Հարգելի պարոն քաղաքապետ. Մամուլից տեղեկացանք, որ այսօր` ապրիլի 26-ին, Երևանի քաղաքապետարանի չինովնիկները թողնելու են իրենց ծառայողական մեքենաներն ու շրջելու են հասարակական տրանսպորտով: Իհարկե, ողջունելի է, որ տաք կաբինետներին սովոր չինովնիկները երթևեկելու են «սովորական մահկանացուների» հետ միասին, սակայն շատ ավելի լավ կլիներ, եթե քաղաքի բոլոր պաշտոնյաները` այդ թվում և Դուք, պարբերաբար նման քայլ կատարեիք` հասարակական տրանսպորտի […]
Հասարակություն
Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով լրացում է կատարվել Հայաստանի Հանրապետության Նախագահի 2008 թվականի մայիսի 4-ի «Ազգային անվտանգության խորհրդի կազմը հաստատելու մասին» հրամանագրով հաստատված հավելվածում, որի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավարն ընդրգկվել է խորհրդի կազմում ArmAr.am
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը ապրիլի 21-ին այցելել է Ասկերանի շրջան: Երկրի ղեկավարը հանդիպումներ է ունեցել Ուղտասար, Նախիջեւանիկ, Վարդաձոր եւ Սառնաղբյուր համայնքների ներկայացուցիչների հետ եւ քննարկել առկա հիմնախնդիրները: Այնուհետեւ Նախագահը Ասկերան շրջկենտրոնում ծանոթացել է իրականացվող ծրագրերի ընթացքին եւ ընդլայնված խորհրդակցություն անցկացրել շրջանի գյուղապետերի, ձեռնարկությունների ղեկավարների, գործարարների եւ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությամբ: Խորհրդակցության ընթացքում քննարկվել է […]
Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանըհանդես է եկել հերթական ուշագրավ առաջարկով: Ֆեյսբուկյան իր էջում քաղաքապետը գրել է. «Սիրելի Հայրենակիցներ շնորհակալ եմ բոլորիցդ, որ անտարբեր չեք մայրաքաղաքի խնդիրների հանդեպ: Մասնավորապես տրանսպորտի ոլորտի բարելավմանն ուղղված ձեր առաջարկների համար: Իմ հանձնարարությամբ արդեն երկու շաբաթ է, ինչ ընթանում է տրանսպորտի մոնիտորինգ: Այս շրջանակում առաջարկել եմ քաղաքապետարանի և վարչական շրջանների աշխատակազմերին, ինչպես […]
Կառավարության որոշմամբ հավանություն է ստացել «Նոտարիատի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրինագիծը, որով նախատեսվում է նոտարի պաշտոնում նշանակվելու հնարավորություն ընձեռել նաև իրավաբանի առնվազն 5 տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ ունեցող ՀՀ գործունակ քաղաքացիներին` անկախ ստաժավորման հանգամանքից։ ՀՀ վարչապետն ասել է, որ չնայած բավական երկար ժամանակ է, ինչ ներդրվել է նոտարական այս համակարգը, բայց համատարած […]
Մալի Դանգին ճանաչվել է երկիր մոլորակի ամենաբարձրահասակ պարմանուհի: Թայլանդի բնակչուհին 19 տարեկան է, հասակը կազմում է 2.82 մ, քաշը 130.18 կգ: Մանկության տարիներին աղջկա մոտ նկատվել է արագ հասունանալու միտում, ինչից անհանգստացած ծնողները դիմել են բժիշկներին և պարզել, որ աղջկա գլխուղեղի վրա առկա է բարորակ գոյացություն: Բժիշկները հայտարարել են, որ աղջիկն ամբողջ կյաքի ընթացքում աճելու […]
Աբխազիայի վարչապետ Սերգեյ Շամբան ընդունել է Աբխազիայի հայ համայնքի ղեկավար Սուրեն Կերսելյանին: Վարջինս հայ համայնքի ղեկավար է ընտրվել 2010թ. դեկտեմբերին: Սուրեն Կերսելյանը Աբխազիայի վարչապետի հետ իր առաջին հանդիպման ժամանակ Շամբային ծանոթացրել է հայ համայնքի կառուցվածքի եւ գործունեության հիմնական ուղղություններին, տեղեկացրել Հայաստանի և սփյուռքի տարբեր կազմակերպությունների հետ շփումների մասին, քննարկել հայ համայնքին հուզող մի շարք հարցեր, […]
Ապրիլի 22-ին Հայաստանի Ազգային արխիվում կբացվի հայ ռազմական և պետական գործիչ Գարեգին Նժդեհի 115-ամյակին նվիրված ցուցահանդես: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է Ազգային արխիվի փոխտնօրեն Էդգար Հովհաննիսյանը: Ըստ նրա, ցուցահանդեսում կներկայացվեն ռազմական և պետական գործիչ Գարեգին Նժդեհի կյանքին և գործունեությանը վերաբերող փաստաթղթեր: Հովհաննիսյանը հայտնել է, որ Հայաստանի Ազգային արխիվում կբացվեն նաև այլ հոբելյանական […]
«Հայաստան» համահայկական հիմնադրամը շարունակում է Շուշիի Խ.Աբովյանի անվան եռահարկ դպրոցի վերակառուցումը: Շինարարական աշխատանքների ավարտից հետո 7300 քմ տարածք զբաղեցնող կրթօջախն իր չորս մասնաճյուղերում կսպասարկի մինչեւ 1200 աշակերտի: Քաղաքի ամենամեծ դպրոցում այսօր ուսանում է 312 աշակերտ, որոնց թիվը, տնօրեն Նազիկ Նալբանդյանի խոսքով, նախորդ տարվա համեմատ աճել է 12%-ով, ինչը պայմանավորված է այստեղ վերջերս վերաբացված զորամասի առկայությամբ, […]
Այսօր Կենտրոն և Նորք–Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում բռնցքամարտի ԽՍՀՄ և Եվրոպայի չեմպիոն, աշխարհի գավաթակիր, ինչպես նաև ՀԱԿ համակիր Սամսոն Խաչատրյանին դատարանը մեղավոր ճանաչեց նրան առաջադրված մեղադրանքում՝ դատապարտելով մեկ տարվա ազատազրկման։ Սակայն կիրառելով փորձաշրջան՝ դատարանն ազատ արձակեց բռնցքամարտիկին: Հիշեցնենք, որ Սամսոն Խաչատրյանը ձերբակալվել էր դեռ մարտիմեկյան դեպքերի ժամանակ տեղի ունեցած միջադեպի պատճառով` մեղադրվելով իշխանության ներկայացուցչի […]




