«Ինչու ենք ուզում Հայաստանը Չեռնոբիլ դարձնել: Չխրատվեցի՞նք…»
Հասարակություն
ՀՀ տրանսպորտի նախարարությանը, ինչպես տրամաբանությունն է հուշում, եթե չասենք սույն նախարարության անմիջական պարտականությունը, պետք է գոնե հետաքրքրի Հայաստանի քաղաքների միջև տրանսպորտային հաղորդակցությունը:
Պաշտոնանկ արվեց Հայաստանի Հանրապետության ոստիկանապետ, գեներալ-լեյտենանտ Ալիկ Սարգսյանը: Այդ պաշտոնում Ալիկ Սարգսյանին փոխարինելու է պաշտպանության փոխնախարար, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը: ArmAr.am
Հայաստանի Հանրապետական կուսակցությունը որոշում է կայացրել Երեւանի քաղաքապետի պաշտոնում առաջադրել փոխքաղաքապետ Տարոն Մարգարյանի թեկնածությունը: ՀՀԿ մամուլի քարտուղար Էդուարդ Շարմազանովն ասել է, որ հոկտեմբերի 31-ին տեղի ունեցած ՀՀԿ գործադիր մարմնի եւ խորհրդի նիստերում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը քաղաքապետի պաշտոնում առաջադրել է Տարոն Մարգարյանի թեկնածությունը: Հանրապետականները միաձայն եւ բուռն ծափահարություններով հաստատել են Տարոն Մարգարյանի թեկնածությունը: ArmAr.am
«Ռոբշին» ընկերությունը հանդես է եկել հայտարարությամբ, նշելով, որ դադարեցնում է Թռչկանի ջրվեժի տարածքում ՀԷԿ շինարարությունը և տեխնիկան դուրս է բերում շինարարական տարածքից: Կազմակերպության տարածած հայտարարության մեջ ասված է, որ ընկերությունը այդ քայլին գնացել է, ընդունելով բնապահպանության նախարարության առաջարկությունը, ինչպես նաև կանխելու քաղաքական տարաբնույթ շահարկումները: Ընկերությունը հույս է հայտնում, որ հետագա քննարկումների արդյունքում կգտնվեն բոլոր կողմերի […]
Արդեն մի քանի ամիս է, ինչ բնապահպանները եւ բազմաթիվ քաղաքացիներ ահազանգում են Շիրակի եւ Լոռու մարզերի սահմանով հոսող Փամբակ գետի Չիչխան վտակի վրա գտնվող Թռչկանի ջրվեժի վտանգված լինելու մասին, որի վրա պատկան մարմինների կողմից ՀԷԿ կառուցելու թույլտվություն է ստացել «Ռոբշին» ՍՊԸ-ն եւ այժմ իրականացնում է լայնածավալ շինարարական աշխատանքներ: Մենք ողջունում ենք «Պահպանենք Թռչկանի ջրվեժը» նախաձեռնության […]
ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանի` այսօր ստորագրած որոշմամբ Լևոն Գրիգորյանը, այլ աշխատանքի անցնելու կապակցությամբ, ազատվել է ԼՂՀ արտադրական ենթակառուցվածքների նախարարի տեղակալի պաշտոնից: Վարչապետի մյուս որոշմամբ` Իգոր Բաղրյանը ազատվել է ԼՂՀ կառավարության աշխատակազմի վերահսկողական ծառայության պետի պաշտոնից և նշանակվել ԼՂՀ արտադրական ենթակառուցվածքների նախարարի տեղակալ: Վարչապետի մի այլ որոշմամբ` ԼՂՀ կառավարության աշխատակազմի վերահսկողական ծառայության պետ է նշանակվել Արմո […]
Շուտով լույս կտեսնի «Զարգացման ռազմավարություն» («Стратегия развития») ամսագրի 2011թ. 4-րդ համարը: Ամսագիրը հրապարակվում է Ռուս-հայկական հարաբերությունների զարգացման աջակցության տարածաշրջանային հասարակական շարժման նախաձեռնությամբ: Ամսագրի շնորհանդեսը տեղի կունենա նոյեմբերի 2-ին Երևանում` “Expo-Russia Armenia 2011» ամենամյան չորրորդ արդյունաբերական ցուցահանդեսի նախաշեմին կազմակերպվելիք «Կլոր սեղանի» ժամանակ: Տեղեկացնենք, որ «Стратегия развития» («Զարգացման ռազմավարություն») ամսագրի 1-ին համարը լույս է տեսել 2011-ի մարտ […]
Այս մասին տեղեկացնում է Ռուս-հայկական հարաբերությունների զարգացման աջակցության տարածաշրջանային հասարակական շարժումը` վարչության նախագահ՝ Մհեր Սիմոնյան:
Արթիկի ծննդատանը ծնվել է երկրագրդի 7 միլիարդերորդ բնակիչը: Երջանիկ մանկիկի` ծնողները Պեմզաշեն համայնքից են, որոնք արդեն որոշել են երեխայի անունը` Վահրամ Ոսկանյան: Երեխայի հայրը արտագնա աշխատանքի է Ռուսաստանում, ով լսելով բարի լուրը, մտադիր է երկու օրից վերադառնալ: 7 միլիարդերորդ երեխան լույս աշխարհ է եկել ժամկետից 2 շաբաթ շուտ, գիշերը ժամը 00:20-ին: Այդ օրն Արթիկի ծննդատանն […]




