ԼՂ Հանրապետություն

Մայիս 5, 2014թ. 23:18

Ադրբեջանը նյարդայնորեն է արձագանքել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Ջեյմս Ուորլիքի հայտարարած ճշմարտությանը, թե Արցախը նույնպես պետք է մասնակցի հակամարտության կարգավորման գործընթացին: Tert.am-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց Լեռնային Ղարաբաղի Նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը՝ մեկնաբանելով պաշտոնական Բաքվի արտահայտած դժգոհությունը Ուորլիքից, թե իբր՝ վերջինս հայամետ դիվանագիտություն է վարում: Նշենք, որ ադրբեջանական APA լրատվական գործակալությունն օրեր առաջ […]


Ապրիլ 23, 2014թ. 22:26

Քաղաքական պայքարից շրջադարձ արվեց դեպի զինյալ պայքար, ԱՍԱԼԱ-ի գործողություններից աշխարհն արթնացավ, աշխարհը խոսեց Հայկական հարցի մասին, ամենուր նույն հարցն էր տրվում՝ ինչո՞ւ են հայերը սպանում թուրք դիվանագետներին: Իսկ պատասխանները հնչում էին դատավարությունների ժամանակ:


Ապրիլ 22, 2014թ. 23:45

Վերջին ամիսների ընթացքում հայրենի քաղաքական դաշտի ընդդիմադիր հատվածում իշխող տրամադրությունները վկայում են, որ այս ուժերը իսպառ կորցրել են ժամանակի զգացողությունը։ Մինչդեռ ներկայումս Հայաստանում ու նրա շուրջ ձեւավորվում է սկզբունքորեն նոր ներքին ու մանավանդ արտաքին կացություն, որի հիմնական առանձնահատկություններն են. ա) ներքաղաքական պայքարում անխուսափելի դարձող գոնե մի քանի ամսվա թայմ-աուտը, բ) երկրի եւ ողջ հասարակության ուշադրության […]


Ապրիլ 18, 2014թ. 01:26

ԼՂՀ նախագահի խոսնակ Դավիթ Բաբայանը անհեթեթություն է համարում Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հայտարարությունը, թե Ադրբեջանը կողմնակից է Ղարաբաղին ամենաբարձր մակարդակի ինքնավարություն տրամադրելուն: «Մեզ համար դա անհասկանալի է, մենք անկախ պետություն ենք, ի՞նչ բարձր ինքնավարություն: Այդ հայտարարությունը ո՛չ տրամաբանական է, ո՛չ էլ տեղին է, սա ընդհանրապես անհեթեթություն է, ինչպե՞ս կարելի է անկախ պետությունը փոխանակել կամ փոխարինել […]


Ապրիլ 16, 2014թ. 21:55

“Ես չեմ կարծում, որ Իրանի պաշտպանության նախարարը նման հայտարարություն հնչեցրած լինի ու չեմ բացառում, որ, իրոք, սա ադրբեջանական լրատվամիջոցներին հատուկ գործելաոճ է, երբ նենգափոխում են օտարերկրյա պաշտոնյաների խոսքերը”:


Ապրիլ 16, 2014թ. 00:04

Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի Բյուրոն որոշում է կայացրել ընթացք տալ Ադրբեջանի՝ Լեռնային Ղարաբաղի Սարսանգի ջրամբարի հետ կապված նախաձեռնությանը։ Ինչպես հայտնում է Ստրասբուրգում Panorama.am-ի թղթակիցը, Բյուրոյում բանաձեւի նախաձեռնությունը հաստատվել է, նշանակվելու է զեկուցող, որը պետք է համապատասխան զեկույց պատրաստի Սարսանգի ջրամբարի վերաբերյալ։ Զեկույցը, հավանաբար, կքննարկվի ԵԽ ԽՎ հաջորդ նստաշրջանում։ Սա առաջին անգամ չէ, որ ադրբեջանցիները միջազգային […]


Մարտ 31, 2014թ. 23:21

Վերջերս Արցախի մէջ տեղի ունեցած ՀՅԴ Միջմարմնական խորհրդաժողովին առիթով Արցախի մեր պաշտօնակից «Ապառաժ»-ը հարցազրոյց մը ունեցաւ ՀՅԴ Բիւրոյի ներկայացուցիչ Հրանդ Մարգարեանի հետ: Հարցազրոյցին մէջ ՀՅԴ Բիւրոյի ներկայացուցիչը գլխաւորաբար կ՛անդրադառնայ խորհրդաժողովին ընթացքին արծարծուած հիմնական հարցին` Արցախի հզօրացման եւ միջազգային ճանաչման համար թափուելիք ճիգերուն: Ստորեւ կու տանք հարցազրոյցը` ամբողջութեամբ: ՀԱՐՑՈՒՄ.- Արցախում առաջին անգամ էր, որ գումարուեց ՀՅԴ […]


Մարտ 27, 2014թ. 23:31

Թուրքիայի եւ ՆԱՏՕ-ի մյուս անդամ երկրների՝ Ռուսաստանի հանդեպ վարվող լկտի քաղաքականությունը զսպող միակ գործոնը Սեւծովյան շրջանում «Մոսկվա» հրթիռահածանավն է, որի մարտական հզորությունը, իհարկե, կարող է սառեցնել ցանկացած արեւմտյան ստրատեգների տաք գլուխները։


Մարտ 21, 2014թ. 01:02

Հայաստանի եւ Ռուսաստանի նախագահների միջեւ մարտի 19-ի երեկոյան տեղի ունեցած հեռախոսազրույցի ժամանակ Ղրիմի հանրաքվեին կատարած անդրադարձի մասին տեղեկատվությունը «ոգեւորել» է Ուկրաինայի «Սվոբոդա» ֆաշիստական համարվող կուսակցության առաջնորդին ու Ռադայի խմբակցությանը: Իսկ Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնն էլ, յուրովի «ձայնակցելով» ուկրաինական ազգայնամոլներին, իր հերթին տարօրինակ արտահայտություններ է իրեն թույլ տվել: Նա մասնավորապես ասել է. «Ցավալի է, որ […]


Մարտ 21, 2014թ. 00:59

Հարցազրույց քաղաքագետ ՄԱՆՎԵԼ ՍԱՐԳՍՅԱնԻ հետ -Ամեն անգամ, երբ որևէ ժողովրդի կողմից իրականացվում է ինքնորոշման իրավունքի սկզբունքի իրացում, և՜ Արցախում, և՜ Հայաստանում ոգևորված խոսում ենք այն մասին, թե դա լավ նախադեպ է Արցախի համար, մոռանալով, որ հենց Արցախն է հանդիսանում նման դեպքերի նախադեպը: Արդյո՞ք այսպիսի շեշտադրումները Արցախի պարագայում ժամանակավրեպ չեն, գուցեև վտանգավոր, չէ՞ որ հանձին Արցախի […]