ՀՀ ԱԺ պատգամավոր, «Ժառանգություն» խմբակցության անդամ Արմեն Մարտիրոսյանի հայտարարությունը Հանրային հեռուստաընկերության ՙԽորհրդարանական շաբաթ՚ հաղորդման շրջանակներում Սիրելի´ հայրենակիցներ, «Ժառանգություն» կուսակցության պատգամավորները եւ նրա առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը շարունակում են հանդիպումները քաղաքացիների հետ Երեւանում եւ մարզերում: Հերթական հանդիպումը նախատեսված է հոկտեմբերի 15-ին, ժամը 17-ին, Երեւանում` Գարեգին Նժդեհ հրապարակում: Րաֆֆի Հովհաննիսյանը պատրաստվում է խորհրդակցել ձեզ հետ երկրում ստեղծված ներկա […]
Հասարակություն
Եվրանեսթ»-ում Հայաստանի Ազգային ժողովի պատվիրակության եւ Արեւելյան գործընկերության քաղաքացիական հասարակության ֆորումի Հայաստանի ազգային պլատֆորմի միջեւ, այսօր` հոկտեմբերի 6-ին, փոխըմբռնման հուշագիր է ստորագրվել: Այս ստորագրել են «Եվրանեսթում» հայկական պատվիրակության ղեկավար Վահան Հովհաննիսյանը եւ պլատֆորմի համակարգող Վաչե Քալաշյանը: Վահան Հովհաննիսյանն իր խոսքում նշել է, որ «Եվրանեսթ» ԽՎ-ին անդամակցության կես տարվա ընթացքում արդեն հաջողվել է երկու աշխատանքային քննարկում […]
Արդեն երրորդ տարին է` ՀՀ արդյունաբերողների եւ գործարարների միության ու ՄԱՍՏԵՐ միջազգային ինտեգրման աջակցության կենտրոնի նախաձեռնությամբ, ԼՂՀ նախագահի հովանու ներքո, Ստեփանակերտում կազմակերպվում է BRIDGE ARTSAKH տնտեսական համաժողովը: Համաժողովի պաշտոնական գործընկերն Արցախի ներդրումային հիմնադրամն է: Այս տարի այն անցկացվեց հոկտեմբերի 1-3-ը, որին մասնակցելու նպատակով Ստեփանակերտ էր ժամանել ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը: ԼՂՀ նախագահի հետ Տ. Սարգսյանը […]
Արդեն մի քանի ամիս է, ինչ Երեւանի քաղաքապետարանը նախաձեռնել եւ իրականացնում է հակասահմանադրական գործընթաց` Երեւանում տարիներ շարունակ օրինական գործող կրպակների ապամոնտաժում` պարտադրելով քաղաքացիներին արտագաղթի, առնվազն իրենց ընտանիքներին անհրաժեշտ միջոցներ վաստակելու նպատակով: Այդ գործողությունները կատարվում են ապօրինի մեթոդներով, հոգեբանական եւ ֆիզիկական ճնշումների կիրառմամբ: Այս ամենը քողարկվում է հատվածական հիմնավորմամբ, մասնավորապես` կրպակատերերի պայմանագրերի ժամկետների ավարտման փաստով: […]
Նախաձեռնությամբ է հանդես եկել Երեւանի քաղաքապետրանը: Գաղափարին արձագանքել են մայրաքաղաքի Ա.Չեխովի անվան թիվ 55 դպրոցը, թիվ 47 մանկապարտեզը, ինչպես նաեւ բարեգործական ու մասնավոր ընկերություններ: Սեպտեմբերի 27-28-ը նրանք այցելել են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ասկերանի շրջանի Նախիջեւանիկ գյուղի դպրոց:
ՊՆ-ին առընթեր հասարակական խորհուրդը իր ակտիվ գործունեությամբ պետք է բանակի եւ հասարակության միջեւ ձեւավորի երկխոսության ու քննարկումների մթնոլորտ: Այս մասին այսօր` սեպտեմբերի 28-ին, հայտարարել է Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը` ՊՆ-ին առընթեր հասարակական խորհրդի անդամների հետ հանդիպման ժամանակ: ՊՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ հասարակական խորհրդի նախագահ Գեղամ Հարությունյանը պաշտպանության նախարարին է ներկայացրել խորհրդի կողմից […]
Վերջին շրջանում քննարկումների առարկա է դարձել «Խղճի եւ կրոնական ազատությունների մասին» օրենքի նախագիծը, որը հարակից օրենքներում մի շարք բարեփոխումների հետ միասին առաջարկվել է, հատկապես, Հայաստանի Հանրապետության Արդարադատության նախարարության կողմից: Հասարակական քննարկումներին զուգահեռ` աշխուժացել են նաև տարաբնույթ նպատակներով սույն հարցերով զբաղվողները: Մասնավորապես, Հայաստանի տարածքում գործող մի շարք կազմակերպությունների ներկայացուցիչներ կրկնում են տարիներ շարունակ հնչող միեւնույն` օտար […]
Հայաստանը մեր հայրենիքն է, մեր եկեղեցին Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին է. սա է մեր դարավանդ հավատը, որի դեմ քար շպրտելու իրավունք չունեն տասնհինգ-քսան տարի առաջ երկիր թափանցած ոչ մի աղանդ ու քարոզիչ: Սա է անթույլատրելի:
1991-ի սեպտեմբերի 21-ին Հայաստանը վերահաստատեց կապը պատմության հետ եւ վերստին ստանձնեց իր ճակատագիրը տնօրինումը:
«Աստծուց հայցում եմ բարեկամ հայ ժողովրդին բարօրություն եւ երջանկություն»:




