ԼՂ Հանրապետություն

Ապրիլ 29, 2011թ. 20:54

ԼՂՀ պաշտպանության բանակը հաղորդագրություն է տարածել, կապված այսօր` ապրիլի 29-ին ղարաբաղա-ադրբեջանական սահմանին Ադրբեջանի կողմից դիպուկահարների կրոկոցներից երկու հայ զինվորների զոհվելու եւս մեկի վիրավորվելու փաստի հետ: «Վերջին շրջանում Ադրբեջանի զինված ուժերի կողմից շփման գծի ողջ երկարությամբ ծավալած նախահարձակ գործողությունները, որոնք հիմնականում իրականացվում են դիպուկահար զինատեսակներից, մեկ անգամ եւս փաստում են այն իրողությունը, որ պաշտոնական Բաքուն ոչ […]


Ապրիլ 29, 2011թ. 11:02

Քաշաթաղի շրջանի Վարդուտ գյուղում երկրի ղեկավարն այցելել է կաթի մթերման կետ եւ տեղում ծանոթացել իրականացվող աշխատանքների ընթացքին: Այնուհետեւ Նախագահ Սահակյանն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել Վարդուտի ձորակի համայնքների ղեկավարների մասնակցությամբ՝ նվիրված առկա հիմնախնդիրների ու դրանց լուծման ուղիների քննարկմանը: Իր խոսքում Բակո Սահակյանը նշել է, որ հետեւողական զարգացման համար ձորակն ունի բոլոր հնարավորությունները եւ ցանկալի արդյունքներ ապահովելու […]


Ապրիլ 29, 2011թ. 10:27

Նախագահ Բակո Սահակյանը ապրիլի 28-ին այցելել է հանրապետության Շահումյանի շրջան: Քարվաճառ շրջկենտրոնում երկրի ղեկավարը աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել շրջվարչակազմի ստորաբաժանումների ղեկավարների մասնակցությամբ, որի ընթացքում քննարկվել է շրջանի սոցիալ-տնտեսական զարգացման հետ կապված հարցերի լայն շրջանակ: Նախագահն ընդգծել է, որ հաշվի առնելով Շահումյանի շրջանի յուրահատուկ նշանակությունը, նրա զարգացումը մեր հանրապետության համար հանդիսանում է ռազմավարական կարեւորագույն խնդիրներից մեկը: […]


Ապրիլ 27, 2011թ. 11:25

Ծրագիրն իրականացվում է երկկողմ ֆինանսավորմամբ` լիբանանահայ համայնք, Հայաստանի եւ Արցախի նվիրատուներ:


Ապրիլ 26, 2011թ. 18:52

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը ապրիլի 26-ին աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել 2011 թվականի առաջին եռամսյակում հանրապետության շրջանների սոցիալ-տնտեսական զարգացման հարցերի շուրջ: Խորհրդակցության ընթացքում հաշվետու ժամանակահատվածում կատարված աշխատանքների մասին տեղեկություններ են հաղորդել շրջվարչակազմերի ղեկավարները: Նախագահը կարեւորել է ընթացիկ աշխատանքների պատշաճ մակարդակով կազմակերպումը եւ համապատասխան հանձնարարականներ տվել շրջվարչակազմերի եւ շահագրգիռ մարմինների ղեկավարներին: Խորհրդակցությանը մասնակցում էին վարչապետ Արա […]


Ապրիլ 26, 2011թ. 16:16

Նախագահ Բակո Սահակյանն ապրիլի 26-ին ստորագրել է կարգադրություն` 2011 թվականի ապրիլին անցկացված մարտական հրաձգությամբ մարտավարական զորավարժությունների ընթացքում ցուցաբերած ակտիվության եւ ձեռք բերած բարձր արդյունքների համար Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության բանակի N զորամասի մի խումբ զինծառայողների արժեքավոր նվերներ հանձնելու մասին:


Ապրիլ 22, 2011թ. 22:12

Այսօր` ապրիլի 22-ին, Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն աշխատանքային հանդիպում են ունեցել Մոսկվայում: Էդվարդ Նալբանդյանը, Սերգեյ Լավրովն ու Էլմար Մամեդյարովը եռակողմ հանդիպման ընթացքում քննարկել են Արցախյան հիմնախնդրի կարգավորման գործընթացի ներկա փուլին առնչվող հարցեր: ArmAr.am


Ապրիլ 22, 2011թ. 19:41

Ապրիլի 22-ին Նախագահ Բակո Սահակյանը ներկա է գտնվել Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի մարտական հրաձգության գնդային մարտավարական զորավարժություններին: Երկրի ղեկավարը կարեւորել է նման զորավարժությունների անցկացումը, նշելով, որ այն նպաստում է մեր զինված ուժերի մարտունակության շարունակական բարձրացմանը: Զորավարժություններին ներկա էր Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության պատվիրակությունը` պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի գլխավորությամբ: ArmAr.am


Ապրիլ 22, 2011թ. 19:28

Հյուրերը նշեցին, որ այցի գլխավոր նպատակն է` Արցախը ցույց տալ ֆրանսիական «Դպրոցասեր» գիմնազիայի մի խումբ սաների, որոնց այցը կազմակերպել է բարերար Սարգիս Բեդոյանը:


Ապրիլ 22, 2011թ. 15:25

Ադրբեջանի ապատեղեկատվության գրչակները անգամ մոռանում են տեխնիկական հնարքներ գործադրել, որպեսզի քողարկեն իրենց տեղեկատվության շինծու լինելը: