Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 20-ին Ստեփանակերտի մշակույթի եւ երիտասարդության պալատում մասնակցել է Արցախի հերոս, գեներալ-լեյտենանտ Քրիստափոր Իվանյանի ծննդյան 90-ամյակին նվիրված հանդիսավոր միջոցառմանը: Միջոցառմանը մասնակցում էին նաեւ Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը, վարչապետ Արա Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք:
ԼՂ Հանրապետություն
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանի շնորհավորական ուղերձը Ազգային անվտանգության մարմինների աշխատողի օրվա առթիվ Ազգային անվտանգության ծառայության հարգելի աշխատակիցներ, Ի սրտե շնորհավորում եմ բոլորիդ մասնագիտական տոնի առթիվ: Ձեզ վստահված է չափազանց կարեւոր առաքելություն` ապահովել մեր երկրի ու ժողովրդի անվտանգությունը տարբեր ոլորտներում: Այդ պատասխանատու աշխատանքը արդյունավետ կերպով իրականացնելու համար անհրաժեշտ է համապատասխան մասնագիտական պատրաստվածություն, սկզբունքայնություն, բարձր բարոյական […]
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 19-ին ընդունել է Հանրապետությունում գտնվող Եվրոպական խորհրդարանի պատգամավոր, Հայաստանի հարցերով հիմնական զեկուցող Տոմաշ Պորեբային եւ նրան ուղեկցող անձանց: Հանդիպման ընթացքում քննարկվել են ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը, տարածաշրջանում ստեղծված իրավիճակին եւ երկկողմ հարաբերություններին վերաբերող հարցեր: Երկուստեք նշվել է, որ հակամարտության խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի, եւ վերջնական կայունության հաստատման համար անհրաժեշտ է […]
Դեկտեմբերի 18-ին Եվրոպական խորհրդարանի պատգամավոր, եվրոպական պահպանողականների ու ռեֆորմիստների խմբի ներկայացուցիչ, Հայաստանի հարցերով հիմնական զեկուցող Տոմաշ Պորեբան Ստեփանակերտում հանդիպում է ունեցել ԼՂՀ փախստականների միության նախագահ Սարասար Սարյանի և այդ ոչ կառավարական կազմակերպության մի խումբ անդամների հետ։ Նշելով, որ Լեռնային Ղարաբաղ իր այս այցը ճանաչողական է, եվրոպացի խորհրդարանականը հայտնեց, որ Հայաստանի վերաբերյալ իր կողմից պատրաստվող զեկույցում […]
Հայաստանի հարցերով հիմնական զեկուցող Տոմաշ Պորեբայ. Նպատակադրված եմ պատրաստել օբյեկտիվ զեկույց, չէի կարող չայցելել նաև Լեռնային Ղարաբաղ:
Այսօր մեր առաջընթացի թիվ մեկ խոչընդոտներն են կաշառակերությունն ու կոռուպցիան:
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 17-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության Կենտրոնական ընտրական հանձնաժողովի պատվիրակությանը` կառույցի ղեկավար Գարեգին Ազարյանի գլխավորությամբ: Հանդիպմանը, որին մասնակցում էր Արցախի Հանրապետության Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Ռաշիդ Պետրոսյանը, քննարկվել են հայկական երկու պետությունների ընտրական հանձնաժողովների միջեւ կապերի խորացման եւ մասնագիտական վերապատրաստմանն առնչվող հարցեր,- տեղեկացնում է Արցախի Հնրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր […]
Վերակառուցման աշխատանքներն ավարտելուց հետո օդանավակայանը կկարողանա ընդունել CRG 200 մակնիշի կանադական օդանավերը:
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 16-ին ստորագրել է <<Գյուղատնտեսական համատարած հաշվառման մասին>> օրենքը: Նույն օրը երկրի ղեկավարը ստորագրել է նաեւ <<Իրավաբանական անձանց պետական գրանցման մասին>> օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին, <<Նվազագույն ամսական աշխատավարձի մասին>> օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին օրենքները:
<<Արցախի աշնանային գույները>> խորագիրը կրող ցուցահանդեսը Երևանում ՀՀ նկարիչների միությունում կբացվի շաբաթ օրը, դեկտեմբերի 18-ին, ժամը 14-ին և կգործի մինչև դեկտեմբերի 30-ը: Ցուցահանդեսը արդյունք է Մարտակերտի և Շահումյանի (Քարվաճառ) վարչական շրջաններում <<Լոռվա ձոր>> հայրենակցական միության և <<Փյունիկ>> հիմնադրամի կազմակերպած նկարչական փառատոնի: Նկատենք, որ <<ՙԱրցախի աշնանային գույները>> խորագրով ցուցահանդեսը երևանյան ցուցադրությունից առաջ հանգրվանել է Ստեփանակերտում, ներկայացվել […]




