ԼՂ Հանրապետություն

Հունիս 13, 2013թ. 23:40

Ադրբեջանի իշխանությունները բոլոր միջոցներով փորձում են չեզոքացնել հնարավոր մրցակիցներին՝ հոկտեմբերին կայանալիք նախագահական ընտրություններից առաջ: Այս մասին, այսօր՝ հունիսի 13-ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշեց Ադրբեջանի գծով փորձագետ Սարգիս Ասատրյանը: Նրա խոսքով՝ վերջին ժամանակներս, կապված Ադրբեջանում հոկտեմբերին տեղի ունենալիք նախագահական ընտրությունների հետ, այդ երկրի ներքաղաքական կյանքում բուռն գործընթացներ են տեղի ունենում: «Նախագահական ընտրություններում ընդդիմադիր ժողովրդավարական ուժերի ազգային […]


Հունիս 13, 2013թ. 23:39

Հայաստանին գազ մատակարարելու Ադրբեջանի առաջարկը լուրջ չէ: Այս մասին, այսօր՝ հունիսի 13-ին, լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Հայաստանի էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը: Հիշեցնենք, որ ադրբեջանական պետական նավթային SOCAR ընկերության նախագահ Ռովնագ Աբդուլաեւը հունիսի 7-ին հայտարարել էր, որ Հայաստանին գազ կմատակարարի, եթե նման խնդրանքով Հայաստանը դիմի իրենց: Այդ հայտարարությունից հետո Ադրբեջանի նախագահի աշխատակազմի արտաքին […]


Հունիս 12, 2013թ. 01:16

Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը հունիսի 11-ին հանդիպում է ունեցել Թուրքիայի արտգործնախարա Ահմեդ Դավութօղլուի հետ: Ինչպես հաղորդում է APA-ն, հանդիպման ընթացքում նշել են երկու երկրների միջեւ երկկողմ հարաբերությունների բարձր մակարդակը, հաստատել են միջազգային կազմակերպությունների շրջանակներում երկու երկրների փոխաջակցությունը: Քննարկվել են նաեւ իրավիճակը Մերձավոր Արեւելքում, Հարավային Կովկասում, մասնավորապես ղարաբաղյան հակամարտությունը: Հիշեցնենք, որ Դավութօղլուն Բաքու է ժամանել […]


Հունիս 11, 2013թ. 18:20

Դեռեւս հստակեցված չէ, թե ԼՂ հարցում Հայաստանի պաշտոնական եւ խորհրդարանական դիվանագիտությունը ինչ մոտեցումների վրա պետք է կառուցվի: Այս մասին, այսօր՝ հունիսի 11-ին, ԱԺ-ում հայտարարությունների ժամին իր ելույթում նշել է ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը: Նա հայտարարությունում, նաեւ նշել է. «Վերջերս ԵԽԽՎ Մոնիտորինգի հանձնաժողովը կազմակերպել էր լսումներ, այսպես կոչված, «սառեցված հակամարտությունների» վերաբերյալ: Բնականաբար, քննարկում ծավալվեց Լեռնային […]


Հունիս 10, 2013թ. 23:48

ԱՊՀ երկրների ինստիտուտի տնօրեն, ռուս փորձագետ Կոնստանտին Զատուլինը, մեկնաբանելով օրեր առաջ Բաքվից հնչած հայտարարությունը, թե «եթե հայկական կողմը գազ մատակարարելու խնդրանքով դիմի մեզ, մեզ կարող ենք օգնել», կարծիք է հայտնել, որ նման պահվածքով պաշտոնական Բաքուն պարզապես փորձում է սեփական ժողովրդի և միջազգային հանրության աչքերում «քաղաքակիրթ և կառուցողական երևալ»: «Ադրբեջանը տարիներ շարունակ շիկացրել է մթնոլորտը: Մասնավորապես […]


Հունիս 7, 2013թ. 13:00

Ի՞նչ նոր զարգացումներ են սպասվում ԼՂ հիմանախնդրի կարգավորման գործընթացում: Եվ առհասարակ, սպասվո՞ւմ են, արդյոք: Հետևելով տարբեր ուժային կենտրոններից հնչող հայտարարություններին, կարելի է ենթադրել, որ ստվերային ինչ-ինչ գործընթացներ, այնուհանդերձ, տեղի են ունենում: Իսկ թե ի՞նչ` վերլուծաբաները փորձում են կանխատեսումներ անել հնարավորինս շոշափելով ՙայսբերգի՚ երևացող մասը: Եվ այսպես. ի՞նչ մեսիջներ են մեզ ուղղվում համանախագահող երկրներից: ԱՄՆ պարագայում, […]


Հունիս 6, 2013թ. 12:10

Հունիսի 9-ին Երևանում, Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի կունենա աշխարհահռչակ սոպրանո, օպերային արվեստի անկրկնելի դիցուհի Մոնսերատ Կաբալիեի համերգը: Նրա հետ հանդես կգան նրա դուստրը՝ ճանաչված սոպրանո Մոնսերատ Մարտին, մեցցո սոպրանո Ագոստինա Սմիմերոն, բարիտոն Դավիթ Բաբայանցը: Աշխարհահռչակ երգչուհին հանդես կգա Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի (ՀՊՖՆ) հետ, որի գեղարվեստական ղեկավարը և գլխավոր […]


Հունիս 4, 2013թ. 21:27

ԱՄՆ Պետքարտուղար Ջոն Քերին եւ ՀՀ ԱԳ նախարար Էդուարդ Նալբանդյանը հանդիպումից առաջ հանդես են եկել հայտարարություններով: Ջոն Քերի. Ուրախ եմ ընդունել նախարար Էդվարդ Նալբանդյանին: Ես շատ ընկերներ ունեմ հայկական համայնքում եւ տարիներ շարունակ ընկերներիս հետ աշխատել եմ Հայաստանի վերաբերյալ տարբեր հարցերի շուրջ: Հայաստանը բազմաթիվ նախաձեռնություններում ԱՄՆ կարեւոր գործընկերն է: Նրանք օգնում են մեզ Աֆղանստանում Միջազգային […]


Հունիս 4, 2013թ. 17:36

«Եվրամիությունը մտադիր է ԼՂ հակամարտության կարգավորման հարցում համագործակցել Ռուսաստանի հետ»,- Ռուսաստան-Եվրամիություն գագաթաժողովի ավարտին(անցկացվել է հունիսի 3-4-ը, Ռուսաստանի Եկատերինբուրգ քաղաքում, քննարկման հիմնական թեմաներն էին՝ Սիրիայի ճգնաժամը և համաշխարհային տնտեսության վիճակը) հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Եվրամիության խորհրդի նախագահ Հերման վան Ռոմպեյը: Ադրբեջանական Apa.az կայքը տեղեկացնում է` Ռոմպեյը նշել է, որ այդ համագործակցությունը կարող է իրականացվել […]


Մայիս 31, 2013թ. 01:07

Ադրբեջանում վաղուց արդեն պետական պատվերով պատմություն են շինում ու փողով տարածում: Այս կամ այն կազմակերպությանն էլ վարձում, որ կնիքը ձեռքին վազի: Միշտ են այսպես վարվել, դեռեւս խորհրդային տարիներից: Փող եւ պատմություն, փող եւ մշակույթ, վերջապես, փող եւ քաղաքականություն: Ընդ որում, այս ամենն արվում է չտեսնված մի ցինիզմով: