ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը (ՌԴ), Ջեյմս Ուորլիքն (ԱՄՆ) ու Ժակ Ֆորը (Ֆրանսիա) նախօրեին Նյու-Յորքում համատեղ հանդիպում են անցկացրել Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի և Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ: Հանդիպմանը մասնակցել է նաև ԵԱՀԿ գործող նախագահի ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը: Այս մասին ասված է ԵԱՀԿ պաշտոնական կայքում զետեղված հաղորդագրությունում: Հայտարարության համաձայն, նախարարները և […]
ԼՂ Հանրապետություն
Ռուսական Regnum լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ղարաբաղյան «Էյր Արցախ» ավիաընկերությունը ներկայումս իր տրամադրության տակ ունի քաղաքացիական երկու օդանավ, որոնցից մեկի անձնակազմը թռիչքներ է իրականացնում Ստեփանակերտի օդանավակայանում: Այս մասին հայտնել է Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում եղած աղբյուրը: Վերջինիս հաղորդմամբ՝ Ստեփանակերտում իրականացվում են տեխնիկական թռիչքներ, որոնց նպատակը լեռնային բարդ տեղանքում գտնվող Ստեփանակերտի օդանավակայանում թռիչքների ու վայրէջքների մշակումն է՝ հաշվի […]
Հայկական երկու հանրապետությունները մեկ միասնություն են, մեկ օրգանիզմ ու ցանկացած նման փորձ, լինի հյուսիսից, թե հարավից, արևելքից, թե արևմուտքից, ձախողման է դատապարտված:
Հայ դատի Ամերիկայի հանձնախումբը եւ ՀՅԴ «Նոր սերունդ» կազմակերպությունը Ֆրանսիայում արշավ են սկսել՝ կոչ անելով սփյուռքի հայերին իրենց հայտարարությունը տարածել բոլոր սոցիալական ցանցերով, որը վերաբերում է Ադրբեջանի իշխանությունների կողմից «սեւ ցուցակի» հրապարակմանը: Խոսքը այն «սեւ ցուցակի» մասին է, որում ընդգրկված միջազգային գործիչներին արգելված է այցելել Ադրբեջան, քանի որ մինչ այդ նրանք եղել են ԼՂՀ-ում: Այս […]
Սերգեյ Սարգսյան «Նորավանք» ԳԿՀ Քաղաքական հետազոտությունների կենտրոնի ղեկավարի տեղակալ Ե՛վ Մոսկվան, և՛ Բրյուսելը, դիվանագիտորեն և վերամբարձ ոճով հայտարարելով այն մասին, թե հակասություններ չկան Եվրոպական և Մաքսային միություններին Հայաստանի ինտեգրման գործընթացներում, այնուամենայնիվ, հասկանալ են տալիս, որ ԵՄ-ի հետ Ասոցիացման համաձայնագրի ստորագրման և Մաքսային միություն մտնելու համար անհրաժեշտ փաստաթղթերի փաթեթներում կարող են լինել և, ամենայն հավանականությամբ, կան […]
«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է 1992-1996 թթ. ղարաբաղյան հակամարտությամբ զբաղվող՝ Ռուսաստանի միջնորդական առաքելության ղեկավար, ՌԴ նախագահի հատուկ ներկայացուցիչ, ԵԱՀԿ Մինսկի խմբի նախկին համանախագահ, ներկայումս Ռուսաստանի ԱԳՆ վետերանների խորհրդի նախագահ Վլադիմիր Կազիմիրովը: – Պարոն Կազիմիրով, ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գրեթե 20 տարիների ընթացքում գործընթացը ոչ միայն դոփում է տեղում, այլև գրեթե փակուղում է հայտնվել Ռամիլ Սաֆարովի հերոսացման […]
Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայության պետի հայտարարությունը եւս մեկ անգամ ապացուցում է Ադրբեջանի ոչ կառուցողական մոտեցումը Ղարաբաղյան հարցում: Այս մասին ասել է Հայաստանի պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը: «Սա հերթական ապացույցն է, որ Ադրբեջանը Հայաստանի եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծին իրադրության լարվածության կողմնակից է: Ինչ վերաբերում է հարցին, թե ի՞նչ կտա դա Ադրբեջանին, […]
Ադրբեջանը հրաժարվում է կատարել «ռազմաճակատի գծից» դիպուկահարներին հեռացնելու՝ միջազգային կազմակերպությունների պահանջները: Այդ մասին երեկ հայտարարել է Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայության ղեկավար Էլդար Սաբիրօղլուն: «Մենք չենք հեռացնի դիպուկահարներին մինչեւ պատերազմի ավարտը»,- ասել է Սաբիրօղլուն ադրբեջանական եւ հայկական զորքերի շփման գծի Թարթառի հատված Ադրբեջանի զինված ուժերի սպաների, հասարակայնության եւ մտավորականության ներկայացուցիչների այցելության ժամանակ:
Բենզալցակայաններ սարքելու փոխարեն եկեք Արցախ ու Արաքսի հովտում ներդրումներ արեք, համոզված եղեք, մեկ տարում ձեր կատարած ներդրումներն ամբողջությամբ կվերադարձնեք՝ կրկնապատկված:
Այդ ուժային կենտորնները պետք է հասկանան, որ մեր ազգի և պետության ազգային անվտանգության խնդիրը լուծվում է ոչ թե սմերչներով կամ չինական ինչ-որ հեռահար մասսայական ոչնչացման զենքեր ունենալու փաստով, այլ` ԼՂՀ-ն միջազգային իրավունքի սուբյեկտ դառնալով:




