ՀՀ ՆԱԽԱԳԱՀ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ՈՒՂԵՐՁԸ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՈՆԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ Սիրելի՛ հայրենակիցներ, Շնորհավորում եմ բոլորիս Հանրապետության տոնի կապակցությամբ: 1918 թվականի մայիսի 28-ին ծնունդ առած Հայաստանի Հանրապետությունը պսակն էր մեր դարավոր պայքարի: Այն գոյատևեց ընդամենը երկուսուկես տարի: Եթե նկատի ունենանք, որ այս տարի սեպտեմբերին պատրաստվում ենք նշել մեր նոր անկախ պետականության 20-րդ տարեդարձը, ապա երկու և կես տարին […]
Հասարակություն
1918-ի մայիսի 21-28-ը Ղարաքիլիսայի, Բաշ-Ապարանի և Սարդարապատի մոտ տեղի ունեցած ճակատամարտերում հայկական զորքերին հաջողվեց կանգնեցնել և ապա Սարդարապատում և Բաշ-Ապարանում ջախջախիչ հարվածներ հասցնել թուրքական կանոնավոր բանակին:
Հայաստանի արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայությունում մայիսի 27-ից սկսվել է Հայաստանի անկախության հռչակման 20-րդ տարեդարձի կապակցությամբ հայտարարված համաներմամբ դատապարտյալներին ազատ արձակելու գործընթացը: ՔԳՎ մամուլի ծառայությունը հաղորդագրություն է տարածել այն մասին, որ մայիսի 27-ին, ժամը 21:30-ի դրությամբ, ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներից ազատ են արձակվել թվով 197 դատապարտյալ: Համաներմամբ ազատ արձակված դատապարտյալների քանակը ներկայացվում է ըստ քրեակատարողական հիմնարկների. […]
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրերով, Հանրապետության տոնի` Մայիսի 28-ի կապակցությամբ` գիտության, կրթության, մշակույթի, արվեստի, տնտեսության, առողջապահության ոլորտի մի խումբ աշխատողներ պարգեւատրվել են բարձրագույն պետական պարգեւներով` շքանշաններով եւ մեդալներով, շնորհվել են նաեւ պատվավոր կոչումներ: Ինչպես հայտնում են Նախագահի մամուլի գասենյակից, Սերժ Սարգսյանն այսօր նրանց հանձնել է պետական պարգեւները, շնորհավորել պարգեւատրման եւ Հանրապետության տոնի կապակցությամբ: Պարգեւատրման արարողության […]
«Ժառանգություն» կուսակցության պատգամավոր Արմեն Մարտիրոսյանին, ինչպես եւ այդ կուսակցության պատգամավոր Անահիտ Բախշյանին, թույլ չեն տվել տեսակցել «Նուբարաշեն» ՔԿՀ-ւմ պահվող Զարուհի Փոստանջյանի եղբորը՝ մայիսի 16-ից հացադուլ հայտարարած Տիգրան Փոստանջյանին։ NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում այս մասին տեղեկացրեց ինքը՝ Մարտիրոսյանը։ «Ինձ թույլ չտվեցին տեսնել նրան։ Սակայն այս պահին Տիգրանի մոտ է Փոստանջյանների ընտանեկան բժիշկը, ով զննում է նրան։ […]
«Ժառանգություն» կուսակցությունը գործող իշխանությունից և նրանից հակասահմանադրական կախվածության մեջ գտնվող դատարանից պահանջում է անհապաղ ազատ արձակել 17 օր շարունակ հացադուլի մեջ գտնվող Տիգրան Փոստանջյանին:
Այսօր §Ժառանգություն¦ խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը իր եղբոր` Տիգրան Փոստանջյանի հացադուլի մասին նամակով դիմել է ՀՀ առողջապահության նախարար Հարություն Քուշկյանին, ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանին, Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան պատվիրակության ղեկավար Լորենցո Կարաֆիին և §Հայկական կարմիր խաչ¦ ընկերության ղեկավար Աննա Եղիազարյանին: Նամակում մասնավորապես ասվում է. §Տեղեկացնում եմ Ձեզ, որ 2011 թվականի մայիսի 11-ից §Նուբարաշեն¦ […]
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մայիսի 25-ին պաշտպանության նախարարությունում հանդիպում է ունեցել պահեստազորի մի խումբ սպաների եւ ենթասպաների հետ: Երկրի ղեկավարը նշել է, որ պահեստ արձակված զինծառայողներին աշխատանքով ապահովելը հանդիսանում է հանրապետության առջեւ ծառացած կարեւոր խնդիրներից մեկը, որն ունի սոցիալական, քաղաքական եւ բարոյական նշանակություն: Բակո Սահակյանն ընդգծել է, որ մեր հանրապետության տնտեսության բոլոր ճյուղերում կա […]
Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է Տիգրան Փոստանջյանի դեմ շինծու քրեական գործով դատավարությունը:
«Ժառանգություն» կուսակցության հայտարարությունը Սկսած իննսունական թվականների վերջից քաղաքում նոր թափ առավ պատմական եւ մշակութային հուշարձանների վերացման, հանրային տարածքների, կանաչ գոտիների, բակերի եւ մայթերի զավթման հանցագործ գործընթացը: Օրենքների կոպիտ խախտումներով եւ մասնագիտական առումով ոչ գրագետ ճարտարապետական ծրագրերը այդ ժամանակվա քաղաքի գլխավոր ճարտարապետի ղեկավարությամբ եւ իշխանությունների հովանավորությամբ մայրաքաղաքի քաղաքաշինական զարգացումը տարան ծայրահեղ սխալ ուղով` խաթարելով քաղաքի բնականոն […]




