպտեմբեր 24, 2010թ. 13:07

Ցաւօք, այս իրաւական եզրերը, հիմնականում քաղաքական դրդապատճառներով, յաճախ սխալ են գործածւում: