Խորհրդային ժամանակներում Արցախի նկատմամբ ադրբեջանցիների վարած քաղաքականությունը մի հիմնական նպատակ էր հետապնդում՝ արագացված տեմպերով հայաթափել երկրամասը եւ վերջնականապես տիրանալ այդ անփոխարինելի, դրախտային տարածքին Բնականաբար այդ ընթացքում միջազգային բնապահպանական ատյաններում երբեք չի բարձրացվել Արցախի բնաէկոլոգիական կարգավիճակի ճանաչման հարցը, որովհետեւ դա համաշխարհային հանրության աչքում միանգամից կբացահայտեր ոչ միայն նրա լեռնաանտառային եւ լեռնատափաստանային լանդշաֆտի եզակիությունը, այլեւ պատմամշակութային հարուստ […]
ԼՂ Հանրապետություն
ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման նամակ է հղել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին, ուր ասված է, որ հասունացել է ժամանակը նոր ջանքեր գործադրելու, որպեսզի բանակցություններում արդեն ձեռք բերված փոխզիջումների շրջանակներում տարածաշրջանում խաղաղություն հաստատվի: Նամակը հղվել է ԵԱՀԿ-ի Մինսկի խմբում ամերիկացի նորանշանակ համանախագահ Ջեյմս Ուորլիքի այցի առիթով: Օբաման գրել է, որ Բաքու կատարած նրա առաջին պաշտոնական այցի առիթով […]
Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունն իր անկախության հռչակման 22-րդ տարեդարձը նշեց որպես պատերազմի քննությանը պատվով դիմացած, իսկ հետպատերազմական ժամանակաշրջանում նկատելիորեն ամրապնդված ու կայացած պետություն։ ԼՂՀ կայացումը որպես պետություն, նրա միջազգային հեղինակության բարձրացումը եւ տնտեսության աստիճանական ինտեգրումը ոչ միայն Հայաստանի, այլեւ տարածաշրջանի տնտեսության հետ եկավ հաստատելու այն փաստը, որ Լեռնային Ղարաբաղը անշեղորեն բռնել է սեփական ճակատագիրն ինքնուրույնաբար տնօրինելու […]
Ի՜նչ աստիճանի է ինքնանվաստացել Ադսրբեջանը, որ երկրի ԱԳ նախարարը ՄԱԿ է ուղղարկում մի գրություն, որը հիմնված է ակնհայտ խեղաթյուրված փաստերի վրա: Խոսքս 447 սիրիահայերի ցուցակի մասին է, որոնք ըստ Մամեդյարովի, իբր թե բնակվում են Արցախում: Սակայն պարզվում է, որ 447 անձանցից և ոչ մեկը Արցախում չի եղել, ուր մնաց, որ բնակություն հաստատած լինի:
Սեպտեմբերի 3-ը Մայր Հայաստանի և Արցախի միասնական քարտեզի օրն է: Այս առիթով այսօր լրագրողների հետ հանդիպմանը տեղեկատվական անվտանգության մասնագետ Տիգրան Քոչարյանն ասաց, որ այս հարցը կիսով չափ լուծված կարելի է համարել: «Շատ հեռուստաընկերություններ ներկայումս Հայաստանի քարտեզը ցույց տալիս Արցախը միասին են ներկայացնում: Սա առաջին անգամ «ԱԼՄ» հեռուստաընկերությունն արեց: Վերջին տարիներին տպագրված ազգային ատլասում ևս Հայաստանն […]
1991 թվականի սեպտեմբերի 2-ին ընդունվեց Արցախի անկախության հռչակագիրը: Բոլոր մակարդակների խորհուրդների պատգամավորների Լեռնային Ղարաբաղի մարզային եւ Շահումյանի շրջանային խորհուրդների համատեղ նստաշրջանը հռչակեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ծնունդը: Սա մեր պատմության կարեւորագույն տարեթվերից մեկն է, որ ներքաղաքական թոհուբոհի մեջ լավ չենք հիշում: 22 տարի է անցել այդ օրից, բազում իրադարձություններով լեցուն 22 երկար տարի, որոնք, ամեն դեպքում, […]
Օգոստոսի 18-ին երիտասարդական ճամբար այցելության ժամանակ նախագահ Սերժ Սարգսյանին մի շարք հարցեր ուղղեցին ներքին և արտաքին խնդիրների վերաբերյալ: Հարցերից հատկապես մեկն արժանացավ մեծ ուշադրության Նախագահի անսպասելի պատասխանի պատճառով: Այն հարցին, թե առաջիկայում Ադրբեջանում կայանալիք նախագահական ընտրություններում Հայաստանի համար ո՞ր թեկնածուն է առավել նախընտրելի, նախագահ Սարգսյանը զարմացրեց բոլորին՝ նախապատվությունը տալով գործող նախագահ Իլհամ Ալիևի վերընտրությանը: Սովորաբար, […]
Եթե Թուրքիայի նախագահը ցանկություն ունի նման միջոցառում անցկացնել Արցախում, կնշանակի Թուրքիան պատրաստ է ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախությունը: Ըստ այդմ էլ պետք է կոնկրետ քայլեր կատարի` ճանաչի մեր երկրի անկախությունն ու դիմի պաշտոնական Ստեփանակերտին:
Համոզված եմ, որ ռուս վերլուծաբանը դա չի կարող երաշխավորել նույնիսկ փորձագիտական մակարդակով, որովհետեւ կստանա կոշտ պատասխան ռուսական իշխանական վերնախավից, ովքեր նրան այսօր թելադրում են ասել այն, ինչ այս պահին իրենց է պետք:
Երևանում օգոստոսի 24-ից 26-ը տեղի է ունեցել Հայ Հեղափոխական Դաշնակցության մարմինների ներկայացուցիչների ընդլայնված խորհրդաժողով, հաղորդում են ՀՅԴ մամուլի ծառայությունից: Համահայկական այս միջոցառմանը մասնակցում էին Հայրենիքի և արտերկրի կուսակցական մարմինների և շրջանների ներկայացուցիչներ և հրավիրյալներ։ ՀՅԴ Բյուրոյի նախաձեռնած միջոցառման նպատակն էր քննել կազմակերպական խնդիրներ, հայաստանամերձ տարածաշրջանի կացությունը, ՀՀ ներքին քաղաքական վիճակը, Հայաստան-Սփյուռք հարաբերությունների հարցեր։ Խորհրդաժողովն անդրադարձել […]




