Հասարակություն

Նոյեմբեր 25, 2010թ. 13:46

ՎիվաՍել-ՄՏՍ-ը տեղեկացնում է Երևանի 4 գոտում փորձնական ռեժիմով Wi-Fi ծառայությունը գործարկելու մասին: Փորձնական փուլում բոլոր նրանք, ովքեր ունեն Wi-Fi համակարգով աշխատող նոութբուկ համակարգիչ կամ ինտերնետ հասանելիության ծառայություններից օգտվելու հնարավորություն ապահովող սարքեր, որոնցում առկա է անլար ինտերնետի մոդուլ (սմարթֆոն կամ Wi-Fi-ի հնարավորություն ունեցող բջջային հեռախոս), կստանան առանց սահմանափակման Wi-Fi ծառայությունից օգտվելու հնարավորություն փորձնական 4 գոտիներում. գ […]


Նոյեմբեր 25, 2010թ. 11:44

«Հայաստան» համահայկական հիմնադրամի ավանդական հեռուստամարաթոնն այս տարի կկայանա նոյեմբերի 25-ին: Հեռուստամարաթոնը 12 ժամ առանց գովազդների հեռարձակվելու է հայկական 3 հեռուստաալիքներով’ «Հ1», «Արմենիա» և «Շանթ»: Ուղիղ միացումներ են լինելու Ֆրանսիայից, նաև Ռուսաստանից: Դրամահավաքը սկսվել էր ավելի վաղ և  կշարունակվի մինչև դեկտեմբերի վերջը: Այսօր տեղի ունենալիք  հեռուստամարաթոնի ընթացքում աշխարհի տարբեր երկրներից նվիրատվություններ են իրականացվելու։ Կկիրառվեն նվիրատվության տարբեր […]


Նոյեմբեր 25, 2010թ. 11:20

Եվրոպայի Հայկական Միությունների Ֆորումը /ԵՀՄՖ/ հայտնում է, որ նոյեմբերի 30-ին լրանում է ֆորումի նախագահ Աշոտ Գրիգորյանի 60-ամյա հոբելյանն, որի առթիվ ֆորումն իր բոլոր անդամների և նախագահության անունից շնորհավորում է նրան` ցանկանալով նորանոր հաջողություններ պարոն Գրիգորյանին` ի փառս մեր հայրենիքի և հայ ժողովրդի: Աշոտ Գրիգորյանը մասնագիտությամբ ֆիզիկոս է, ‹‹Հայաստանի մթնոլորտի ախտոտվածության պոտենցիալը›› թեկնածուական և ‹‹Հայաստանի գեոէկոլոգիական […]


Նոյեմբեր 23, 2010թ. 19:26

Մրցույթի նպատակն է բացահայտել, գնահատել և խրախուսել մասնագիտական խորը գիտելիքներով, դասավանդման հմուտ կարողություններով օժտված ուսուցիչներին:


Նոյեմբեր 23, 2010թ. 18:05

ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը Գյումրիի Տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոնի և Մանկավարժական համալսարանի ուսանողների հետ վերլուծել է իրական առաջընթաց ապահովելու հնարավոր ուղիները` հիմնվելով անձնական և միջազգային փորձի վրա: Կառավարման մեխանիզմների ընտրությունը կարող է որևէ կազմակերպության հաջողության կամ ձախողման պատճառ դառնալ: ՎիվաՍել-ՄՏՍ-ը կարևոր է համարում քաղաքակիրթ սպասարկումը, աշխատանքային հարաբերություններում հարգանքի դրսևորումը, գործատու-աշխատող-սպառող շփման մեջ հստակ կանոնակարգերով առաջնորդվելը: […]


