ԼՂ Հանրապետություն

Մայիս 31, 2013թ. 00:16

Վերջին շրջանում Հայաստանում սկանդալները հաջորդում են մեկը մյուսին: Մասնավորապես՝ այսօր հայտնի է դարձել, որ ՀՀ Արտաքին գործերի նախարարությունը հանրությունից թաքցրել է այն փաստը, որ Բաքվից ադրբեջանական՝ իբրեւ Շուշիի շրջանի մի պատվիրակություն Հունգարիայի Դյոնդյոշ քաղաքի քաղաքապետարանի հետ հռչակագիր է ստորագրել Շուշի եւ Դյոնդյոշ քաղաքների եղբայրության մասին: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց «Շուշի» բարեգործական […]


Մայիս 30, 2013թ. 13:18

Ֆրանսիացի սենատոր Բեռնար Սոժեն. <Ես միամիտ չեմ ու գիտեմ, որ Ադրբեջանում կան նավթի ու գազի խոշոր պաշարներ… Հարկավոր է, որ յուրաքանչյուրս, բոլոր մակարդակներում կարողանանք համոզել միջազգային հանրության ամենաազդեցիկ ղեկավարներին: Չնայած, դա ժամանակատար գործընթաց է>:


Մայիս 28, 2013թ. 13:07

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի առաջին հանրապետության օրվա առթիվ: Ուղերձում ասվում է. «Արցախի Հանրապետության իշխանությունների եւ անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ Հայաստանի Առաջին Հանրապետության օրվա առթիվ, տոն, որը միավորում է մեր ողջ ժողովրդին եւ խորհրդանշում նրա ազատատենչ ոգին, անկախ ու ինքնիշխան պետականություն կերտելու դարավոր ձգտումը: Ստեղծվելով պատմական բարդ […]


Մայիս 25, 2013թ. 23:20

Տալլինում ընթացող ԵԽ ԽՎ մոնիտորինգի հանձնաժողովի կազմակերպած «Սառեցված հակամարտություններ» թեմայով լսումների ժամանակ ԵԽ ԽՎ-ում հայկական պատվիրակության անդամ Նաիրա Զոհրաբյանն իր ելույթը երեկ սկսել է արձագանքելով Ճգնաժամային կենտրոնի տնօրեն Սաբինա Ֆրեյզերի հայտարարությանը։ «Տիկին Ֆրեյզեր, ես ցավում եմ, որ դուք զբաղվում եք հակամարտություններով` խեղաթյուրելով հակամարտության ոգին ու փաստերը: Դուք հայտարարում եք, որ Հայաստանն ու Ադրբեջանը հավասարապես կիրառում […]


Մայիս 23, 2013թ. 11:44

Թող չափազանցություն չթվա, բայց վերջին տարիներին Ադրբեջանը դարձել է ժամանակակից միջազգային արժեհամակարգի «լակմուսի թուղթը»:


Մայիս 19, 2013թ. 18:31

Արցախի նախագահ Բակո Սահակյանը մայիսի 18-ին այցելել է Բերձոր շրջկենտրոն, որտեղ մասնակցել է քաղաքի ազատագրման 19-րդ տարեդարձին նվիրված տոնական միջոցառումներին: Իր խոսքում երկրի ղեկավարը նշել է, որ Բերձորի ազատագրումը ռազմական, քաղաքական և հոգեբանական կարևոր հաղթանակ էր ողջ հայ ժողովրդի համար, առանց որի անհնարին կլիներ պաշտպանել երկրի անկախությունն ու ազատությունը: Նախագահն ընդգծել է, որ առանց Քաշաթաղի […]


Մայիս 11, 2013թ. 23:24

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն, այսօր՝ մայիսի 11-ին, ընդունել է Հայ առաքելական եկեղեցու Մեծի Տանն Կիլիկիո Հյուսիսային Ամերիկայի Արեւմտյան թեմի առաջնորդ Մուշեղ արքեպիսկոպոս Մարտիրոսյանին, Հայ Առաքելական եկեղեցու Թեհրանի թեմի առաջնորդ Սեպուհ արքեպիսկոպոս Սարգսյանին, Նոր Ջուղայի թեմի առաջնորդ Բաբկեն եպիսկոպոս Չարյանին, Սփյուռքից ժամանած մի խումբ բարերարների: ԼՂՀ նախագահի մամուլի գրասենյակից հայտնում են, որ հանդիպմանը, որին մասնակցել […]


Մայիս 11, 2013թ. 23:17

Մայիսի 8-ին Շվեյցարիայում ՀՀ դեսպան Շառլ Ազնավուրի հովանավորությամբ եւ բազմաթիվ հյուրերի մասնակցությամբ Ժնեւի հայկական կենտրոնում անցկացվել է Շուշիի ազատագրման 21-ամյակին նվիրված միջոցառում: Իր բացման խոսքում դեսպան Ազնավուրը կարեւորել է Շուշիի ազատագրումը արցախյան հաղթական ազատամարտում եւ նշել է, որ նման հաղթական իրադարձությունները եւ դրանց նշումը ուղղորդում են հայ ժողովրդին հետագա հաղթանակների: Միջոցառման ընթացքում ելույթ է ունեցել […]


Մայիս 11, 2013թ. 20:08

Հայոց հինավուրց քաղաքի` Շուշիի ազատագրումը համարվում է առեղծվածային այն իմաստով, որ հայկական ուժերը կարողացան անառիկ բերդաքաղաքն ազատագրել այն ժամանակ, երբ հակառակորդը Շուշիում մեծաքանակ ռազմական տեխնիկա եւ զինուժ էր կենտրոնացրել:


Մայիս 11, 2013թ. 19:54

Սբ Ղազանչեցոց եկեղեցում նորից խունկ ծխաց, եւ կարոտած քաղաքում նորից հնչեց հայերենը, որն այս անգամ իր հնչումներով ահարկու էր, առնական ու վառոդաբույր…