Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը ապրիլի 21-ին այցելել է Ասկերանի շրջան: Երկրի ղեկավարը հանդիպումներ է ունեցել Ուղտասար, Նախիջեւանիկ, Վարդաձոր եւ Սառնաղբյուր համայնքների ներկայացուցիչների հետ եւ քննարկել առկա հիմնախնդիրները: Այնուհետեւ Նախագահը Ասկերան շրջկենտրոնում ծանոթացել է իրականացվող ծրագրերի ընթացքին եւ ընդլայնված խորհրդակցություն անցկացրել շրջանի գյուղապետերի, ձեռնարկությունների ղեկավարների, գործարարների եւ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությամբ: Խորհրդակցության ընթացքում քննարկվել է […]
ԼՂ Հանրապետություն
«Բի-բի-սի»- ի ռուսական ծառայությունը «Բաց չթողնեք» իր ավանդական խորագրի ներքո այսօր զետեղել է ռեպորտաժ Արցախի Հանրապետության մասին:
«Առնվազն տարակուսանք կարող են առաջացնել Ադրբեջանին հաճոյանալուն ուղղված նմանատիպ հայտարարությունները»:
Ապրիլի 20-ին ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանն ընդունել է Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության խորհրդարանի Բրիտանահայկական համակուսակցական խորհրդարանական խմբի նախագահ, Լորդերի պալատի անդամ բարոնուհի Քերոլայն Քոքսի գլխավորած պատվիրակությանը, որը նույն օրը կանճատև ճանաչողական այցով ժամանել էր Ստեփանակերտ: Պատվիրակության կազմում էին Լորդերի պալատի անդամ բարոնուհի Շրիլա Ֆլավերը, Համայնքների պալատի անդամ Ջոն Վայթինգդեյլը և […]
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը ապրիլի 20-ին ընդունել է Մեծ Բրիտանիայի Լորդերի եւ Համայնքների պալատների մի խումբ անդամների՝ բարոնուհի Քերոլայն Քոքսի գլխավորությամբ: Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ հարաբերություններին, ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման, Արցախի ներքին կյանքին եւ տարածաշրջանային գործընթացներին վերաբերող մի շարք հարցեր: Երկրի ղեկավարը երախտագիտություն է հայտնել հյուրերին Մեծ Բրիտանիայում եւ Եվրոպայում Արցախի դիրքորոշման ճշմարտացի ներկայացման, […]
«Հայաստան» համահայկական հիմնադրամը շարունակում է Շուշիի Խ.Աբովյանի անվան եռահարկ դպրոցի վերակառուցումը: Շինարարական աշխատանքների ավարտից հետո 7300 քմ տարածք զբաղեցնող կրթօջախն իր չորս մասնաճյուղերում կսպասարկի մինչեւ 1200 աշակերտի: Քաղաքի ամենամեծ դպրոցում այսօր ուսանում է 312 աշակերտ, որոնց թիվը, տնօրեն Նազիկ Նալբանդյանի խոսքով, նախորդ տարվա համեմատ աճել է 12%-ով, ինչը պայմանավորված է այստեղ վերջերս վերաբացված զորամասի առկայությամբ, […]
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության լորդերի պալատի անդամ, բարոնուհի Քերոլայն Քոքսի գլխավորած պատվիրակությանը: Նախագահը կարևորել է բարոնուհու գլխավորած խորհրդարանական պատվիրակության այցելությունը մեր երկիր` ընդգծելով, որ Միացյալ Թագավորության հետ Հայաստանի հարաբերությունների առավել ամրապնդման և զարգացման գործում չափազանց մեծ է խորհրդարանականների դերը: Սերժ Սարգսյանը ողջունել է պատվիրակության որոշումը` այցելել […]
Նախագահ Բակո Սահակյանն ապրիլի 19-ին ստորագրել է հրամանագիր` Ամերիկայի Միացյալ Նահանգներում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցիչ Ռոբերտ Ավետիսյանին համատեղության կարգով Կանադայում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մշտական ներկայացուցիչ նշանակելու մասին: Նույն օրը երկրի ղեկավարը ստորագրել է հրամանագիր, համաձայն որի` Նախագահի աշխատակազմի կառուցվածքում մտցվել է ԼՂՀ Նախագահի խորհրդական – ԼՂՀ Ազգային ժողովում ԼՂՀ Նախագահի ներկայացուցչի պաշտոնը:
Զիաֆեթ Ասկերովը միանշանակ ստում է, երբ թվարկելով միջազգային կազմակերպությունները, ասում է, թե նրանց ընդունած փաստաթղթերը, ինչպես նաեւ ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրների առաջնորդների հայտարարությունները «խոսում են Ադրբեջանի արդարացի դիրքորոշման մասին»:
Բարոնուհի Քերոլայն Քոքսը, որ Հայաստանում է գտնվում իր գործընկերների ուղեկցությամբ, վաղը մեկնելու է Արցախի Հանրապետություն: Այս առնչությամբ բարոնուհին ասել է. «Միշտ մեծ ոգևորությամբ եմ լինում Արցախի Հանրապետությունում ու դառնում ականատեսն այն բանի, թե ինչպես է արցախի ժողովուրդը, որ պայքարել է իր ազատության համար, ապրում լիարժեք կյանքով: Մեզ ոգեշնչում է Արցախի ժողովրդի ոգին, որն ավերումից […]