Նոյեմբեր 23, 2010թ. 17:40

ՀՀ վարչապետ, ՀՀ ճանապարհային երթևեկության անվտանգության խորհրդի նախագահ Տիգրան Սարգսյանն այսօր մասնակցել է ճանապարհային երթևեկության անվտանգության թեմայով կազմակերպված միջազգային համաժողովին, որն անցկացվում է «Դարձնենք ճանապարհներն անվտանգ» խորագրով։ Ողջունելով համաժողովի կազմակերպիչներին և մասնակիցներին` վարչապետը, մասնավորապես, նշել է. «Վերջին շրջանում մենք մեծ ուշադրություն ենք դարձնում ճանապարհատրանսպորտային անվտանգության խնդիրներին։ Մեզ համար կարևոր է, որ կա հասարակական աջակցություն, հասարակական […]


Նոյեմբեր 23, 2010թ. 15:18

Նոյեմբերի 22-ից դեկտեմբերի 31-ը գնելով ՎիվաՍել-ՄՏՍ-ի կանխավճարային քարտ` կարելի է երեք ամիս շարունակ ամեն օր ստանալ 30 ներցանցային րոպե: ՎիվաՍել-ՄՏՍ-ը, տեղեկացնում է, որ նոյեմբերի 22-ից դեկտեմբերի 31-ը գնելով ՎիվաՍել-ՄՏՍ-ի կանխավճարային քարտ և ընդամենը մեկ անգամ ուղարկելով *100# հրահանգը, կարելի է երեք ամիս շարունակ ամեն օր ստանալ 30 րոպե ներցանցային խոսելաժամանակ: *100# հրահանգի ուղարկումն արժե 350 […]


Նոյեմբեր 23, 2010թ. 14:00

ՎիվաՍել-ՄՏՍ ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը և BirthLink ՀԿ տնօրեն Քեթի Մելորը հայ նեոնատոլոգների ուղեկցությամբ այցելել են Գյումրիի ծննդատուն և Ավստրիական մանկական հիվանդանոց: Արդեն երեք տարի ՎիվաՍել-ՄՏՍ-ն աջակցում է BirthLink ՀԿ-ին` նորածինների մահացության ցուցանիշը մեր երկրում կրճատելու ուղղությամբ: 2008-2009թթ. ընթացքում ընդհանուր առմամբ 144 մլն. դրամ արժողությամբ սարքավորումներ են հատկացվել մայրաքաղաքի 11 հիվանդանոցների: Այսօր արդեն մասնագետներն […]


Նոյեմբեր 22, 2010թ. 15:59

Վերջերս «Ժառանգությունե խմբակցության պատգամավոր Անահիտ Բախշյանը տեղեկացավ, որ Երեւանի քաղաքապետարանը զոհված ազատամարտիկների ընտանիքներին մերժում է անհատույց սեփականության իրավունքով տրամադրել հողամաս` պատճառաբանելով, որ դա կատարվում է միայն հողի սեփականաշնորհում իրականացրած համայնքներում, իսկ Երեւանն այդպիսի համայնք չէ: Վերոնշյալի առնչությամբ պատգամավորը նամակ է ուղարկել Երեւանի քաղաքապետին` խնդրելով տրամադրել տեղեկատվություն ստորեւ նշված հարցերի վերաբերյալ. 1. Ինչո՞ւ իրավահաջորդության կարգով Երեւան […]


Նոյեմբեր 22, 2010թ. 15:07

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանի ելույթը <<Հեռուստամարաթոն-2010>>-ի շրջանակներում կազմակերպված գալա-հանդեսի ժամանակ / Լոս Անջելես, 21 նոյեմբերի 2010թ. / Հարգելի հայրենակիցներ, Թանկագին բարեկամներ, Տիկնայք եւ պարոնայք, Ուրախ եմ, որ կրկին առիթ ունեմ հանդիպել եւ ողջունել Սփյուռքի մեր եղբայրներին ու քույրերին: Աշխարհասփյուռ հայությունը միշտ ընդգծված դերակատարություն է ունեցել Հայրենիքի եւ հատկապես Արցախի զարգացման ու զորացման գործում: Վերջին […]