Հասարակություն

Հունիս 15, 2011թ. 16:47

Այսօր ՙԺառանգություն՚ խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը պատգամավորական հարցումներ է ուղարկել ՀՀ գործող նախագահ, Երևանի պետական համալսարանի (ԵՊՀ) խորհրդի նախագահ Սերժ Սարգսյանին, ՀՀ ԱԺ նախագահ, Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի (ՀՊՏՀ) խորհրդի նախագահ Հովիկ Աբրահամյանին և ՀՀ վարչապետ, Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի խորհրդի նախագահ Տիգրան Սարգսյանին: Զարուհի Փոստանջյանը նշյալ համալսարանների խորհուրդների նախագահներ հանդիսացող պետական […]


Հունիս 13, 2011թ. 15:28

«Մենք» ազգային արժեքների պահպանման հիմնադրամը այդ օրվա կապակցությամբ  նախաձեռնել է տոնական միջոցառումներ: Տոնի մեկնարկը կազդարավի  ժամը 20:00-ին  Հանրապետության հրապարակից  սկիզբ առած քայլերթով: Տոնական քայլերթի բազմաթիվ մասնակիցները կանցնեն Նալբանդյան և Սայաթ Նովա փողոցներով, Ֆրանսիայի հրապարակով, Մաշտոցի պողոտայով, Ամիրյան փողոցով և նորից կվերադառնան Հանրապետության հրապարակ: «ՀՀ դրոշի մասին« և «ՀՀ զինանշանի մասին» օրենքներն ընդունվել են 2006թ. հունիսի […]


Հունիս 7, 2011թ. 12:21

Ոտնահարվում են ջավախքահայության ոչ միայն կրոնական, այլ նաև քաղաքական, քաղաքացիական, լեզվակրթական և մշակութային տարրական իրավունքները:


Հունիս 6, 2011թ. 21:33

Ծրագրի փոխնախագահ Պատրիկ Բաթլերի խոսքերով, նախաձեռնության նպատակն է միասնական ծրագրի շրջանակներում աշխատել այլ երկրների լրագրողների հետ, խթանել բազմակողմ երկխոսությանը: «Համոզված ենք, որ ծրագիրը կարեւոր եւ օգտակար կլինի մասնակից լրագրողների համար` մասնագիտության մեջ առավել կատարելագործվելու առումով»,- կարծում է նա:


Հունիս 6, 2011թ. 18:41

Պարզվում է  բուհերում մասնագիտական առարկաներից հայերեն լեզվով գրականություն գրեթե գոյություն չունի, ինչը լուրջ բարդություններ է ստեղծում հայ ուսանողի լիարժեք  ուսման համար: Փաստորեն, հայ ուսանողները մասնագիտական առարկաները սովորելու համար, նախ պարտադրված են վարժ տիրապետել օտար լեզուներին` ռուսերենին ու անգլերենին: Մայրենին անկյուն մղելու, անտեսելու քաղաքականությամբ մտահոգ, ուսանողներն ահազանգում են, որ օտար լեզուներով մասնագիտական գրականության պարտադրված ուսումնասիրությունն իրենց […]


Հունիս 6, 2011թ. 15:16

«Սարդարապատ» շարժման նախաձեռնող խմբի անդամների ԱՄՆ այցի երկրորդ փուլը մեկնարկեց շաբաթ, հունիս 4-ին, Գլենդեյլի Հանրային Գրադարանում կինոռեժիսոր Տիգրան Խզմալյանի  ֆիլմերի ցուցադրությամբ: Համայնքի անդամները հնարավորություն ունեցան դիտել 3 վավերագրական ժապավեններ` «Երևանի գլխավոր գաղտնիքը», «Քրիստոսի կենդանագիր պատկերը» և «Դեպի Արարատ»: Ցուցադրությանը հաջորդեց կինոռեժիսորի և ներկաների միջև զրույցը, որտեղ Տ. Խզմալյանը անցյալը հմտորեն կամրջեց Հայաստանի դիմագրաված այսօրվա մարտահրավերներին, […]


Հունիս 6, 2011թ. 12:53

Տարիներ շարունակ հայ հանրության մի զգալի մասը պայքարեց այսպես կոչված սոցիալական քարտերի համակարգի ներդրման դեմ՝ բազմիցս հիմնավորելով դրանց վտանգավորությունը ազգային ու պետական անվտանգության տեսանկյունից:


Հունիս 2, 2011թ. 16:12

Հայաստանում տարածվող աղանդների նկատմամբ Հայ առաքելական եկեղեցու բռնած չեզոք դիրքորոշումը, իրոք, մտահոգիչ է: Ստացվում է` դարեր շարունակ հայ ժողովրդին զրկելով ինքնապաշտպանական բնական դրսևորումներից, այժմ, որպես հետևանք, եկեղեցին ի՞նքն է հայտնվել անպաշտպան վիճակում: Ազգայնականը, ցանկացած փոխհարաբերության մեջ գերակայությունը տալով միայն ազգային շահին, այժմ ստիպված ինքն է Էջմիածնի մայր եկեղեցուն կոչ անում հրաժարվել հաշտվողական մարտավարությունից: Հարկ է […]


Հունիս 2, 2011թ. 15:03

Բալթիկայի պրոֆեսիոնալ բռնցքամարտի տիտղոսակիր, 2008 թվականին Եվրոպայի լավագույն կին բռնցքամարտիկների հնգյակում հայտնված Ագնեսե Բոժան ծնվել և մեծացել է Ռիգայում, որտեղ նրան որդեգրել են լատվիացի ծնողները: Նա 16 տարեկանում է մորից իմանում, որ հայուհի է: Ու այդ պահից ի վեր փոխվում է ամեն ինչ:Ագնեսան առաջին անգամ Հայաստան ոտք է դնում 3 տարի առաջ՝ վերջնականապես որոշելով հաստատվել […]


Հունիս 2, 2011թ. 14:44

«Պում, պում»ը… չպայթեցաւ: Սփիւռքահայերս ճաթեցա՜նք: Եթէ Առնօ Պապաջանեան ողջ ըլլար, անպայման սրտի կաթուած կ’ունենար: Չեմ գիտեր այս ամօթանքը ինչպէս ընդունուեցաւ հայրենի ժողովուրդին, պետական եւ մշակոյթի մարմիններուն կողմէ: Կը հպարտանանք մեր մշակոյթով: Օտարները կը հիանան մեր տաղանդներուն վրայ, սակայն, ցաւ ի սիրտ, մեծ սահանք մը ունեցանք 2011-ի Եւրօտեսիլով: Տաղանդաւոր երաժիշտներ շա՜տ ունինք, ինչպէս նաեւ՝ երգերու սքանչելի […]