ԼՂ Հանրապետություն

Մարտ 21, 2014թ. 00:31

Ղրիմի հանրաքվեն եւ դրա արդյունքների վավերացման գործընթացի հանդեպ Հայաստանի դիրքորոշումը հստակեցնելու խնդիրը վերջին օրերին շատ է քննարկվել մամուլում։ Իսկապես, աշխարհի գերհզոր ուժերի սուր դիմակայության պայմաններում փոքր երկրների համար երբեմն ստեղծվում է մի այնպիսի կացություն, երբ թվում է, թե լավագույն դիրքորոշումը դրա բացակայությունն է։ Սկզբնական շրջանում այդպես էլ վարվում էր մեր արտգործնախարարությունը՝ իր խուսափողական հայտարարություններում արձանագրելով […]


Մարտ 19, 2014թ. 21:52

“Մեր արեւմտյան գործընկերները, Միացյալ Նահանգների գլխավորությամբ, իրենց գործնական քաղաքականության մեջ գերադասում են առաջնորդվել ոչ թե միջազգային իրավունքով, այլ ուժեղի իրավունքով: Նրանք հավատացել են իրենց ընտրյալ եւ բացառիկ լինելուն, այն բանին, որ իրենց թույլ է տրված որոշել աշխարհի ճակատագիրը, որ միայն իրենք կարող են իրավացի լինել: Նրանք գործում են այնպես, ինչպես խելքներին փչի…”


Մարտ 17, 2014թ. 23:29

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մարտի 17-ին ընդունել է Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտի՝ Մատենադարանի տնօրեն Հրաչյա Թամրազյանին եւ ճարտարապետ Արթուր Մեսչյանին: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, հանդիպմանը քննարկվել են Արցախում Մատենադարանի հիմնադրման եւ Ստեփանակերտի Վահրամ Փափազյանի անվան դրամատիկական թատրոնի շենքի հիմնանորոգման հետ կապված հարցեր: Նախագահ Սահակյանը կարեւորել […]


Մարտ 17, 2014թ. 23:06

ՀՀ ԱԺ նախագահ, Միջխորհրդարանական միությունում ԱԺ պատվիրակության ղեկավար Հովիկ Աբրահամյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 17-ին Ժնեւում մասնակցեց Միջխորհրդարանական միության 130-րդ վեհաժողովի աշխատանքներին: ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակության կազմում են Կարեն Ճշմարիտյանը, Հեղինե Բիշարյանը, Կարինե Աճեմյանը: Առավոտյան տեղի ունեցավ Միջխորհրդարանական միության ղեկավար խորհրդի նիստը, որից հետո աշխատանքները սկսեց Միջխորհրդարանական միության 130-րդ վեհաժողովը: Վեհաժողովի աշխատանքներին մասնակցում էին շուրջ 150 […]


Մարտ 14, 2014թ. 17:12

-Խիստ մտահոգիչ է նաեւ հայ ռազմագերիների հարցը։ Համարժե՞ք են միջազգային կառույցների քայլերը, այս իրավիճակում ի՞նչ պետք է անի հայկական կողմը:


Մարտ 9, 2014թ. 15:54

Խոջալուի խաղաղ բնակիչները գնդակահարվել են ադրբեջանական զինված կազմավորումների կողմից վերահսկվող Աղդամի շրջանում և ԼՂՀ՝ Աղդամի շրջանին հարակից տարածքում։ Նրանք են կրում խաղաղ բնակիչների զոհվելու պատասխանատվությունը։


Մարտ 9, 2014թ. 15:47

ԳԱԼԱ-ի զրուցակիցն է ԼՂՀ Ազգային Ժողովի պատգամավոր, Արցախի հերոս Վիտալի Բալասանյանը: -Պարոն Բալասանյան, ո՞րն է Ձեր գնահատականը Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձություններին: Հատկապես հետաքրքիր է Ձեր գնահատականը Ղրիմում ռուսական զորքերի գործողությունների մասին: -Միջազգային հանրությունը, մենք բոլորս պետք է ևս մեկ անգամ էքսկուրս անցկացնենք աշխարհի քաղաքական քարտեզով և փաստենք բոլոր պետությունների առկայությունը քաղաքական քարտեզի վրա և տանք […]


Մարտ 6, 2014թ. 15:24

Ադրբեջանում Մեծ Բրիտանիայի դեսպան Իրֆան Սիդդիգը, ելույթ ունենալով Խազար համալսարանում «Մեծ Բրիտանիայի ու Հյուսիսային Իռլանդիայի քաղաքականությունն ու քաղաքական մշակույթը» զեկույցով, զուգահեռներ է անցկացրել ղարաբաղյան հակամարտության ու Մեծ Բրիտանիայի կազմից Շոտլանդիայի դուրս գալու մտադրության միջև: «Այն, ինչ կատարվում է Բրիտանիայում, նույնպես հետաքրքիր է: Շոտլանդիայի որոշ բնակիչներ չեն ցանկանում մնալ Մեծ Բրիտանիայի կազմում: Պատերազմ սանձազերծելու փոխարեն, մենք […]


Մարտ 6, 2014թ. 02:30

Անցած դարի սկզբին, 1921 թվականին բոլշևիկները Լեռնային Ղարաբաղը ապօրինաբար բռնակցեցին Խորհրդային Ադրբեջանին, իսկ տասնամյակներ անց ԽՍՀՄ ղեկավար Նիկիտա Խրուշչովը առանց իրավաբանական անհրաժեշտ ձևակերպման, առանց ժողովուրդների ինքնորոշման իրավունքի կիրառման, այսինքն` կամայականորեն Ղրիմը հանձնեց Ուկրաինային:


Մարտ 6, 2014թ. 02:10

Ադրբեջանում Մեծ Բրիտանիայի դեսպան Իրֆան Սիդդիգը, ելույթ ունենալով Խազար համալսարանում «Մեծ Բրիտանիայի ու Հյուսիսային Իռլանդիայի քաղաքականությունն ու քաղաքական մշակույթը» զեկույցով, զուգահեռներ է անցկացրել ղարաբաղյան հակամարտության ու Մեծ Բրիտանիայի կազմից Շոտլանդիայի դուրս գալու մտադրության միջև: «Այն, ինչ կատարվում է Բրիտանիայում, նույնպես հետաքրքիր է: Շոտլանդիայի որոշ բնակիչներ չեն ցանկանում մնալ Մեծ Բրիտանիայի կազմում: Պատերազմ սանձազերծելու փոխարեն, մենք […]