Ինչն ամենևին չի բխում համակամարտության էությունից Հարցազրույց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ ԱՐՄԵՆ ՌՈՒՍՏԱՄՅԱՆԻ հետ – ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահ Ջ. Ուորլիքը իր հայտնի ելույթում շեշտեց, թե չի խոսում համանախագահների անունից և իր ուղերձը ներկայացնում է միայն ԱՄՆ կառավարության պաշտոնական քաղաքականությունը. հույս կար, թե Ադրբեջանի հանդեպ ռեվերանս հիշեցնող Ուրլիքի դրույթները չեն արժանանա մյուս երկուսի համաձայնությանը: Մինչդեռ, […]
ԼՂ Հանրապետություն
Ամերիկայի Կալիֆորնիայի նահանգի խորհրդարանը մայիսի 8-ին կայացած քվեարկությամբ ճանաչեց Լեռնային Ղարաբաղի անկախությունը։ Քվեարկության արդյունքում 70 կողմ եւ 1 դեմ ձայներով Ամերիկյան խոշորագույն նահանգներից մեկը ընդունել է դեռ մայիսի 5-ին Նահանգային ասամբլեայի իրավական հարցերով հանձնաժողովի ընդունած բանաձեւը, որով ներկայացուցչական մարմինը խրախուսում եւ աջակցում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության՝ որպես ազատ եւ անկախ պետություն զարգանալու ջանքերը, որպեսզի իր […]
Հայաստանում ԱՄՆ դեսպան ջոն Հեֆերնը լրագրողների հետ ճեպազրույցում ներկայացրել է 3 պատճառ, որը դրդել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքին ներկայացնել ղարաբաղյան հակամարտության կարգավորման վեց կետանոց հիմնարար սկզբունքները: Առաջին պատճառը, ըստ դեպսանի, մայիսի 14-ին հրադադարի կնքման 20 ամյակն է: «Հրադադարի քսանամյակին ընդառաջ ա գտավ, որ արժե քաղաքականությունը ներկայացնող, պարզաբանող հայտարարություն անել»,- լրացրեց դեսպանը: […]
ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հնարավոր ուղիների մասին ելույթով նախօրեին հանդես եկել Քարնեգիի միջազգային հիմնադրամում: Ելույթում առկա շեշտադրումների վերաբերյալ panorama.am-ը զրուցել է «Եվրոպական ինտեգրացիա» ՀԿ նախագահ, փորձագետ Կարեն Բեքարյանի հետ: «Պետք է նշել, որ ելույթը բավական հետաքրքիր էր: Սակայն այլ հարց է, թե այդ հետաքրքրության արդյունքում տխրում ե՞ս, թե […]
Հաջորդ շաբաթ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները կայցելեն տարածաշրջան։ Այս մասին հայտարարել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը: «Գալիք շաբաթ կնշենք հրադադարի համաձայնագրի ստորագրման 20-ամյակը: Չնայած մենք կարող ենք փոքր-ինչ հպարտանալ, որ կարողացել ենք խուսափել պատերազմի անմիջական վերսկսումից, բայց պետք է նաեւ համաձայնենք, որ ներկայիս իրավիճակն անընդունելի եւ անկայուն է»,- ասել է ամերիկացի դիվանագետը:
Անդրադառնալով ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահ Ջեյմս Ուորլիքի և ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնի վերջին հայտարարություններին՝ ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը շեշտել է.
Դեպի անցյալ վերադարձի մասին խոսք անգամ լինել չի կարող: Լեռնային Ղարաբաղի ճակատագիրը որոշվել է նրա ժողովրդի կողմից 1991 թ. անկախության հանրաքվեի ժամանակ՝ ազատ և իրավական կամաարտահայտության միջոցով: ԼՂՀ անկախությունն ու անվտանգությունը բացառիկ արժեքներ են, որոնք ենթակա չեն որևէ սակարկության:
Միրկադիրովները, յունուսները Ալիևի վաչախմբից տարբերվում են միայն նրանով, որ այսօր դեռ դեմ են պատերազմի վերսկսմանը, և դարձյալ ոչ թե նրա համար, որ հայամետ են, այլ որովհետև գիտեն, որ դա կարող է կործանարար լինել Ադրբեջանի համար:
ԼՂՀ ԱԳՆ մամուլի ծառայության մեկնաբանությունը «Artsakhpress.am»-ին Հարց․ Ինչպե՞ս կմեկնաբանեք ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահ Ջեյմս Ուորլիքին անվստահություն հայտնելու, նրա հետ աշխատելուց հրաժարվելու եւ նրան այդ պաշտոնից հետ կանչելու վերաբերյալ Ադրբեջանի արտաքին գործերի փոխնախարար Արազ Ազիմովի հայտարարությունը։ Պատասխան․ Այդ հայտարարությունն Ադրբեջանի ապակառուցողական դիրքորոշման հերթական դրսևորումն է՝ միտված ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահության ձևաչափի խաթարմանը և ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության […]
“Թույլ տվեք ներկայացնել “հաստատված” փոխզիջման հիմնական տարրերը, որոնք բոլորն էլ հանրայնացվել են նախագահներ Օբամայի, Մեդվեդևի և Սարկոզիի 2009թ. Լ՛Ակիլայի և 2010թ. Մուսկոկայի համատեղ հայտարարություններում հիշատակվելով: Այս սկզբունքներն ու տարրերը կազմում են Մինսկի խմբի ու Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ ԱՄՆ քաղաքականության հիմքը:




