ԼՂ Հանրապետություն

Դեկտեմբեր 8, 2013թ. 00:44

«Եթե Ռուսաստանը չի ամրանում այստեղ, ուրեմն ամրապնդվելու է Թուրքիան: Ի՞նչ է, դուք ուզում եք՝ Թուրքիա՞ն ամրապնդվի, թե՞ մոռացել եք 1915 թ-ը … Ռուսաստանը, այո՛, պիտի ամրապնդվի, եւ ուրիշ ձեւ չկա…»,-ԳԱԼԱ-ի հետ զրույցում ասաց ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի մամլո խոսնակ Դավիթ Բաբայանը: Նա նաեւ քննադատեց Հայաստանի` ՄՄ-ին անդամակցելու դեմ դժգոհողներին՝ բացատրելով, թե Ռուսաստանի հետ ջերմ հարաբերությունը […]


Դեկտեմբեր 7, 2013թ. 15:02

ԵԱՀԿ-ի անդամ երկրների արտգործնախարարները սատարում են «նոր դինամիկան Ադրբեջանի և Հայաստանի միջև ամենաբարձր մակարդակով երկխոսությունում»: Այդ մասին ասված է ԵԱՀԿ-ի արտգործնախարարների խորհրդի՝ անցած օրերին Կիևում կայացած նիստի արդյունքներն ամփոփող հաղորդագրությունում, որը հրապարակված է ԵԱՀԿ-ի պաշտոնական կայքէջում: «Ձգձգվող հակամարտությունները տարվա ընթացքում Ուկրաինայի նախագահության աշխատանքի կարևոր մասն են կազմել», – նիստի փակման խոսքում հայտարարել է ԵԱՀԿ-ի գործող […]


Նոյեմբեր 26, 2013թ. 01:09

1991-ին Մ.Մելքոնյանը, «Ավո» կեղծանվամբ, հայ ազատագրական պայքարի անկոտրուն գաղափարներով, մեկնում է Հյուսիսային Արցախ, և սեպտեմբերի 14-18-ը մասնակցում է Էրքեջի, Բուզլուխի և Մանաշիդի ազատագրական մարտերին:


Նոյեմբեր 21, 2013թ. 11:27

Ազատագրված տարածքները ԼՂՀ-ի անվտանգության լավագույն երաշխիքն են: Այսօր Հայաստանի վերահսկողության տակ գտնվող դիրքերը, ռազմավարական տեսակետից, շատ նպաստավոր են, հրաժարումը դրանցից հայկական կողմերի համար կնշանակի՝ ռազմաքաղաքական առավելության զիջում հակառակորդին:
Իմ համոզմամբ, մադրիդյան սկզբունքներն անընդունելի են, ավելին, դրանք սկզբունքներ էլ չեն, այլ մի ծրագիր, որում նշված քայլերի հաջորդականությունը նպաստավոր չէ հայկական կողմերի համար:


Նոյեմբեր 20, 2013թ. 23:04

Նախընտրելի կլինի, որ նման օրինագծերը խորհրդարանի քննարկմանը ներկայացվեն բոլոր խմբակցությունների համաձայնությունն ապահովելուց հետո միայն: Այլապես, երբ խորհրդարանական ընդդիմադիր մի քանի պատգամավորներ այս հարցն օրակարգ են բերում մեծամասնության ցանկությանը հակառակ, ապա թվում է, որ նրանք զուտ հատվածական շահեր են հետապնդում՝ սխալ ազդանշան ուղարկելով Ադրբեջանին ու աշխարհի մյուս երկրներին, թե իբր Հայաստանը դեմ է Արցախի անկախությանը:


Նոյեմբեր 20, 2013թ. 14:43

Ես չեմ ուզում մտնել դետալների մեջ և կասեմ ընդամենը հետևյալը. Հայաստանը ՀԱՊԿ անդամ երկիր է ու այդ շրջանակներում պաշտպանված, և չմոռանաք նաև, որ Հայաստանը Արցախի անվտանգության երաշխավորն է: Ահա սա’ է բանալին, որտեղ լուծվում են բոլոր հարցերը:


Նոյեմբեր 19, 2013թ. 22:16

Թվում է, համանախագահները լուրջ են տրամադրված բանակցությունները տեղապտույտից դուրս բերելու հարցում։ Ըստ ձեզ, նախագահների հանդիպումը տալի՞ս է այդ հնարավորությունը։ Պատասխանելով մեր այս հարցին, ԼՂՀ նախագահի մամուլի քարտուղար ԴԱՎԻԹ ԲԱԲԱՅԱՆԸ երեկ նշեց. «Ակնկալել, թե Վիեննայում կընդունվի «ճակատագրական» ինչ-որ որոշում՝ շատ եւ շատ վաղաժամ է, բայց նման հանդիպումները շատ կարեւոր են տարածաշրջանում խաղաղության եւ կայունության պահպանման տեսակետից։ […]


Նոյեմբեր 18, 2013թ. 22:41

Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների սպասվող հանդիպումից հաշված օրեր առաջ ադրբեջանական զինված ուժերը կրակ են բացում սահմանապահ բնակավայրի ուղղությամբ՝ քանիցս խախտելով հրադադարի ռեժիմը եւ համառորեն մերժելով ԵԱՀԿ ՄԽ համանախագահների՝ ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված կոչերն ու շարունակական ջանքերը: Այս մասին ասել է ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը՝ անդրադառնալով նոյեմբերի 16-ին ադրբեջանական զինված ուժերի կողմից դեպի Տավուշի […]


Նոյեմբեր 15, 2013թ. 01:14

Այսօր նույնն Եվրոպայի ներսում է խաթարվել արժեհամակագը: Եվրոպան իր քաղաքական, առևտրային, տնտեսական շահը հաճախ գերակա դարձնելով, աչք է փակում շատ կարևոր հարցերի վրա: Եթե Եվրոպան ուզում էր, որ Հայաստանի հետ այդ գործընթացը ճիշտ հունով ընթանար, չպետք է կիրառեր երկակի ստանդարտներ: Ի վերջո, իր քայլով հավատ ու վստահությունն է կորցնում:


Նոյեմբեր 13, 2013թ. 00:30

«ՀՀ կողմից ԼՂՀ անկախության ճանաչումը ներկա փուլում նպատակահարմար չէ, խոսքը վերաբերում է դե յուրե ճանաչմանը, որովհետեւ դե ֆակտո մենք վաղուց ճանաչել ենք ԼՂՀ անկախությունը»: Շավարշ Քոչարյանը նշեց, որ բոլորիս նպատակն է ԼՂՀ միջազգային ճանաչումը, եւ այդ նպատակը ՀՀ-ն հետապնդում է նաեւ բանակցային գործընթացում: Սակայն. «Մենք ամենեւին կողմ չենք, որ ճանաչելով մնանք միայնակ, ինչպես դա եղել […]