Հասարակություն

Դեկտեմբեր 23, 2010թ. 18:38

Դեկտեմբերի 17-ին դեսպան Ռուբեն Կարապետյանը հանդիպել է Պավիայի քաղաքապետ Ալեսսանդրո Կատտանեոյի /Alessandro Cattaneo/ հետ: Հանդիպման սկզբում դեսպանը ողջունել է Պավիայի եւ Գյումրիի միջեւ համագործակցության հաստատելու նախաձեռնությունը` ընդգծելով, որ համագործակցության խթանումը Իտալիայի եւ Հայաստանի նահանգների ու քաղաքների միջեւ հանդիսանում է դեսպանության առաջնային խնդիրներից մեկը: Հանդիպման ընթացքում քննարկվել են Պավիա եւ Գյումրի քաղաքների միջեւ համագործակցության խորացմանը, Եվրոպայի […]


Դեկտեմբեր 23, 2010թ. 17:20

Դեկտեմբերի 23-ին ԼՂՀ 5-րդ գումարման Ազգային ժողովը հավաքվել էր լիագումար նիստի՝ վերսկսելով Արցախի Հանրապետության 2011թ. պետական բյուջեի մասին՚ օրենքի նախագծի և բյուջետային փաթեթի մի շարք այլ օրինագծերի քննարկումները։


Դեկտեմբեր 22, 2010թ. 17:40

Ձմեռային արեւադարձի օրը հայ արիները նշում են Հայոց արդարադատության Աստված Միհրի ծնունդը:


Դեկտեմբեր 22, 2010թ. 12:33

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Սյունիքի մարզ: Հանրապետության ղեկավարն այցելել է Գորիսի հիմնանորոգված բժշկական կենտրոն, որը մարզային հիվանդանոցային համակարգի արդիականացման ծրագրի շրջանակ­ներում հագեցվել է նաև բժշկական ժամանակակից սարքա­վորումներով ու գույքով: Կենտրոնում աշխատանքներ են իրականացվել ղեկավար անձնակազմի վերապատ­րաստ­ման, հիվանդանոցի կա­ռավարման ժամանակակից սկզբունքների և համակարգերի ներդրման ուղղությամբ: Համաշխարհային բանկի վարկային ծրագրով այս բուժհաստատությունում ընդհանուր […]


Դեկտեմբեր 21, 2010թ. 10:01

Գալու են ընտրություններ, որտեղ խոստանում ենք հիշեցնել և՛ լավը, եթե դեմ քվեարկեք օրինագծին, և՛ վատը, եթե հանկարծ որոշեք կողմ քվեարկել դրան:


Դեկտեմբեր 20, 2010թ. 12:17

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ներկա է գտնվել Երևանի ավագանու նիստում մայրաքաղաքի նորընտիր քաղաքապետ Կարեն Կարապետյանի երդմնակալության հանդիսավոր արարողությանը: Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորել է Կարեն Կարապետյանին` մաղթելով նրան եռանդ, հաստատակամություն և հաջողություն: Շնորհավորական խոսքում Հանրապետության ղեկավարը մասնավորապես ասել է. «Վեհափա´ռ Տեր, Պարո´ն Կարապետյան, Երևանի ավագանու հարգելի´ անդամներ, Տիկնա´յք և պարոնա´յք, Շնորհավորում եմ բոլորիս Երևանի նոր քաղաքապետի […]


Դեկտեմբեր 17, 2010թ. 11:00

Վերակառուցման աշխատանքներն ավարտելուց հետո օդանավակայանը կկարողանա ընդունել CRG 200 մակնիշի կանադական օդանավերը:


Դեկտեմբեր 15, 2010թ. 18:14

Հայաստանի ազգային անվտանգությանը նետված լրջագույն մարտահրավերներին ավելացել է նաեւ ամենամահացուն՝ Հայաստանի հայաթափումը:


Դեկտեմբեր 15, 2010թ. 09:28

Երթի մասնակիցները հրատարակչություններից պահանջում են կանխել Հայաստանին վերաբերող կեղծ տեղեկությունների տարածումը:


Դեկտեմբեր 10, 2010թ. 15:51

Կարծում ենք, սա հայության համար լավ առիթ է հողատարածքներ գնել Թուրքիայի կողմից օկուպացված մեր հայրենիքում` Արևմտյան Հայաստանում: