ԼՂ Հանրապետություն

Հունվար 17, 2011թ. 14:46

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հունվարի 17-ին ընդունել է Հայրենական մեծ պատերազմի մի խումբ վետերանների: Նախագահը շնորհավորել է վետերաններին ամանորյա տոների կապակցությամբ՝ ընդգծելով, որ նրանց անցած հերոսական ուղին օրինակ է ծառայել նաեւ Արցախյան ազատամարտի ժամանակաշրջանում: Երկրի ղեկավարը նշել է, որ վետերանների հիմնախնդիրները մշտապես գտնվում են իշխանությունների ուշադրության կենտրոնում, եւ պետությունը կանի հնարավորը նրանց սոցիալական պայմանների […]


Հունվար 17, 2011թ. 11:50

Անցած շաբաթվա ընթացքում ադրբեջանական բանակի առաջապահ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից ՊԲ դիրքերի ուղղությամբ արձակել են ավելի քան 550 կրակոց, որի հետեւանքով հայկական կողմն ունեցել է վիրավորներ:


Հունվար 15, 2011թ. 11:24

Ի պատասխան 2010 թ. մայիսի 23 – ին Արցախում անցկացված ԱԺ ընտրություններին «Freedom House»-ի տված գնահատականի՝ մեր անվստահությունն ենք հայտնում հրապարակման առնչությամբ։


Հունվար 14, 2011թ. 18:45

Հունվարի 14-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարար Գեորգի Պետրոսյանը ընդունել է Սոֆիա Պագսլիին` Կարմիր Խաչի Միջազգային Կոմիտեի/ԿԽՄԿ/ Ստեփանակերտի գրասենյակի ղեկավարի պաշտոնում իր առաքելությունն ավարտելու կապակցությամբ, և առաքելության նորանշանակ ղեկավար Պամելա Ստատակիսին: ԿԽՄԿ ներկացուցիչները ներկայացրել են գրասենյակի կողմից մոտ ժամանակներս իրականացվելիք աշխատանքների ծրագրերը, մասնավորապես ԼՂՀ անհայտ կորած քաղաքացիների ընտանիքների հետ տարվող աշխատանքի նախագծերը: ԼՂՀ արտաքին […]


Հունվար 14, 2011թ. 15:40

Բանակցությունների սեղանին դրված այսօրվա վեց դրույթների մեջ չնայած կա տարածքներ վերադարձնելու դրույթը, սակայն «հստակեցված չէ, թե ի՞նչ տարածքներ են դրանք կոնկրետ»:


Հունվար 14, 2011թ. 12:58

«Երկիր  Մեդիա» հեռուստաընկերության տարածածտ տեղեկատվության համաձայն Հայաստանում  Լեհաստանի դեսպանատան քաղաքական բաժնի ղեկավարը նշել է, որ  Տարածված այն տեղեկատվությունը, թե Լեհաստանի ԱԳՆ-ն պահանջել է իր քաղաքացիներին չմեկնել Լեռնային Ղարաբաղ, քանի որ այն միջազգային իրավունքի համաձայն` ադրբեջանական տարածք է, իսկ այցելելուց առաջ էլ պետք է ստանալ Ադրբեջանի թույլտվությունը, իրականում պաշտոնական Վարշավայի կողմից չի արվել: Փաստորեն, այդ լուրը […]


Հունվար 13, 2011թ. 19:05

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանի մոտ հունվարի 13-ին տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն՝ նվիրված սոցիալ-տնտեսական մի շարք հիմնախնդիրների: Զոհված ազատամարտիկների ընտանիքների բնակարանային պայմանների բարելավման հարցի շուրջ զեկույցով հանդես է եկել սոցիալական ապահովության նախարար Նարինե Ասծատրյանը: Երկրի ղեկավարն ընդգծել է, որ հնարավորինս կարճ ժամկետներում պետք է ավարտին հասցնել զոհված ազատամարտիկների ընտանիքներին բնակարաններով ապահովելու գործընթացը: Մայրաքաղաքի ջրամատակարարման […]


Հունվար 13, 2011թ. 17:25

Նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 29-ին հանդիպում է ունեցել Արցախի Հանրապետության վերահսկիչ պալատի աշխատակիցների հետ՝ կառույցի ղեկավար Արթուր Մոսիյանի գլխավորությամբ: Հանդիպման ընթացքում քննարկվել են գերատեսչության կողմից 2010 թվականին կատարած աշխատանքներին վերաբերող հարցեր: Երկրի ղեկավարը գոհունակություն է հայտնել վերահսկիչ պալատի կողմից իրականացված աշխատանքների կապակցությամբ՝ նշելով, որ ակնկալում է նույնպիսի գործելաոճ նաեւ 2011 թվականին:


Հունվար 13, 2011թ. 12:28

Վերջին ժամանակներս Բաքվի քարոզչամեքենայի շահարկումների առարկա է դարձել Ադրբեջանում Լեհաստանի դեսպանության կայքէջում տեղադրված…


Հունվար 12, 2011թ. 13:09

Հունվարի 12-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանությունների հետ նախօրոք ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, ԵԱՀԿ առաքելությունը պլանային դիտարկում է անցկացրել Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում` Մարտակերտ-Տերտեր ուղղությամբ: ԼՂՀ պաշտպանության բանակի դիրքերից դիտարկումն իրականացրել են ԵԱՀԿ գրասենյակի համակարգող, փոխգնդապետ Իմրե Պալատինուսը/Հունգարիա/ և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնական Անտալ Հերդիչը/Հունգարիա/: Հակառակ կողմից դիտարկումն իրականացրել են դաշտային […]