Հասարակություն

Մարտ 24, 2011թ. 15:33

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մարտի 24-ին այցելել է Ստեփանակերտի տուն-ինտերնատ, որտեղ ծանոթացել է հաստատության պայմաններին: Այնտեղ երկրի ղեկավարն անցկացրել է աշխատանքային խորհրդակցություն՝ նվիրված տուն-ինտերնատի վերանորոգման եւ վերակառուցման հետ կապված հարցերին: Բակո Սահակյանը նշել է, որ վերակառուցողական աշխատանքներից հետո մայրաքաղաքի տուն-ինտերնատը պետք է համապատասխանի միջազգային չափանիշներին՝ ապահովելով տարեցների կենցաղային անհրաժեշտ պայմանները եւ նրանց լիարժեք ինտեգրվածությունը […]


Մարտ 23, 2011թ. 18:20

Ուզում եմ իմ երախտագիտությունը հայտնել մեր բոլոր այն համաքաղաքացիներին, հայրենակիցներին, մտավորականներին, քաղաքական գործիչներին ովքեր սրտաբուխ, առանց կոչի, առանց հրավերի, զորակցել են ինձ եւ իմ ընտանիքին մեզ համար փորձության այս օրերի ընթացքում:


Մարտ 23, 2011թ. 18:03

Այս քայլը կնպաստի Հայաստանի ներքաղաքական իրադրության բարելավմանը, ինչպես նաև ելք կլինի ստեղծված իրավիճակից»:


Մարտ 23, 2011թ. 17:47

Մարտի 23-ին տեղի է ունեցել ԼՂՀ 5-րդ գումարման Ազգային ժողովի 3-րդ նստաշրջանի հերթական լիագումար նիստը, որը վարում էր ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը։ Նախապես հաստատելով նստաշրջանի օրակարգում առաջարկված լրացումը, ապա և նիստի օրակարգը, խորհրդարանը ձեռնամուխ եղավ առաջադրված հարցերի քննարկմանը։ Առաջինը քննության առնվեց «ԼՂՀ վարչատարածքային բաժանման մասինե ԼՂՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասինե օրենքի նախագիծը։ Գործադիրի […]


Մարտ 23, 2011թ. 12:46

Եվրոպայի Խորհրդի գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդը նամակ է հղել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին, որում իր մտահոգությունն է հայտնում Ադրբեջանում քաղաքական բազմակարծության, խոսքի ազատության, ԵԽ չափանիշների պահպանման խնդիրների վերաբերյալ: Նա կոչ է արել փոփոխություններ իրականացնել խոսքի ազատության սահմանափակումների ուղղությամբ և իր անհանգստությունն է հայտնել լրագրող Էյնուլլա Ֆաթուլլաևի նկատմամբ քննության ավարտի անկարողության վերաբերյալ:


Մարտ 22, 2011թ. 10:30

ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբելան Մարտի 21-ը հռչակել է բոլոր տեսակի ռասսայական խտրականությունների վերացման միջազգային օր: Այս օրերին աշխարհի ամենատարբեր քաղաքներում հազարավոր մարդիկ ակտիվորեն հանդես են գալիս ընդդեմ խտրականության, հանուն հանդուրժողականության, հավասար իրավունքների և բազմազանության: Այս տարի մարտի 22-ից 27-ը Եվրոպայի տարբեր քաղաքներում անցկացվելու է մեկշաբաթյա արշավ` ըմդդեմ խտրականության, որը կազմակերպում է UNITED For Intercultural Action կազմակերպությունների […]


Մարտ 19, 2011թ. 14:11

«Ալիք»-ի հիմնադրման 80-ամյակին հաշվված օրեր են մնացել: Իրանահայ մամուլի անդրանիկ պարբերականներ՝ ՙՇավիղ՚-ի (1894-97, Թեհրան), ՙԱստղ արեվելյան՚-ի (1896, Թեհրան), ՙԳործ՚-ի (1903, Թավրիզ), ՙՆոր Ջուղայի լրաբեր՚-ի (1904-1908), ՙԱռավոտ՚-ի (1909-1911, Թավրիզ), ՙԱյգ՚-ի (1914-1924, Թավրիզ), ՙԱրշալույս՚-ի (1912, Թեհրան), ՙԱրշալույս՚-ի (1918-19, Թաւրիզ), ՙԱռավոտ՚-ի (1919, Թեհրան) եւ ՙՆոր կյանք՚-ի (1922-27, Թեհրան) հարազատ շարունակությունն է 1931 թվականի մարտի 22-ին ծնված ՙԱլիք՚-ը: Իր […]


Մարտ 17, 2011թ. 19:24

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական Վեհաժողովի Հայաստանի հարցերով համազեկուցողներ Ջոն Պրեսկոտին և Աքսել Ֆիշերին: Նախագահը ողջունել և հաջողություն է մաղթել պարոն Ֆիշերին ԵԽԽՎ Հայաստանի հարցերով համազեկուցողի պարտականությունների կատարման գործում` նկատի առնելով, որ  նա առաջին անգամ է գալիս Հայաստան: «Մենք պարոն Պրեսկոտի հետ մի քանի անգամ հնարավորություն ենք ունեցել զրուցել ԵԽ շրջանակներում […]


Մարտ 17, 2011թ. 17:09

Այսօր՝   «Սիվիլիթաս» հիմնադրամը կազմակերպել էր քննարկում` «Թանկացումներ. համաշխարհային գնաճ, հայկական մենաշնորհներ» թեմայով: Բանախոսներն էին   Կենտրոնական բանկի նախկին նախագահ Բագրատ Ասատրյանը,  ՀՅԴ անդամ, պատգամավոր Արա Նռանյանը, անկախ տնտեսագետ Սամվել Ավագյանը։ Արա Նռանյանը եւ Բագրատ Ասատրյանը խստորեն քննադատեցին կառավարության քաղաքականությունը, հայտարարելով նույնիսկ, որ քաղաքականություն որպես այդպիսին՝ չկա։ Տնտեսագետ Սամվել Ավագյանը համակարծիք էր, որ գնաճի զսպման կառավարության […]


Մարտ 17, 2011թ. 16:35

2011 թվականի մարտի 15-ից, ժամը 16.00-ից ՙԺառանգություն՚ կուսակցության վարչության նախագահ, ՀՀ ԱԺ պատգամավոր Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարել է անժամկետ հացադուլ, որն ընթանում է Երևանի Ազատության հրապարակում: ՀՀ ոստիկանության աշխատակիցները արգելել են հացադուլի մեջ գտնվող Րաֆֆի Հովհաննիսյանին օգտվել հացադուլի անցկացման համար անհրաժեշտ հանգստի և առողջության պահպանման պայմաններից: Երրորդ օրն է, ինչ Րաֆֆի Հովհաննիսյանը իր հացադուլը անցկացնում է […]