Հասարակություն

Հունվար 13, 2011թ. 17:25

ՀՀ Տավուշի մարզի  N զորամասի նախկին հրամանատար Սերգեյ Կարապետյանի և մի խումբ քաղաքացիների միջև 2010թ. դեկտեմբերի 31-ին տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ Սերգեյ Կարապետյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 258 հոդվածի 4-րդ մասով, 34-104 հոդվածի 2-րդ մասի 1-ն, 6-րդ և 10-րդ կետերով, 133 հոդվածի 2-րդ մասի 2-րդ, 3-րդ և 6-րդ կետերով, 3-րդ մասի 2-րդ կետով: […]


Հունվար 13, 2011թ. 17:02

«Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության համակարգի» տեղեկատվական և ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության տեղեկատվական-փնտրողական համակարգերի միջև տեղեկատվության փոխանակման կարգը, փոխանակվող տեղեկատվության ցանկը, որի նպատակն է ԱՊՊԱ համակարգի հուսալիության և վերահսկելիության ապահովումը և համակարգում հնարավոր խարդախությունների կանխումը։ ՀՀ ոստիկանապետը վարչապետ Տիգրան Սարգսյանից հանձնարարություն է ստացել անձնական հսկողություն սահմանել այս կարևորագույն միջոցառման անթերի իրականացման նկատմամբ` […]


Հունվար 13, 2011թ. 13:56

Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով Արմեն Խաչատուրյանն ազատվել է Հայաստանի Հանրապետության զինվո­րական դատախազ, Հայաստանի Հանրապետության գլխավոր դա­տախազի տեղա­կալի պաշտոնից: Երկրի ղեկավարի կարգադրությամբ Հայաստանի Հանրապետության Նախագահի օգնականի պաշտոնից ազատվել է Գևորգ Կոստանյանը` Նախագահի մեկ այլ հրամանագրով նշանակվելով Հայաստանի Հանրապետության զինվո­րական դատախազ, Հայաստանի Հանրապետության գլխավոր դա­տախազի տեղա­կալ: Գևորգ Սուրիկի Կոստանյանը ծնվել է Երևանում 04.10.1977թ.: 1999թ. ավարտել է Երևանի […]


Հունվար 12, 2011թ. 14:30

Հայ Արիական Միաբանության Գերագույն Խորհուրդն իր ցավակցությունն է հայտնում Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Մահմուդ Ահմադինեժադին, ԻԻՀ ժողովրդին՝ Իրանում տեղի ունեցած ավիավթարի կապակցությամբ: Մեր աջակցությունն ենք հայտնում ավիավթարի հետեւանքով զոհված եւ վիրավորված տասնյակ մարդկանց ընտանիքներին: Զոհվածների հարազատներին մաղթում ենք համբերություն եւ կամք, իսկ վիրավորներին՝ արագ ապաքինում: Հայ Արիական Միաբանությունը Իրանին համարում է որպես հարեւան ու բարեկամ […]


Հունվար 12, 2011թ. 14:00

ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը և BirthLink ՀԿ տնօրեն Քեթի Մելորը հայաստանցի մի խումբ նեոնատոլոգների հետ այցելել են Մարտունու ծննդատուն: Տարբեր պատճառներով նորածինների մահացության ռիսկը մեծ է լինում հատկապես կյանքի առաջին փուլում: Նման դեպքերը կանխելու փորձերը, սակայն, երբեմն ցանկալի արդյունք չեն տալիս` տվյալ պահին պահանջվող միջամտության անհնարինության պատճառով: Ժամանակն ու միջամտության որակը կարևոր նշանակություն ունեն […]


Հունվար 11, 2011թ. 17:02

Այսօր կառավարությունում տեղի է ունեցել Գարեգին Նժդեհի 125-ամյակին նվիրված միջոցառումները նախապատրաստող հոբելյանական հանձնաժողովի առաջին նիստը, որը վարել է վարչապետ, հանձնաժողովի նախագահ Տիգրան Սարգսյանը: Նիստում ներկայացվել է Գարեգին Նժդեհի 125-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումների ծրագրի նախագիծը: Հաջորդիվ ծավալված մտքերի փոխանակության ընթացքում հնչել են առաջարկություններ հիշյալ նախագծով նախատեսվող, ինչպես նաև նոր միջոցառումների իրականացման վերաբերյալ: Ամփոփելով քննարկման արդյունքները` վարչապետը […]


Հունվար 11, 2011թ. 16:55

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Մահմուդ Ահմադինեժադին`  կիրակի օրը Իրանում տեղի ունեցած ավիավթարի կապակցությամբ: Ինչպես հայտնի է ավիավթարի հետևանքով զոհվել էր 77 մարդ, վիրավորների թիվը հասնում է մի քանի տասնյակի: ՀՀ նախագահի հեռագրում ասված է. «Ձերդ Գերազանցություն, մեծ ցավով տեղեկացա Իրանում տեղի ունեցած ավիավթարի մասին, որի հետևանքով զոհվել ու […]


Հունվար 10, 2011թ. 17:33

Ի գիտություն լրատվամիջոցների, ս/թ հունվարի 6-ին առաջոնրդանիստ Ս. Սարգիս եկեղեցում տղամարդը մահացել է ոչ թե հրմշտոցի պատճառով, ինչպես նշվել էր լրատվամիջոցներով, այլ նա տառապել է սրտի հիվանդությամբ: Ականատեսների վկայությամբ նա օգտագործել է շնչառությունը բացող աերոզոլ: Ցավոք,  դեպքն ավարտվեց մահվան ելքով: Հաջորդ օրը` Մեռելոցին, հանգուցյալի հիշատակի համար կատարվել է հոգեհանգստյան կարգ: Արարատյան Հայրապետական թեմի Մամլո դիվան: […]


Հունվար 10, 2011թ. 17:28

Ծրագրի էլեկտրոնային տարբերակն առաքվել էր Հայաստանում կրթական գործունեություն իրականացնող բոլոր միջազգային և տեղական հասարակական կազմակերպություններին` քննարկելու և առաջարկություններ ներկայացնելու նպատակով:


Հունվար 10, 2011թ. 12:00

Դա ընդդեմ մեր պետության բնականոն գոյության, մեր ժողովրդի դեմ ուղղված քաղաքականություն է, որի նպատակն է վերացնել Հայաստանը` որպես անկախ, ինքնիշխան պետություն։